Թեմը որոշեց բողոքարկել դատավճիռը

մարտ 29, 2019 - 12:46        Viewed: 197       

Վիրահայոց թեմը, Մարդու իրավունքների ուսումնասիրման և մոնիթորինգի կենտրոն EMC-ի և «Հանդուրժողականության ու բազմազանության ինստիտուտ TDI»-ի իրավաբանների հետ մանրամասն ուսումնասիրեց Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցով Թբիլիսիի քաղաքային դատարանի՝ դատավոր Նանա Ճիճիլեիշվիլիի նախագահությամբ, 2019 թվականի մարտի 5-ին կայացրած դատավճիռը:

Հիմք ընդունելով Դատարանի ներկայացրած փաստարկներին և հանգամանքներին իր անհամաձայնությունը, Թեմը որոշեց բողոքարկել դատավճիռը և 2019 թվականի մարտի 18-ին բողոքարկման հայց մտցրեց Վրաստանի Վճռաբեկ դատարան:

Օրացույց