Ապրիլի 27-ից Վրաստանում կվերանան արտակարգ դրության հետ կապված որոշ սահմանափակումներ

ապրիլ 27, 2020 - 02:46        Viewed: 15793       

Ապրիլի 27-ից Վրաստանում կմեկնարկի արտակարգ դրության հետ կապված սահմանափակումների վերացման առաջին փուլը՝

-          կթույլատրվի թեթև մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը,

-          տաքսիների երթևեկությունը,

-          առցանց առևտուրը,

-          ցանկացած ապրանքի առաքման ծառայությունը,

-          բաց տեսակի ագրարային շուկաների գործունեությունը:

Սակայն իրավիճակի վատթարանալու դեպքում, հնարավոր է, չեղարկված սահմանափակումները նորից վերականգնվեն:

Օրացույց