ԱԷԿ-ի արդիականացման արդյունքում ստացված արդյունքը կուղղվի վարկի մարմանը

դեկտեմբեր 05, 2018 - 00:04        Viewed: 53       

Ռուսաստանը կերկարաձգի վարկի վճարումները, որը Ռուսաստանը տրամադրել է Մեծամորի ատոմակայանի վերանորոգման համար։ Կողմերը պայմանավորվել են, որ Հայաստանը կարող է ռուսական վարկը մարել մինչև 2021թ-ը։ Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական ռեսուրսների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը մեկնաբանել է իրավիճակը․ «Քանի որ որոշ աշխատանքներ հետաձգվում են մինչև 2021 թ.-ի ավարտը, մենք հարց ենք բարձրացրել Ռուսաստանի ֆինանսների նախարարության առաջ, որ վարկի օգտագործման ժամկետը երկարաձգենք: Դրան զուգահեռ հարց ենք բարձրացրել մարումներն էլ հետաձգել: ՀԱԷԿ-ի արդիականացման արդյունքում ստացված լրացուցիչ արդյունքը մենք կուղղենք վարկի մարմանը, որն իր հերթին կմեղմի ռուսական վարկի մարման ազդեցությունը սակագների վրա»։

ՀԱԷԿ-ի ռեակտորը վերանորոգման է կանգնեցվել այս տարվա հունիսին։ Արդիականացվել է երրորդ տուրբոագրեգատը։ Վերջնական վերանորոգումից հետո կայանի հզորությունը կաճի 10%-ով։ Դա տեղի կունենա 2019թ-ին։

Հայաստանը վարկ է ստացել մինչև 2026թ-ն ատոմակայանը շահագործելու ժամկետը երկարաձգելու աշխատանքների իրականացման համար։ Վարկի ընդհանուր գումարը կազմում է 270 մլն դոլար։ Եվս 30 մլն դոլար տրամադրվել է գրանտի տեսքով։ Կապիտալ վերանորոգման գլխավոր կապալառուն «Ռուսատոմ սերվիս» ռուսական ընկերությունն է, որը ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մեջ է մտնում։

Ռուսական կողմը հայտարարել է, որ ըմբռնումով է մոտենում հայ գործընկերների խնդրանքին։ «Ռոսատոմ սերվիսի» գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը հաղորդել է, որ հաջորդ տարի կրկնակի ավել աշխատանք պետք է տարվի․ «Երբ վերանորոգման աշխատանքները պլանավորվում էին, մենք հստակ ծավալի հաշվարկ ունեինք (սարքավորումների և ծառայությունների), սակայն իրացման ընթացքում լրացուցիչ կարիքներ հայտնաբերվեցին։ Հաջորդ տարի մենք պետք է ավարտենք աշխատանքը մեքենասրահում, ավարտենք չորրորդ տուրբոագրեգատորի արդիականացումը, մեծ աշխատանք է նախանշված ռեակտորային կենտրոնում»։

Հայաստանի կառավարությունը ծրագիր է մշակել, որի համաձայն՝ կայանի գործող բլոկի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2026թ-ը։ Հայաստանի իշխանությունները մտադիր են նաև փուլ առ փուլ շահագործման հանձնել նոր բլոկեր։ Հայկական ատոմակայանը միակն է տարածաշրջանում։

Օրացույց