Վրաստանի կառավարությունը և ես, այսօր, կոչ ենք անում Վրաստանի նախագահին արտակարգ դրություն մտցնել ամբողջ երկրում ՝ մեկ ամսով, մինչև 2020 թվականի ապրիլի 21-ը:
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ՝ կորոնավիրուսի հարցով Միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո ՝ կառավարության աշխատակազմում կայացած ճեպազրույցի ընթացքում:
Կառավարության ղեկավարը խոսեց այն որոշումերի մասին, որոնք ընդունվել էին Միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից երկրում կորոնավիրուսի առաջին դեպքը բացահայտվելու պահից մինչ օրս, սակայն, նշել է, որ ներկա փուլում երկիրը անցնում է վիրուսի տարածման հետագա՝ ներքին տարածման փուլ, որը պահանջում է լրացուցիչ և արտակարգ միջոցներ, ինչպես կառավարության, այնպես էլ բիզնեսի ու հանրության կողմից:
«Հասարակությունը տեղյակ է, որ կորոնավիրուսի առաջին դեպքը հայտնաբերվել է փետրվարի 26-ին: Այսօր մարտի 21-ն է, և մենք արդեն ունենք վարակի 48 դեպք: Ավելի քան 2300 մարդ գտնվում է կարանտինային գոտիներում, և շատերը ինքնամեկուսացման մեջ են: Համապատասխանաբար, սկզբից ևեթ մենք ստեղծեցինք Միջգերատեսչական համակարգող խորհուրդ, որը կոնկրետ որոշումներ է կայացրել ՝ կոնկրետ արդյունքների հասնելու համար:
Ես կցանկանայի թվարկել միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշումները՝
1. դադարեցնենք ուսման գործընթացը;
2. զորակոչը;
3. պետական ծառայողների մեծ մասն անցկացնենք հեռակա աշխատանքի և էլեկտրոնային ծառայությունների մատուցման ռեժիմի;
4. նույն առաջարկությունն արվել է մասնավոր հատվածին;
5. մենք աստիճանաբար սահմանափակեցինք ինչպես օդային, այնպես էլ ցամաքային երթևեկությունը, արգելեցինք օտարերկրյա քաղաքացիներին մուտք գործել Վրաստան;
6. սահմանեցինք կարանտինի ընթացակարգեր, խստացրեցինք ինքնամեկուսացման պահպանման վերահսկողությունը;
7. փակեցինք լեռնադահուկային հանգստավայրերը;
8. արգելվեց երթուղային տաքսիների տեղաշարժը;
9. դադարեցվել են բազմաբնույթ լայնածավալ միջոցառումներ` ինչպես մշակութային, այնպես էլ սպորտային;
10. առաջարկություններ ենք տվել առևտրային օբյեկտների փակման վերաբերյալ՝ բացի ռազմավարական նշանակության ենթակառուցվածքային օբյեկտների, սննդի, դեղատների և բանկային ծառայությունների:
Այս ամենը ուղղված էր վիրուսի տարածման առաջին փուլը դադարեցնելու համար, որը հիմնականում օտար երկրից ներկրված վիրուսի տարածման փուլն էր:
Այսօրվա դրությամբ, մենք կարող ենք հավաստել հետևյալ փաստը՝ վարակվածների այն թիվը, որ մենք ունենք, և հատկապես ցանկանում եմ հատուկ նշել վարակվածների թվաքանակի աճը կարանտինային գոտիներում, նրա ակնհայտ փաստն է, որ մենք անցնում ենք վիրուսի տարածման հաջորդ՝ ներքին տարածման փուլ, ինչը պահանջում է լրացուցիչ և հատուկ միջոցներ, ինչպես կառավարության, այնպես էլ բիզնեսի եւ հասարակության կողմից», - ասել է կառավարության ղեկավարը:
Ըստ նրա հայտարարության, այս փուլում հիմնական խնդիրն է և պետք է լինի վիրուսի զանգվածային տարածմանը խոչնդոտելը:
