Վրաստանի դպրոցներում հնչեց առաջին զանգը։ Շնորհավոր նոր ուսումնական տարին!

սեպտեմբեր 17, 2019 - 02:16        Viewed: 177       

Սեպտեմբերի 16-ին Վրաստանում սկսվեց ուսումնական տարին:

Այս տարի Թբիլիսիում գործող հայալեզու առաջին դասարանների աշակերտների քանակը 28 է, այդ թվում՝ 21 առաջին դասարանցի թիվ 104 հանրային դպրոցում և 7 առաջին դասարանցի թիվ 103 հանրային դպրոցի հայալեզու բաժնում:

Առաջին զանգի արարողության ընթացքում ելույթ ունեցան դպրոցների տնօրենները, Վրաստանի Հայ Համայնքի, ինչպես նաև Վիրահայոց Թեմի ներկայացուցիչները և այլ հյուրեր:

Ելույթ ունեցողները խոսեցին օրվա խորհրդի մասին, հայկական կրթության կարևորության մասին, ազգային ոգու և ինքնության պահպանման անհրաժեշտության մասին:

28 մանուկ առաջին անգամ ոտք դրեց դպրոց: Տոնական մթնոլորտ էր և բոլորի դեմքին ժպիտ:

Վրաստանի Հայ Համայնքը Վրաստանում գործող հայկական դպրոցների ու «բաժինների» բոլոր աշակերտներին ցանկանում է բարեհաջող և արդյունավետ ուսումնական տարի: Եղեք ջանասեր, կազմակերպված և պատասխանատու: Գիտցեք, որ ձեզանից է կախված մեր ազգի ապագան:

Օրացույց