Ըստ Լիբանանի հայալեզու «Արևելք» պարբերականի՝ կառավարության մեջ ավանդաբար հայերին բաժին ընկնող նախարարությունն այս անգամ կին է գլխավորելու: ՀՅԴ-ի առաջադրած Վարդինե Օհանյանը (Օհանյան-Գևորգյան) նշանակվել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։ Մինչ այս նշանակումը Վարդինե Օհանյանը զբաղեցնում էր «Զվարթնոց» կենտրոնի տնօրենի պաշտոնը:
Շնորհավորում և հաջողություն ենք մաղթում Վարդինե Օհանյանին, Լիբանանի հայ համայնքին ու բարեկամ ժողովրդին:
Հույս ենք տածում, որ մի օր էլ հնարավոր կլինի նման բան տեսնել մեր Վրաստանում՝ այսինքն այն, որ օրենսդիր կամ գործադիր իշխանության անդամ կընտրվի կամ նկշանակվի հայ համայնքը ներկայացնող որևէ մեկը:
Վրաստանի Հայ Համայնք