Օրվա իրադարձություններ. Վրաստան` 5.12.2018

դեկտեմբեր 05, 2018 - 17:07        Viewed: 40       

Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան դեկտեմբերի 5-ին հանդիպել է Թուրքիայի ծովափնյա պաշտպանության հրամանատար Ահմեթ Քենդեի հետ: Վրաստանի ներքին գործերի նախարարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի և Թուրքիայի ծովափնյա պահակախմբերի ստորաբաժանումների միջև հաջող համագործակցությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցության խորացման հարցեր:

Միացյալ Նահանգները գոհ է, որ Վրաստանում կայացած նախագահական ընտրություններն առանց խոչընդոտների են անցել, սակայն անհանգստացած է բազմաթիվ խախտումներով: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը: «Մենք ուրախ ենք, որ Վրաստանում կայացած նախագահական ընտրությունները առանց խոչընդոտների են անցել: Մենք անհանգստացած ենք բազմաթիվ ընտրախախտումներով, որոնց ականատես եղանք այս ընտրությունների ժամանակ, բայց հիմա մենք ուշադիր հետևում ենք, թե ինչպես են վրացիները աշխատելու նոր սահմանադրության հետ: Կարծում եմ, որ հաջորդ տարվա սկիզբը փորձություն կլինի Վրաստանի ժողովրդավարական ինստիտուտների համար», -նշվում է պետդեպարտամենտի ինտերնետային էջում հրապարակված նյութում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է հրաժարվի ճանաչել Վրաստանի գրավյալ տարածքները`Աբխազիայի և Ցխինվալիի տարածաշրջանը` որպես անկախ պետություններ: «Ռուսաստանը պետք է դադարի ճանաչել երկու շրջանների անկախությունը և դուրս բերի իր ռազմական կազմը Վրաստանի այդ շրջաններից», -երեքշաբթի հայտարարել է Ստալենբերգը ՆԱՏՕ-ի ԱԳՆ ղեկավարների հանդիպման շրջանակներում Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալյանի հետ կայացած հանդիպումից հետո: Ավելի վաղ դաշինքի գլխավոր քարտուղարը բազմիցս հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն հավատարիմ է Վրաստանի տարածքային ամբողջականության սկզբունքին`մտահոգություն հայտնելով Աբխազիայի և Վրաստանի Ցխինվալի տարածաշրջանի հետ Ռուսաստանի հարաբերությունների խորացման հարցի վերաբերյալ:

Օրացույց