Օրվա իրադարձություններ. Վրաստան` 10.12.2018

դեկտեմբեր 10, 2018 - 17:26        Viewed: 215917       

Դեկտեմբերի 10-ին Վրաստանում թանկացավ հացը: Հացի գինը բարձրացել է 10-15 թեթրիով: Հացի արտադրողները, որպես գների աճի հիմնավորում, առաջ են բերում ալյուրի գնի բարձրացումը: Ըստ նրանց, ալյուրը վաղուց արդեն թանկացել էր, սակայն նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հացահատիկի գնի բարձրացումն արհեստականորեն հետաձգվել էր: «Ալյուրը վաղուց թանկացել է: Երկրում ընտրությունների ժամանակ հացի գնի բարձրացումը դադարեց արհեստական մեթոդով: Հիմա մենք ստիպված ենք բարձրացնել հացի գինը», -հայտնել է հաց արտադրող ընկերությունը դեկտեմբերի 10-ին:

«Այսօր հայտնի դարձավ, որ հացի գները բարձրացել են: Գուցե մենք գործ ունենք անբարեխիղճ մրցակցության պայմանների ստեղծման հետ: Ես դիմում եմ համապատասխան մարմիններին, ստուգեք իրավիճակը: Մենք պետք է հասկանանք, թե ինչի հետ գործ ունենք: Վրաստանը շուկայական տնտեսություն ունի, մենք բաց տնտեսություն ենք և թույլ չենք տա որևէ մեկին ստեղծել անարդար մրցակցություն երկրում», -դեկտեմբերի 10-ին հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Դեկտեմբերի 10-ին ֆինանսների գծով խորհրդարանական հանձնաժողովը սկսեց ընթացիկ տարում երկրի բյուջեում կատարված փոփոխությունների քննարկումը: Այս փոփոխությունները պետք է որոշեն ` ինչպես և երբ են ծախսվելու 2018 թվականի բյուջեում չօգտագործված միջոցները: «Նախարարություններում եկամուտներն ավելացել են, սակայն պետական սուբսիդիաները նվազում են: Օրինակ, Ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը ստացել է 209 միլիոն լարի ավելի քիչ սուբսիդավորում, քան նախկինում: Անհրաժեշտ է որոշել, թե որտեղ պետք է ծախսվի մնացած գումարը», -հայտնել է Խորհրդարանի ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահը:

Դեկտեմբերի 10-ին Թբիլիսիում տեղի ունեցավ «Վրացական քայլերթ» կազմակերպության բողոքի ակցիան, ընդդեմ օտարերկրյա քաղաքացիներին հողի սեփականության վաճառքի արգելքի վերացման: Ըստ բողոքի ակցիայի մասնակիցների, «օտարերկրացիներին հող վաճառելու արգելքի վերացման մասին որոշումը հակավրացական քայլ է»: Հիշեցնենք, որ 2017 թվականին Վրաստանում ժամանակավոր արգելք է կիրառվել օտարերկրյա քաղաքացիներին հողի սեփականության վաճառքի համար: Այնուամենայնիվ, Սահմանադրության տեքստում կատարված փոփոխությունների համաձայն, այդ արգելքը կդադարի գործել երկրի հինգերորդ նախագահի երդմնակալության պահից սկսած:

Վիճակագրական տվյալների համաձայն, 2018 թվականի երրորդ եռամսյակում Վրաստանում օտարեկրյա ուղղակի ներդրումները կազմել է 322,600,000, ինչը 48,2% -ով պակաս է, քան 2017 թվականի նույն ժամանակահատվածում:

Ազգային հաղորդակցության հանձնաժողովի հայտարարության համաձայն` 2019 թվականի հունվարի 1-ից Վրաստանում գազի փոխադրման սակագինը կկրճատվի: Գազի փոխադրման սակագինը կլինի 1 խորանարդ մետրի դիմաց 1.87 լարի: Վրաստանով գազի տեղափոխման գլխավոր ուղին Ադրբեջանից դեպի Թուրքիա է:

Օրացույց