Իրադարձությունների կարճ ակնարկ

փետրվար 02, 2014 - 10:17        Viewed: 1569       


Շաբաթվա 
իրադարձությունների կարճ ակնարկ

(հունվարի 27- փետրարի 2, 2014թ.)

 

Վրաստան

«Ավելի լավ  կլիներ, եթե Իվանիշվիլին մնար Վրաստանի իրական և ոչ թե թաքնված ղեկավարը և կատարեր այն բազմաթիվ խոստումները, որոնք տվել է նախընտրական ժամանակաշրջանում: Ինչպես տեսնում ենք մի խոստում նա, այնուամենայնիվ, կատարեց: Նա անցավ քաղաքացիական սեկտոր: Իսկ ինչ վերաբերում է ազդեցությանը, նա մինչ այժմ էլ պահպանում է իր ազդեցությունը և դա չեն թաքցնում ո՛չ նախարարները, ո՛չ վարչապետը: Ամբողջ Կառավարությունն է գտնում, որ միշտ պետք նրա հետ խորհրդակցել: Համապատասխանաբար կարելի է եզրակացնել, որ Կառավարության շատ որոշումների ընդունումն ամենից առաջ համաձայնեցված են Իվանիշվիլիի նորոկազմ կազմակերպության հետ», -հունվարի 27-ին հայտարարել է Գիգի Ծերեթելին:

«Փետրվարի սկզբին, մենք Եվրամիության և ՄԱԿ-ի զարգացման Ծրագրի հետ համատեղ ծրագրում  ենք սկսել կարևոր նախագիծ: Դա Խորհրդարանի զարգացման փորձնական ծրագիր է և ծրագրի հիմնական մասը վերաբերում է Խորհրդարանի հանձնաժողովների աշխատանքների բարելավմանը: Ինչ վերաբերում է Խորհրդարանի հին շենքին, այն բանից հետո, երբ այնտեղ կավարտվեն տեխնիկական աշխատանքները, Խորհրդարանը կսկսի աշխատել այդ շենքում: Խորհրդարանի՝ հին շենք տեղափոխվելը կապված է որոշակի կազմակերպչական, իրավական և սահմանադրական հարցերի հետ:  Սահմանադրական մակարդակում այդ հարցերը դեռևս որոշված չեն: Նույնիսկ եթե վաղը «Ազգային շարժումը» փոշմանի Վրաստանի ժողովրդի հանդեպ իր արարքների համար և համաձայնի Խորհրդարանը մայրաքաղաք վերադարձնել, նույնիսկ այդ դեպքում ամիսներ պետք կգան Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ մտցնելու համար», -հունվարի 28-ին հայտարարել է Դավիթ Ուսուփաշվիլին:

«Քաղաքի բյուջեի հաստատման ճանապարհն իրականում շատ հեշտ է: Թբիլիսիի քաղաքապետն ընդամենը պետք է հաշվի առնի այն լեգիտիմ ուղղումները, որոնք ներկայացրել է Թբիլիսիի Սակրեբուլոն: Հիմնակաում այդ ուղղումները վերաբերում են բյուջեի թափանցիկության մակարդակի բարձրացմանը: Այդ ուղղումներում, որոնք ներկայացրել ենք Քաղաքապետարանին, խոսքը վերաբերում է 5 կետի, որոնք մեր կարծիքով բավականաչափ մանրամասնված չեն և որոնց մեջ քաղաքական կաշառակերության վտանգը չափազանց մեծ է: Եթե քաղաքապետարանը հաշվի առնի մեր ուղղումները և մտցնի համապատասխանաբար փոփոխություններ քաղաքի բյուջեի մեջ, ապա մենք, իհարկե, կհաստատենք այդ փաստաթուղթը», -հունվարի 28-ին հայտարարել է Թբիլիսիի Սակրեբուլոյի «Վրացական երազանք՝ ժողովրդավար Վրաստան» խմբակցության նախագահ Զազա Գաբունիան:

