Որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 31-ից, առավոտյան 8-ից:
Սա նշանակում է՝
- պարետային ժամ ՝ 21.00-ից մինչև 06.00 (հետիոտն և տրանսպորտով տեղաշարժը արգելվում է քաղաքներում ու երկրի ամբողջ տարածքում)
- ամբողջովին դադարեցվում է հասարակական տրանսպորտի աշխատանքը
- ներմուծվում են տաքսի ծառայության խիստ ծեսեր՝ ոչ ավելի, քան երկու ուղևոր, ետևի նստարաններին
- բոլորը պետք է իրենց հետ ունենան անձը հաստատող փաստաթուղթ
- արգելվում է ավելի քան երեք մարդկանց հավաքը ցանկացած հանրային տարածքում, բացի մթերային խանութների և դեղատների, որտեղ պետք է պահվպանվի պարտադիր երկու մետր հեռավորություն
- բոլորը, հատկապես տարեցները, միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում կարող են դուրս գալ տնից
- քաղաքացիների համար կստեղծվի Կառավարության անվճար թեժ գիծ - 144, Արտակարգ իրավիճակին վերաբերող ցանկացած հարց համակարգելու համար