Վրաստանի Անդրանիկ Սահմանադրությունը 98 տարեկան է

փետրվար 20, 2019 - 11:10        Viewed: 144       

Առաջարկում ենք ուշադրություն դարձնել 1921թ․-ի փետրվարին ընդունված Վրաստանի առաջին Սահմանադրության տեքստին, որն ընդունվել է այն ժամանակ, երբ Վրաստանի տարածքային ամբողջականության հարցն օրակարգային չի եղել: Ավելին, անհրաժեշտ է նշել, որ չնայած խորհրդային բռնագրավմանը, հնարավոր է, որ հենց առաջին սահմանադրության գաղափարախոսությունը թույլ չտվեց զավթիչին ХХ դարի 20-30-ականներին Վրաստանից խլել իր պատմական նահանգները:

Վրաստանի Անդրանիկ Սահմանադրություն՝ ընդունված 1921թ փետրվարի 21-ին

(Քաղվածք)

Գլուխ 14. Ազգային փոքրամասնությունների իրավունքները.

Կետ 129

Չի կարելի, որ սահմանափակվի Վրաստանում ապրող որևէ ազգային փոքրամասնության սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացումը: Հատկապես մայրենի լեզվով ուսուցումն ու դաստիարակությունը, ազգային-մշակութային գործերի ներքին ղեկավարումը: Բոլորն իրավունք ունեն խոսել, գրել, կարդալ մայրենի լեզվով:

Կետ 130

Սահմանադրական նորմերի շրջանակներում և օրենքների վերահսկողությամբ ազգային փոքրամասնություններից կազմված տեղական ինքնակառավարման միավորները (համայնք, գյուղ, քաղաք) մշակութալուսավորչական գործերով ավելի լավ կառավարման նպատակով իրավունք ունեն միանալու և ստեղծելու ազգային միությունները: Ազգային փոքրամասնությունները, որոնք տեղական ինքնակառավարման միավոր չեն կազմում, ևս ունեն նման միություններ կազմելու իրավունք: Ազգային փոքրամասնությունների մշակութալուսավորչական պահանջները բավարարելու համար պետության և տեղական ինքնակառավարման միավորների բյուջեից կհատկացվեն միջոցներ, համամասնական բնակչության քանակությամբ:

Կետ 131

Չի կարելի, որ ազգային միություններում մասնակցելու պատճառով որևէ մեկը սահմանափակված լինի քաղաքական և քաղաքացիական իրավունքներից:

Կետ 132

Սահմանադրությամբ և օրենքով հաստատված ազգային փոքրամասնությունների իրավունքների և ազատության խախտման հարցերի վերաբերյալ բոլոր ազգային միություններն իրավունք ունեն դատարան դիմելու և պաշտպանելու իրենց իրավունքները:

Կետ 133

Վրաստանի բոլոր քաղաքացիներն ունեն պետական, քաղաքացիական, ռազմական և ցանկացած այլ բնագավառներում աշխատանքի ընդունելու հավասար իրավունք:

Կետ 134

Տեղական ինքնակառավարման այն միավորներում, որտեղ գոյություն ունի ազգային խառը կառավարում, անհրաժեշտ է, որպեսզի մշակութալուսավորչական պահանջները բավարարելու համար բյուջեից հատկացված միջոցները համամասնաբար բաժանվեն անհրաժեշտ քանակությամբ դպրոցների և այլ կրթական հաստատությունների ստեղծման համար` ըստ ազգության ներկայացուցիչների քանակի:

Կետ 135

Ազգային փոքրամասնության դպրոցներում ուսումնական գործընթացն անցկացվում է աշակերտների մայրենի լեզվով:

Կետ 136

Տեղական ինքնակառավարման մարմինների այն միավորներում, որտեղ ազգային փոքրամասնությունների քանակը բնակչության ընդհանուր քանակի համեմատությամբ գերազանցում է 20%-ը, տվյալ ազգային փոքրամասնության խնդրանքով շփումը և գործավարությունը պետական և հասարակական հաստատություններում, որը գտնվում է տվյալ տարածքային միավորի մեջ, պետք է կատարվի ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվով պետական լեզվի հետ հավասար:

Կետ 137

Ոչ վրացի պատգամավորը, որը չի տիրապետում պետական լեզվին անհրաժեշտ չափով, իրավունք ունի ելույթ ունենալ մայրենի լեզվով այն պայմանով, որ նախօրոք կներկայացնի բյուրոյին իր ելույթի ճշգրիտ թարգմանությունը պետական լեզվով:

Օրացույց