«Մենք արդեն սկսել ենք շինարարական աշխատանքները մեր կողմում՝ Կարծախիում: Թուրքիան ևս սկսել է  շինարարական աշխատանքներն իր տարածքում: Մենք Թուրքիայի առևտրի նախարարության հետ համատեղ մասնակցել ենք սահմանի վրա շինարարական աշխատանքների սկսվելուն, և հույս ունենք, որ արդեն այս տարվա օգոստոսին մենք կկարողանանք բացել նոր «Կարծախ» վերահսկող անցակետ վրաց-թուրքական սահմանի վրա», -հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին:

Հունվարի 27-28-ին Վրաստանի վարչապետը կառավարական պատվիրակության հետ միասին պաշտոնական այցով այցելել է Իսրայել: Իրակլի Ղարիբաշվիլին դրական է գնահատել այցի արդյունքները: Վարչապետի խոսքերով համատեղ տնտեսական հանձնաժողովի ստեղծումը երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման ինքնատիպ երաշխիք է: «Հրեա գործարարների հետ հանդիպման ժամանակ որոշված է եղել, որ այս տարվա մարտին նրանք կայցելեն Վրաստան, որտեղ տեղում նրանք կծանոթանան վրացական ներդրումային միջավայրի հետ: Գործարարները արտահայտել են հետաքրքրվածություն մեր երկրում միջոցների ներդրումների հարցում: Գործարարների այցը կվերահսկի Իսրայելի վարչապետը», -հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:

«Շատ կարևոր է, որ Վրաստանի և Իսրայելի միջև ստորագրվեց ազատ տնտեսական առևտրի մասին պայմանագիր: Ռազմական համագործակցության տեսանկյունից դա բացում է համագործակցության լայն դաշտ: Մեկ ամիս առաջ ես գտնվում էի Իսրայելում, որտեղ հատուկ խմբի ստեղծման համաձայնություն ձեռք բերվեց, որը կապահովի մեր ռազմական համագործակցությունն ամեն ուղղություններով», -հունվարի 28-ին հայտարարել է Իրակլի Ալասանիան:

«Լիովին հատուցել վնասն անհնար է: Պետությունն արտահայտել է այն, ինչ իր ուժերի սահմաններում է: Ֆինանսների նախարարությունը հաշվարկել է և դա դուր է եկել Կառավարությանը», -հայտարարել է ֆինանսների նախարարը՝ մեկնաբանելով  4 կրոնական միաբանություններին Խորհրդային ժամանակներում  հասցված վնասի փոխհատուցման մասին Կառավարության դրույթը:

«Երբ ես ասում եմ, որ տեղական ինքնակառավարման բարեփոխումը խափանվել է, ես նկատի ունեմ այն որ, մինչև հիմա պարզ չէ, թե ինչ կկատարվի այն մունիցիպալիտներում, որոնցից առանձնացվել են ինքնավար քաղաքները: Բացարձակ անհասկանալի է համակարգը, որը առաջարկված է նոր օրենքով: Ինչպես նաև պարզ չեն սեփականության և ինքնակառավարումների ֆինանսների հարցերը: Միանշանակ է, որ բարեփոխումն այն տեսքով, ինչպես որ նախատեսել  էր Կառավարությունը, ձախողվել է: Այն օրինագիծը, որը հաստատվել էր Կառավարության կողմից, և այն ինչ Խորհրդարանն ընդունեց երկրորդ ընթերցմամբ, լիովին տարբեր փաստաթղթեր են: Ինչպես երկիրն  ու երկինքը», -հունվարի 29-ին հայտարարել է քրիստոնեա-ժողովրդավարական շարժման առաջնորդներից մեկը՝ Լևան Վեփխվաձեն:

Փետրվարի 1-ից  Թուրքիայի տարածքով վրացական համարներով մեքենաների տարանցիկ տեղափոխումը կդառնա վճարովի: Համաձայն Թուրքիայի փոխադրամիջոցների նախարարության հունվարի 29-ին տարածած հայտարարության՝ վրացական համարներով մեքենաների համար Թուրքիայի միջոցով տեղափոխման վճարը կկազմի 113 ԱՄՆ դոլլար:

