Թոշակառուների թոշակը բարձրացել է

հունվար 09, 2019 - 18:11        Viewed: 107       

Հունվարի 1-ից Վրաստանում կենեսաթոշակը կաճի 20 լարիով (7,5 դոլար) և կհասնի 200 լարիի (75,2 դոլար)։ 20 լարիով կավելանա նաև հաշմանադամության նպաստը։ Այսօր Վրաստանում կենսաթոշակ է ստանում ավելի քան 745 000 մարդ։ Կանանց կենսաթոշակային տարիքը 60 տարեկանն է, տղամարդկանցը՝ 65 տարեկանը։

Կենսաթոշակային ծախսերը Վրաստանի պետբյուջեի մեծությամբ երկրորդ հոդվածն են

2019թ-ին կենսաթոշակային ծախսերը նախորդ տարվա համեմատ կաճեն և ընդհանուր առմամբ կկազմեն երկու միլիարդ լարիի [մոտ $75,5 մլրդ]։ 2018թ-ին կենսաթոշակի վրա ծախսվել է 1,7 մլրդ լարի [մոտ $642 մլն]։

Վերջին անգամ կոնսաթոշակը բարձրացվել էր 2016թ-ին։ Այն ժամանակ այն դարձել էր 180 լարի (ավելի քան 67.7 դոլար)։ Ինչպես վստահեցնում են իշխանությունները, մեկ տարուց՝ 2020թ-ի հունվարի 1-ից կենսաթոշակները կաճեն ևս 20 լարիով։

Վրաստանում կենսաապահովման նվազագույն գումարը 2018թ-ին աշխատունակ տղամարդդու հաշվարկով կազմել է 174,3 լարի՝ ըստ «Սակստատ» ազգային վիճակագրական ծառայության տվյալների։ Դրանցից 121,7 լարին նախատեսված է սննդի համար, մնացածը՝ հիգիենայի և առաջին անհրաժեշտության իրերի, դեղորայքի, հագուստի, կրթության, տրանսպորտային ու կոմունալ ծախսերի համար։ Մթերային զամբյուղի մեջ 40 անուն մթերք կա։

Օրացույց