Վրաստանում ամենացածր աշխատավարձերը կրթության ոլորտում են

դեկտեմբեր 19, 2018 - 00:36        Viewed: 151       

Վիճակագրության ազգային ծառայությունը 2018թ-ի երրորդ քառորդում ախատավարձերի համեմատական վերլուծություն է անցկացրել։ «Սաքստատի» տվյալների համաձայն՝ վերջին տարվա ողջ ընթացքում աշխատավարձը բարձրացել է գրեթե բոլոր հատվածներում, և 2018 թ-ի երրորդ եռամսյակում ամսական միջին աշխատավարձը կազմել է 1125.5 լարի [420 դոլար]։ (Դա 56 լարիով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում)։

Ամենաբարձր միջին աշխատավարձերը գրանցվել են ֆինանսական հատվածում՝ 2 354լարի [878 դոլար]։ Հենց այս ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի տարեկան աճն է առավել զգալի եղել՝ կազմելով 26,5%։ Բարձր միջին աշխատավարձ ունեն գիտությամբ, տեխնիկական գործունեությամբ զբաղված մարդիկ՝ 1 868 լարի [878 դոլար] (տարեկան աճը կազմում է 8,6%)։

Տեղեկատվական և կապի ոլորտների աշխատակիցների ամսական միջին աշխատավարձը կազմել է 1785 լարի [665 դոլար] (տարեկան աճը՝ 18%); Շինարարական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 1722 լարի [642 դոլար]։ (Ի տարբերություն այլ ոլորտների՝ շինարարությունում նախորդ տարվա համեմատ աշխատավարձերը կրճատվել են՝ մինուս 13,9%)։

Միջինում մոտ 1483 լարի [553 դոլար]են վաստակում անշարժ գույքի ոլորտում զբաղված անձինք։. Ամենացածր աշխատավարձերը գրանցվել են կրթության (586 լարի/218 դոլար) և գյուղատնտեսական ոլորտում (705 լարի / 262 դոլար)։

Կանանց շրջանում ամսական միջին աշխատավարձը կազմել է 852 լարի (317 դոլար), և այն, նախկինի պես, պակաս է, քան տղամարդկանց միջին աշխատավարձը, որը կազմել է 1360 լարի/507 դոլար։ Եվ այս միտումը նկատվում է գրեթե բոլոր ոլորտներում, և փոփոխություններ չեն նկատվում, քանի որ կանանց և տղամարդկանց աշխատավարձերի աճը տեղի է ունենում միաժամանակ և հավասարաչափ։ Այսպես, եթե կանանց միջին աշխատավարձն աճել է 42 լարիով [15 դոլար], տղամարդկանցը՝ 66 լարիով [24 դոլար]։

Օրացույց