Հայաստանն առաջ է անցնում, Վրաստանը զիջում է դիրքերն, Ադրբեջանում ոչինչ չի փոխվել

հունվար 23, 2019 - 10:16        Viewed: 334       

Հայաստանն առաջ է անցնում, Վրաստանը զիջում է դիրքերն, Ադրբեջանում գրեթե ոչինչ չի փոխվել․ հենց այսպիսին է Հարավային Կովկասում ժողովրդավարության գործընթացը 2018թ-ին՝ միջազգային հեղինակավոր «Ժողովրդավարության ցուցիչի» համաձայն։ Ցուցիչը յուրաքանչյուր տարի հաշվարկում է «Էկոնոմիստ» ամսագիրը, այն ամենահեղինակավոր վարկանիշներից մեկն է համաշխարհային տնտեսությունում։ Հենց դրանով են կողմնորոշվում ներդնողները որոշումներ կայացնելիս։ Ավելի մանրամասն՝ այդ եզրակացությունների հանգեցրած գործընթացների մասին։

Վրաստանը, որը կովկասյան երկրների շարքում երկար ժամանակ առաջատարն էր, 2018թ-ի վարկանիշում 11 հորիզոնականով իջել է 78-ից 89-րդ տեղ։ Վերջին 12 տարիներին Վրաստանի վարկանիշն անշեղորեն աճում էր, և այն իր դիրքը բարելավել էր 25 հորիզոնականով։ Ձեռքբերված դիրքերի գրեթե կեսի չափով անկումը կարող է բավականին լուրջ ազդանշան լինել։

«Էկոնոմիստ» ամսագրի վերլուծաբանները դա կապում են միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի քաղաքականություն վերադառնալու և նրա հետ տարաձայնությունների պատճառով վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրաժարականի հետ։

Վերլուծողների մեծ մասն այն կարծիքի է, որ գլխավոր գործոնը, որը հանգեցրել է Վրաստանի վարկանիշի անկմանը 2018թ-ի դեկտեմբերին կայացած նախագահական ընտրություններին ընտրողներին փաստացի կաշառելն էր։ Իշխող «Վրացական երազանքն» ընտրություններից առաջ քաղաքացիներին խոստացել էր չեղարկել նրանց բանկային պարտքերը։

«Այն փաստը, որ Վրաստանում ժողովրդավարության ցուցիչն անկում է ապրել, պետք էր սպասել այս ընտրություններից հետո․․․ Պարզ է, որ Վրաստանում ժողովրդավարության մակարդակը գնահատող ցուցանիշները վատթարանալու են», -հայտնել է Իլյայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր, Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման կովկասյան ինստիտուտի հիմնադիր Գիա Նոդիան։

Վարկանիշում զգալի հաջողությունների է հասել 2018թ-ին Հայաստանը։ Այն 111-րդ տեղից բարձրացել է 103-րդ տեղ։ «Էկոնոմիստի» վերլուծաբանների կարծիքով՝ դա տեղի է ունեցել շնորհիվ այն բանի, որ 2018թ-ի ապրիլին զանգվածային ցույցերի արյդունքում երկրում մի կառավարություն ձևավորվեց, որը բարեփոխումների կողմնորոշում ունի։

Հաշվետվությունում ասվում է, որ «հարևան Ադրբեջանի հետ մեծամասշտաբ պատերազմի հավանականությունը չի բացառվում, բայց քիչ հավանկան է»։

Ադրբեջանը, «Էկոնոմիստի» վարանիշի համաձայն, մեկ հորիզոնականով զիջել է դիրքերը՝ 148-րդ տեղից տեղափոխվելով 149-րդ տեղ։ Սակայն միաժամանակ պահպանել է դիրքերն «ավտորիտար պետությունների» խմբում։

«Էկոնոմիստի» վերլուծաբանները կարծում են, որ գլխավոր գործոնը խախտումներն էին ընտրություններին, որոնց արդյունքում չորրորդ անգամ նախագահ դարձալ Իլհամ Ալիևը, ինչպես նաև մրցակցության բացակայությունը տնտեսությունում։ Այնուամենայնիվ, նրանք կարծում են, որ 2019թ-ին նավթի բարձր գների շնորհիվ Ադրբեջանի բյուջեն մի փոքր ավելցուկ կունենա։

Օրացույց