Հլա հանգստացե՛ք, ինքնակամ

փետրվար 10, 2019 - 17:49        Viewed: 519       

Թբիլիսիում Խորհրդարանի շենքի դիմաց տեղի է ունեցել Սահակաշվիու կուսակցության ադրբեջանական թևի բողոքի ցույցը։ Թվում է, թե ինչ կա դրանում զարմանալի։ Հավաքվել են, և ի՞նչ։ Դա նրանց օրինական իրավունքն է։ Բայց մի նրբություն կա։ Սահակաշվիլիի կողմնակից ադրբեջանցիները հավաքվել են երկրի կառավարության շենքի դիմաց Վրաստանում ծնված մի մարդու հուշարձանը քանդելու պահանջով: Այդ մի մարդու հիշատակը կարևոր է երկրի քաղաքացիների որոշակի մասի համար։

Ինչ-որ մեկին դա դուր գալիս է, թե ոչ, բայց շրջանների բնակիչները իրավունք ունեն հուշարձաններ տեղադրել, այնպես, ինչպես բոլորն ունեն իրավունք ցույց անցկացնելու և կարծիք հայտնելու։ Վրաստանն իրավական պետություն է, և ոչ ոք չպետք է մոռանա դա։

Օգտագործելով Միքայել Ավագյանի մասին կեղծ տվյալները՝ ադրբեջանցիները և նրանց գործողությունների ետևում կանգնած Ազգային Շարժումը հերթական անգամ փորձեցին ապատեղեկացնել հասարակությանն ու հիմք ստեղծել երկրի քաղաքացիների միջև լարվածության ստեղծմանը։

Այն ամենն, ինչ ոռնում էին ցույցի մասնակիցները երկրի խորհրդարանի առջև՝ անջատողականությունն, Չախալյան, Ղարաբաղ, Բաղրամյան և այլն․ մենք այդ ամենը հիշում ենք։ Այդ դասը Վրաստանն արդեն անցել է։ Երկրի նախկին իշխանությունները իր կառավարության ողջ ընթացքում միայն զբաղվում էր նման ապատեղեկատվություն տարածելով, և միաժամանակ ստորագրում էր ստրկական պայմանագրեր ՍՈԿԱՐ-ի հետ, կասկածելի ադրբեջանցիների հուշարձաններ էիր կանգնեցնում, ծախում էին երիկրը։

Չխոսենք անցյալից, բայց մտածենք ապագային մասին։

Գոյություն ունի «զսպանակի սկզբունք» հասկացություն։ Ինչքան մեծ է ճնշումը, այնքան ցավալի կլինի հարվածը դեմքին։

Վրաստանի՝ ազգությամբ հայ քաղաքացիները նույնիսկ Սահակաշվիլու կառավարության մութ տարիներին գիտակցում էին, որ «դեմքին հարված տալը» նշանակում է ենթարկվել ակնհայտ սադրանքին և ներքաշել ողջ երկիրը քաոսի և անկարգություննրի մեջ։ Դրա գիտակցումն այսօր էլ կա, բայց դա չի նշանակում, որ զսպանակի ճնշումը կարելի սեղմել անդադար։

Սահակաշվիլու կուսակցության ադրբեջանական թևը վերջին երկու տարիների ընթացքում (2016 թվականի գարնանից) անցել է բոլոր թուլատրելի սահմանները, և եթե ինչ-որ տեղ անսպասելիորեն Վրաստանում ադրբեջանական շահերին «հարված հասցվի», ապա թող չզարմանան և մեղադրեն նրանց, ովքեր Բաքվից, Անկարայից և այլ վայրերից ոչ մի բանի առջև կանգ չեն առնում և ամենակեղտոտ մեթոդներով փորձում են Վրաստանը ներքաշել քաղաքացիական դիմակայության քաոսի մեջ։

Հլա ձեզ կարգի հրավիրե՛ք։

Օրացույց