Ելնելով ստեղծված իրավիճակից, ի նկատի ունենալով երկրում թագաժահրի (կորոնավիրուսի) համաճարակի հետ կապված արտակարգ դրության սահմանափակումներն ու վտանգները, Վրաստանի Հայ Համայնքը այս տարի չի անցկացնի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված, ծրագրված ավանդական բողոքի ակցիաները՝ 23 ապրիլի ջահերով երթը և 24 ապրիլի թուրքական դեսպանատան մոտ անցկացվելիք ցույցը:
Սիրելի հայրենակիցներ, մեր հորդորն է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակի նախօրեին, 2020 թվականի ապրիլի 23-ին, ժամը 19:15-ին, ձեր տներում մեկական մոմ վառեք Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:
Հիշում և պայքարում ենք արդարության համար:
Հուսով ենք, համատեղ ջանքերով, մեր կազմակերպվածության շնորհիվ կհաղթահարենք այս լուրջ մարտահրավերը: Մնացեք տանը: Բոլորիդ մաղթում ենք առողջություն ու համբերություն:
Վրաստանի Հայ Համայնք