Հայտարարություն

դեկտեմբեր 04, 2020 - 19:08        Viewed: 41897       

Թշնամու կողմից սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրվանից ուշադրությամբ հետևում էինք իրադարձությունների զարգացմանը և վերապրում դժվարին ամեն մի պահը։

Վրաստանի հայ համայնքը անմիջապես ծավալել է ակտիվ գործունեություն ի աջակցություն Հայաստանի և Արցախի։ Գործունեությունը ընթացել է ինչպես վիրտուալ տիրույթում, համացանցում, այնպես էլ փողոցում:

Վրաստանի երիտասարդական և ուսանողական միությունների օգնությամբ կազմակերպվել են աջակցության ցույցեր և միջոցառումներ, որին մասնակցել են հարյուրավոր վիրահայեր, այսպիսով ազգի և հայրենիքի պատիվը բարձր պահելով վրաց հասարակության մեջ։

Անհերքելի է այն, որ սփյուռքահայության սրտերը ցավում է Հայաստանի համար և ինչպես ամբողջ սփյուռքում այնպես էլ Վրաստանում տեղի հայությունը արեց ամեն հնարավոր և անհնարին բան Հայաստանին և Արցախին աջակցելու համար, սակայն նոյեմբերի 10-ին ամբողջ հայությանը ցնցեց հայ ժողովրդի համար ոչ ձեռնտու, դավաճանական պայմանագրի թաքուն ստորագրման մասին լուրը։

Մենք մեր անհանգստությունն ենք հայտնում Հայաստանում ստեղծված ծանր, ճգնաժամային իրավիճակի հետ կապված։ Պնդում ենք, որ այն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի ազգադավ քաղաքականության հետևանքն է: Նիկոլ Փաշինյանը մոռացավ և խաղտեց իր խոստումը, որ տվել էր հայ ազգին «թավշյա հեղափոխության» օրերին: Նա այլևս իրավունք չունի ներկայացնելու հայ ազգն ու Հայաստանը:

Նա պետք է հրաժարական տա:

Օրացույց