Հայաստանը պլանավորում է 2,5 մլրդ դոլար ներդնել բանակի զարգացման մեջ

դեկտեմբեր 15, 2018 - 18:51        Viewed: 127       

Հայաստանի կառավարությունը մտադիր է մոտակա 5 տարիներին բանակի զարգացման գործում 2,5 մլրդ դոլար ներդնել։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը կարծում է, որ բանակի զարգացման համար լրացուցիչ գումարներ կարելի է ստանալ տնտեսության կառուցվածքի փոփոխության շնորհիվ․

«Մեր նպատակը ռազմաարդյունաբերական համալիրն արդիականացնելն է։ Այս հարցի լուծումը ես կապում եմ Հայաստանը տեխնոլոգիական և ինժեներական երկիր դարձնելու հետ»։

Լրացուցիչ միջոցները պետք է, մասնավորապես, ուղղվեն բանակի մարտունակության բարձրացմանը։

Հայաստանի կառավարությունը 2019թ-ին պաշտպանության համար կտրամադրի 647 մլն դոլար։ Դա մեկ քառորդով ավելին է, քան այս տարվա գումարը։ Հատկանշական է, որ պաշտպանության բյուջեն զգալիորեն աճում է արդեն երկրորդ տարին։ 2018թ-ին այն կազմում էր 518 մլն դոլար՝ 17 տոկոսով ավելին, քան 2017թ-ին։

Ռազմական բյուջեի աճը պայմանավորված է Հայաստանի տնտեսության աճով։ 2018թ-ին երկրի ՀՆԱ-ն աճել է 6.5 տոկոսով, իսկ այս տարի հինգ տոկոս աճ է պլանավորվում։ Ընդ որում, պաշտպանության համար 2019թ-ին կծախսվի ՀՆԱ մոտ 4.5 տոկոսը։ Զագացած երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում, ռազմական բյուջեն չի գերազանցում ՀՆԱ երկու տոկոսը։

Ռազմական ծախսերն ավելացնելու որոշումը կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինամթերքի մրցավազքի հետ։ Երկու երկրների շփման գծում իրավիճակը կայուն անհանգիստ է։

Հայաստանի ռազմական բյուջեի կտրուկ ավելացումը կարող է կապված լինել նաև Ռուսաստանից ստացվող հերթական վարկի հետ։ Այն կարող է Հայաստանին տրամադրվել զենքի նոր խմբաքանակ գնելու համար։

Օրացույց