«Մեր հիմնական խնդիրն է այս փուլում և պետք է լինի՝ խոչնդոտել և դադարեցնել վիրուսի զանգվածային տարածումը, ինչպես նաև,ինչը շատ կարևոր է, վիրուսի տարածման արագությանը խոչնդոտելը : Սա մեր առողջապահական համակարգին հնարավորություն է տալիս ավելի լավ պատրաստվել և ավելի որակավոր բուժել յուրաքանչյուր մեր քաղաքացուն: Հենց այդ նպատակին հասնելու համար, չնայած իմ կողմից նախանշված բազմաթիվ միջոցառումների, որոնք արդեն ընդունվել են և կշարունակվեն, Վրաստանի կառավարությունը և ես այսօր կոչ ենք անում Վրաստանի նախագահին ՝ արտակարգ դրություն մտցնել ամբողջ երկրում ՝ մեկ ամսվա ընթացքում, մինչև 2020 թվականի ապրիլի 21-ը », - ասաց Գիորգի Գախարիան:
Վարչապետը լրատվամիջոցներին ներկայացրեց արտակարգ դրությամբ սահմանված գործողությունների ցանկը:
Ինչպես ճեպազրույցում հայտարարեց կառավարության ղեկավարը, արտակարգ դրությունը կառավարությանը տալիս է հետևյալ հնարավորությունները՝ մեկուսացման կամ կարանտինի կանոնների խախտման համար անձը հարկադրաբար կտեղափոխվի համապատասխան հաստատություն; մեկուսացման և կարանտինի կանոնները խախտող անձի նկատմամբ կկիրառվեն համապատասխան պատժամիջոցներ;
միջազգային օդային, ցամաքային և ծովային երթևեկության նկատմամբ մտցվում են սահմանափակումներ, բացառությամբ բեռնափոխադրումների:
Սահմանվում են հանրային ծառայությունների մատուցման տարբերվող կանոններ և վարչական գործավարության տարբերվող կանոններ և ժամանակահատվածներ;
Վրաստանի կառավարությանն իրավունք կտրվի, անհրաժեշտության դեպքում, կարանտինի, մեկուսացման և բժշկական նպատակներով, իր կողմից որոշված կարգով, սահմանափակել սեփականության իրավունքը և օգտագործել ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքն ու նյութական միջոցները;
սահմանափակվում է ավելի քան 10 մարդ հավաքվելը;
կառավարությունն իրավունք կունենա մասնավոր կազմակերպություններին, տնտեսվարող սուբյեկտներին սահմանափակել կամ պարտադրել կոնկրետ գործունեության իրագործում:
Անհրաժեշտության դեպքում կառավարությունը կկարգավորի դեղերի, բժշկական ծառայությունների և առաջին անհրաժեշտության ապրանքների գները;
կառավարությունը կսահմանի «Կրթության մասին» Վրաստանի օրենքներից տարբերվող կարգեր և պայմաններ;
անհրաժեշտության դեպքում կառավարությունը կկարողանա իրականացնել համապատասխան բժշկական կրթություն և որակավորում ունեցող անձանց համընդհանուր մոբիլիզացիա;
դատավարությունները կարող են անցկացվել հեռակա կարգով:
«Բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են պահպանել արտակարգ դրության ռեժիմը: Հակառակ դեպքում, արտակարգ դրության ռեժիմի խախտումը կհանգեցնի՝ վարչական պատասխանատվության` ֆիզիկական անձանց համար 3 000 լարի տուգանք, իսկ իրավաբանական անձանց համար` 15 000 լարի; նույն գործողությունը կրկնվելու դեպքում կհանգեցնի քրեական պատասխանատվության, մասնավորապես բանտարկության մինչև 3 տարի ժամկետով: Իրավապահ մարմինները արտակարգ դրության ժամանակ հաստատված ռեժիմը պաշտպանելու համար պետք է գործածեն Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված հարկադրանքի միջոցներ», - ասաց Գիորգի Գախարիան:
Վարչապետի խոսքով՝ Նախագահի համաձայնությունից հետո Կառավարության որոշումը կհաստատվի խորհրդարանի կողմից և բոլոր այդ գործողությունները պարտադիր կլինեն:
«Սա այն ցանկն է, որը մենք կուղղենք Վրաստանի նախագահին: Այս գործողություններից մի քանիսն արդեն ներդրվել են, բայց պետք է հիշել, որ այդ պահանջները կրում էին զուտ հանձնարարական բնույթ: Երբ նախագահը համաձայնվի մեր որոշմանը և այն հաստատվի խորհրդարանի կողմից, բոլոր այդ գործողությունները պարտադիր կլինեն », - ասաց Գիորգի Գախարիան:
