Դեկտեմբերի 29-ին տեղի ունեցավ Վրաստանի Հայ Համայնքի ավանդական Ամանորյա երեկույթը։ Ըստ ավանդույթի՝ Վրաստանի Հայ Համայնքի Ամանորյա երեկույթը ոչ միայն ժամանցային միջոցառում է, որտեղ ներկաները շնորհավորում են միմյանց գալիք Ամանորը, ուրախանում և զվարճանում, երգում ու պարում են, այլև մի միջոցառում է, որի ընթացքում Վրաստանի Հայ Համայնքը եզրափակում է անցնող տարվա ընթացքում կատարած գործունեությունը։
Միջոցառման ընթացքում անցկացվեցին բազմաթիվ զվարճալի մրցույթներ։
Ամանորյա երեկույթին ներկա էին Վրաստանի Հայ Համայնքի բոլոր ենթակառույցների ներկայացուցիչները՝ դպրոցկաններ, ուսանողներ, երիտասարդներ և, իհարկե, ավագ սերնդի ներկայացուցիչներ։
Այս բարդ, մարտահրավերներով լի աշխարհում ցանկանանք բոլորիս հաջողություն և առաջին հերթին՝ միասնականություն, խոհեմություն և արժանապատվություն:
Վրաստանի Հայ Համայնք