Խորհրդարանում մեծամասնություն կկազմի Փաշինյանի դաշինքը

դեկտեմբեր 10, 2018 - 01:21        Viewed: 74       

Հայաստանի ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը։ Առավոտյան արդեն պատրաստ էր ընտրությունների արդյունքների լիարժեք պատկերը։ Հայաստանի խորհրդարան է անցել երեք քաղաքական ուժ։ Բոլոր քվեաթերթիկների հաշվարկից հետո վստահ հաղթանակ է տանում Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի «Իմ քայլը» դաշինքը։ Այն հավաքել է 70,44% ձայն։ Երկրորդ տեղում մեծահարուստ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանն» է 8.27% արդյունքով։ 5% անցողիկ շեմը հաղթահարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (մոտ 6․37%)։ Նախկին իշխող Հանրապետական կուսակցությունը մոտ էր այդ արդյունքին՝ 4,70% ձայն, սակայն չի կարողացել հաղթահարել անցողիկ շեմը։ ՀՅ «Դաշնակցության» արդյունքն է՝ 3,89%։ Ընտրությունների մյուս մասնակիցները 2%-ից պակաս ձայն են հավաքել։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ակտիությունը կազմել է 48.63%։ Այսինքն՝ իր քաղաքացիական պարտքը կատարել է երկրի 1.2 մլն քաղաքացի։ Դա զիջում է նախորդ 2017թ-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների մասնակցության ցուցանիշին։ Այն ժամանակ մասնակցությունը կազմել էր 60,86%։ Որպես նախնական հաշվարկ փորձագետներն ավելի բարձր ցուցանիշ էին ակնկալում երկրի նոր «հեղափոխական» իշխանությունների հանդեպ ունեցած վստահության ֆոնին։ Սակայն ընտրությունները կայացած են համարվում, քանի որ, ըստ օրենսդրության, ընտրությունները մասնակցության նվազագույն շեմ չէին նախատեսում։

Ընտրություններին կարող էր մասնակցել երկրի 2 մլն 573 հազար 779 քաղաքացի։ 2010 ընտրատեղամասերից 1500-ը հագեցած էր տեսահսկման սարքերով։ Ընտրատեղամասերում կարգուկանոնին հետևում էր 500 ոստիկան։

Հայաստանի ազգային ժողովում պատգամավորների նվազագույն թիվը 101 է, նախորդ գումարման խորհրդարանում 105 պատգամավոր կար։ Օրենսդրության համաձայն՝ եթե առաջին տեղը զբաղեցրած կուսակցությունը հավաքի 70%-ից ավելի ձայն, այն, միևնույն է, պատգամավորական մանդատների 2/3-ից ավելին չի ստանա։ Մնացած 30%-ը կբաշխվի անցողիկ շեմը հաղթահարած ուժերի միջև։ Օրենքն ասում է նաև, որ երրորդ տեղը զբաղեցրած ուժը խորհրդարան կանցնի նույնիսկ այն դեպքում, եթե չհաղթահարի անցողիկ շեմը։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5% է, դաշինքների համար՝ 7%։

Ընտրություններն անցկացվում էին համամասնական և ռեյտինգային համակարգերով։ Ընտրողներն ընտրում էին այն կուսակցության քվեաթերթիկը, որին ցանկանում էին տեսնել նոր խորհրդարանում։ Նրանք նաև հնարավորություն ունեին այդ կուսակցության հստակ թեկնածուի համար քվեարկելու, որը ներկայացված էր հստակ ընտրատեղամասում։

«Իմ քայլը» դաշինքը հնարավորություն կունենա խորհրդարանում մեծամասնություն ձևավորել և իր թեկնածու Նիկոլ Փաշինյանին հաստատելու վարչապետի պաշտոնում։ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ իր դաշինքն, ըստ ամենայնի, անհրաժեշտություն չի ունենա որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու։

Հայաստանի ազգային ժողովում պատգամավորերի նվազագույն թիվը 101 է, նախորդ գումարման խորհրդարանում 105 պատգամավոր կար։ Օրենսդրության համաձայն՝ եթե առաջին տեղը զբաղեցրած կուսակցությունը հավաքում է 70%-ից ավելի ձայն, այն, միևնույն է, պատգամավորական մանդատների 2/3-ից ավելին չի ստանում։ Մնացած 30%-ը բաշխվում է անցողիկ շեմը հաղթահարած ուժերի միջև։ Օրենքն ասում է նաև, որ երրորդ տեղը զբաղեցրած ուժը խորհրդարան է անցնում նույնիսկ այն դեպքում, եթե չի հաղթահարում անցողիկ շեմը։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5% է, դաշինքների համար՝ 7%։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները լուսաբանում էին 70 տեղական և 32 արտասահմանյան լրատվամիջոց։ Ընտրությունների ընթացքին հետևում էին 8 միջազգային և 22 տեղական կազմակերպություն։ Հայաստան էին ժամանել Անկախ պետությունների համագործակցության, Եվրոպայում անվտանգության և համագործացկության կազմակերպության, Եվրամիության և Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունները։

Օրացույց