Վարչապետի խոսքով՝ կառավարության հիմնական խնդիրն է առաջին հերթին հոգ տանել մեր քաղաքացիների առողջության և մեր երկրի տնտեսության մասին, որպեսզի նվազագույնի հասցվի այն վնասը, որը առաջացնում է Վրաստանի տնտեսության համար համաշխարհային մարտահրավերը:
Վարչապետի խոսքով՝ կառավարությունը շատ լավ է հասկանում Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու ծանր իրավիճակը, որը կորցրել է, կամ կարող է պոտենցիալ կորցնել իր աշխատանքը, հետևաբար նաև իր եկամուտը:
«Ուստի, բացի կառավարության կողմից արդեն իսկ պատրաստված ծրագրից ՝ տնտեսության հատուկ ոլորտներին օժանդակելու համար, առաջիկա օրերին կներկայացվի մի ծրագիր՝ մեր քաղաքացիներին հատուկ հասցեական օգնության տեսանկյունից, որը կունենա հատուկ, բացարձակապես շոշափելի նպատակ ՝ ապահովելու, որ աշխատանքները կորցրած մարդիկ ունենան պետության հնարավորինս մեծ օժանդակությունը:», - հայտարարեց կառավարության ղեկավարը:
Վարչապետի խոսքով, Միջգերատեսչական խորհուրդը առանձնացրել է չորս հիմնական ուղղություն, որոնց համակարգված կառավարումից է կախված Վրաստանի կառավարության գոծունեության արդյունավետությունը, թեկուզև արտակարգ իրավիճակի պայմաններում:
Գիորգի Գախարիան խոսեց վերոհիշյալ ուղղությունների մասին և անվանեց նրանց համար պատասխանատուներին:
«Սա առաջին հերթին առողջապահության ուղղությունն է, որի պատասխանատուն է Առողջապահության նախարար Էկատերինէ Տիկարաձեն: Երկրորդ՝ քաղաքացիական կարգը և անվտանգությունը՝ պատասխանատու պարոն Վախթանգ Գոմելաուրիի հետ: Երրորդ՝ սնունդ, պարենի ապահովում և փոխադրում, որի պատասխանատուն է պարոն Լևան Դավիթաշվիլին, և չորրորդ՝ մակրոտնտեսական ցուցանիշները և տնտեսությանը հասցված վնասի նվազագույնի հասցնումը և տնտեսության հետագա արագ վերականգնումը, այս ուղղության համար պատասխանատու է տիկին Մաիա Ցքիտիշվիլին», - ասաց Գիորգի Գախարիան:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը, բուժաշխատողներին, մթերային խանութների գանձապահներին, խորհրդատուներին և դեղատների աշխատակիցներին:
«Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր ոստիկանին, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր բժշկի, ով 24 ժամ պայքարում է մեր քաղաքացիների առողջության համար, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ընկերություններին, մթերային խանութների գանձապահներին, խորհրդատուներին, դեղատների աշխատակիցներին, որոնք այսօր էլ աշխատում են և վաղն էլ վիրուսի պայմաններում կշարունակեն աշխատել մեր քաղաքացիների համար, որպեսզի նրանց ծառայություններ մատուցեն:
Մեզ համար ամենակարևորն է ձեռնարկել այն կանխարգելիչ քայլը, որը մենք այժմ անում ենք, որպեսզի բոլորս միասին՝ իշխանությունը, կառավարությունը, քաղաքացիական հատվածը, բիզնեսը և, ինչ խոսք, մեր քաղաքացիները կարողանան հաղթել այս վիրուսը: Եվս մեկ անգամ ուզում եմ արտահայտել իմ համոզմունքը, որ մենք այս փորձությունից, այս ծանր մարտահրավերից հաղթանակած ենք դուրս գալու:», - ասաց Գիորգի Գախարիան:
Կառավարությունը ստեղծել է հատուկ կայք ` www.stopcov.ge , որպեսզի հասարակությանը տեղեկացնի կորոնավիրուսի մասին:
#StopCoV
Կառավարության աշխատակազմի մամլո ծառայություն
Կապ: + (995 32) 292-21-63, Հասցե: Ածկուրի 4ա, Թբիլիսի, 0144, Վրաստան, Էլ-փոստ: info@armenian-community.ge