Հունվարի 29-ին ավարտվեց Վրաստանի Ներքին գործերի նախարարության չորսօրյա պաշտոնական այցը Ադրբեջան: Վրացական պատվիրակությունը ղեկավարում էր Ներքին գործերի փոխնախարար Վախտանգ Գոմելաուրին:

Սույն թվականի հունվարի 28-ից-29-ը Հայաստանի Հանրապետությունում է գտնվել Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Միխեիլ Դարչիաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում պատվիրակությունը մասնակցել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության  պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Տոնոյանի հետ: Վրաստանի Պաշտպանության նախարարության պատվիրակությանը ընդունել է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև առկա համագործակցության մակարդակը ընդլայնելու հնարավորությունները, քննարկվել են նաև բազմակողմ շրջանակներում համագործակցության հեռանկարները: Վրաստանի Պաշտպանության նախարարության պատվիրակության այցի ընթացքում կողմերն ստորագրել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության 2014թ. ծրագիրը: Ծրագիրը ներառում է ինչպես կողմերի տարբեր մակարդակների պատվիրակությունների փոխադարձ այցելություններ, այնպես էլ համագործակցություն ու փորձի փոխանակում պաշտպանական քաղաքականության, խաղաղապահության, լեռնային պատրաստության, ռազմական կրթության, ռեսուրսների կառավարման և այլ բնագավառներում:

«Իշխանություն ունեցող ուժը սովորում է առաջնորդ լինելուն, և նրանց մոտ այնպիսի կարծիք է ձևավորվում, որ նրանք անփոխարինելի են և իրենց՝ իշխանության ղեկին գտնվելը ծայրահեղ կարևոր է: Կարծում եմ, Վրաստանի դեպքում այդպես էլ կատարվել է՝ Իշխանությունը հեռացել է իր ընտրողից», -հունվարի 30-ին հայտարարել է Մետյու Բրայզան:

Հունվարի 30-ին Թբիլիսում կայացել է «Միասնական վրացա-իրանական առևտրա-արդյունաբերության պալատի» հիմնադիր  կոնֆերանսը՝ կազմակերպված Վրաստանում Իրանի դեսպանատների աջակցությամբ: Կոնֆերանսի ընթացքում հայտարարվեցին վերոնշյալ առևտրական պալատի նպատակների և ծրագրերի մասին: Մասամբ, Վրաստանի և Իրանի միջև առևտրական և տնտեսական համագործակցությունը, ներդրումների ղեկավարումը, գործնական շրջանակների մերձեցումը և այլ բնագավառներում նախաձեռնությունների իրագործման աջակցությունը:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին փետրվարին Խորհրդարանի առջև կներկայանա ամենամյա զեկույցով: «Վրաստանի նախագահը պատրաստ է ներկայացնել Խորհրդարանին զեկույցը: Այս հարցով տարվում են ակտիվ խորհրդակցություններ: Պատգամավորները կլսեն  նախագահի զեկույցը փետրվարին՝ առաջին, երկրորդ կամ երրորդ գարնանային նիստերի ընթացքում: Այդ հարցը դեռևս գտնվում է քննարկման փուլում»,-հայտարարել է Դավիթ Ուսուփաշվիլին: Ինչ վերաբերում է զակույցի թեմային, ինչպես հայտնել է   Մարգվելաշվիլին, այն Վրաստանի Սահմանադրության համաձայն կվերաբերի երկրի համար կարևորագույն հարցերին: Նախագահը նաև ընդգծել է, որ այս անգամ նախագահի զեկույցի  ձևը կլինի ամբողջովին ուրիշ, նորը վրացական իրականության համար: «Խորհրդարանում նախագահի ելույթի ձևաչափը գործում է 1995թ.-ից, բայց անցյալ տարիների ընթացքում պատգամավորների առաջ ելույթ էր ունենում նախագահի` պաշտոնակատարը, իսկ այս անգամ ելույթ կունենա ինքը նախագահը՝ պետության ղեկավարը», -փետրվարի 1-ին հյատարարել է Գիորգի Մարգվելաշվիլին:

Օրացույց