Սփյուռքի նախարարությունը կլուծարվի

դեկտեմբեր 24, 2018 - 09:23        Viewed: 274       

Հայաստանի կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացվեց նախարարությունների օպտիմալացման և պետական ապարատի աշխատակիցների կրճատման դեմ։ Օպտիմալացման ենթակա գերատեսչություների աշխատակիցները գործադուլ են հայտարարել։

Կառավարության որոշմամբ՝ ներկայում գործող 17 նախարարություններից կմնան միայն 12-ը։ Օպտիմալացման հետևանքով մշակույթի, ինչպես նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները միացվելու են կրթության և գիտության նախարարությանը։

Գյուղատնտեսության նախարարությունն, ինչպես նաև տարածքային կառավարման նախարարությունները կմիավորվեն տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ։ Իսկ սփյուռքի նախարարությունը կլուծարվի։

Պետծառայողների գլխավոր պահանջը հետևյալն է․ հրաժարվել պետական աշխատակազմը կրճատելու և նախարարությունները միավորելու պլաններից։

«Մենք նամակ ենք գրել Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին։ Դրանում բացատրվում է նաև, մասնավորապես, թե ինչու պետք է մշակույթի նախարարությունը գործի որպես առանձին գերատեսչություն։ Նախարարության միավորումն այլ նախարարությունների հետ կհանգեցնի դրա դերի նվազեցման», -ասում է մշակույթի նախարարության աշխատակից Հարություն Վանյանը։

Օպտիմալացման անհրաժեշտությունը Հայաստանի իշխանությունները բացատրում են պետական ապարատի աշխատանքի անարդյունավետությամբ։ Ի սկզբանե պլանավորվում էր, որ օպտիմալացման արդյունքում նախարարությունների թիվը կկրճատվի գրեթե կրկնակի։ Այժմ խոսքը գնում է 17 նախարարություններից 12-ը թողնելու մասին։

«Մենք իրոք կառավարման բավականին ուռճացված համակարգ ունենք, որին զուգահեռ գործում են նաև այլ կառույցներ, որոնք նույն գործառույթներն են կատարում, ինչ որոշ նախարարություններ կամ առանձին գերատեսչություններ։ Հույս ունենք, որ այս օպտիմալացումը զգալիորեն կազդի պետծառայողների աշխատավարձերի և նրանց մոտիվացիայի վրա», -ավելի վաղ հայարարել էր առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։

Օրացույց