Իրադարձությունների կարճ ակնարկ

փետրվար 09, 2014 - 11:41        Viewed: 2173       

Շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ

(3-9 փետրվար, 2014թ.)

 

Վրաստան

«Մենք պատրաստվում ենք անցկացնել Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի համատեղ նիստ: Ես ակնկալում եմ իրական քայլեր և ցուցումներ կապված այն բանի հետ, որ մեր ներգրավումը եվրոպական կառույցներ և ՆԱՏՕ կընթանա արագացված տեմպերով», -փետրվարի 3-ին հայտարարել է  Իրակլի Ղարիբաշվիլին:

«Երբ 2008թ.-ի ապրիլին նրանք պատրաստվում էին պատերազմ սկսել Աբխազիայի դեմ, ես ասացի Սահակաշվիլուն, որ մենք չենք կարողանա հաղթել այս պատերազմում: Սրան ի պատասխան՝ Անվտանգության Խորհրդի նիստի ժամանակ ինձ պատասխանեցին, որ «մեկ վրացի զինվորը հավասար է 50 ռուս զինվորի: Մենք ունենք նորագույն տեխնիկա, իսկ ռուսները՝ ժանգոտ, մաշված»: Հենց իմ շնորհիվ 2008թ.-ի ապրիլին մենք պատերազմ չսկսեցինք: Նույն թվականի օգոստոսին ռուս զորքը Վրաստան մտցրեց ոչ թե նա (Պուտին-խմբ.), այլ Սահակաշվիլու անխոհեմությունը», -հայտարարել է Նինո Բուրջանաձեն:

2014թ.-ի հունվարին Վրաստանում ինֆլյացիայի մակարդակը 2013թ.-ի հունվարի համեմատությամբ կազմել է 2.9 %:

Փետրվարի 4-ին ճանաչողական այցով Վրաստան է այցելել Թուրքիայի զինված ուժերի պատվիրակությունը: Այցի ընթացքում թուրք զինվորները հանդիպում են անցկացրել Վրաստանի Պաշտպանության նախարարի տեղակալի և Վրաստանի Գլխավոր շտաբի ղեկավարի առաջին տեղակալի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը հատուկ ուշադրություն դարձրին ռազմավարական համագործակցության և ռազմական կրթության բնագավառում համագործակցության խորացման հարցերին: Հանդիպման վերջում Պաշտպանության նախարարի տեղակալ Միխայիլ Դարչիաշվիլին շնորհակալություն հայտնեց թուրք զինվորներին աջակցության համար, որը Թուրքիան ցուցաբերում է Վրաստանին ռազմական կրթության բնագավառում:

«Ես շատ գոհ եմ Կառավարության աշխատանքից, որը տարվում է իմ՝ քաղաքականությունից հեռանալուց հետո: Ինձ դուր է գալիս այն բանավեճը, որը տարվում է հասարակության և Կառավարության միջև: Այսօր Ես շատ լավ Կառավարություն ունեմ: Այն չի կարող իդեալական լինել, մինչդեռ ես նույնիսկ երեք նկատողություն չունեմ այդ աշխատանքի վերաբերյալ: Ընդհանուր առմամբ, համարում եմ, որ մենք եկել ենք շատ լավ թիմով, Վրաստանն ունի շատ լավ Կառավարություն: Իդեալական Կառավարություն չի գա: Հասարակությունն ինքը պետք է ստեղծի անհրաժեշտ պայմաններ և միշտ հիշի, որ հենց ինքը հասարակությունն է վարձում Կառավարություն իրեն ծառայելու համար», -փետրվարի 4-ին հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին իր հասարակական կազմակերպության շնորհանդեսի ընթացքում:

«Փաստորեն մենք ոչինչ չենք լսել Իվանիշվիլուց բազմաթիվ չիրականացված նախընտրական խոստումների, մի քանի տասնյակ չբացված գործարանների մասին: Իվանիշվիլին ընտրողների հարցերի պատասխանները չունի՝ թե ինչո՞ւ չիրականացան խոստումները: Գնալով հասարակական սեկտոր՝ նա հրաժարվեց չիրականացված նախընտրական խոստումների իր ամբողջ պատասխանատվությունից: Միևնույն ժամանակ նա շարունակում է ցանկանալ հսկողություն Կառավարության վրա: Բայց այդ հսկողությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Այդ կառավարությունը Վրաստանի տնտեսությունը ճգնաժամի հասցրեց: Խոստացված բարեկեցության փոխարեն ընտանիքների նյութական վիճակը զգալիորեն սուղ է դարձել», -հայտարարել է  Զուրաբ Ճիաբերաշվիլին:

«Հենց եկեղեցու համար է վնասակար, երբ այն դարձնում են երկրպագության առարկա: Պատրիարքարանի, հոգևորականների, պատրիարքի քննադատությունը անհրաժեշտ է: Կոչ եմ անում լրատվամիջոցների ներկայացուցիչներին հետաքրքրվել և սկսել խոսել եկեղեցու ներսում գոյություն ունեցող խախտումների մասին, եթե, իհարկե, դրանք գոյություն ունեն»,-հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին:

«Ես խնդրում եմ Խորհրդարանական մեծամասնությանը՝ մի՛ լսեք մեր առաջարկությունները: Հավատարի՛մ մնացեք այն դիրքորոշումներին, որոնք դուք արտահայտել եք ձեր ընդդիմություն լինելու ժամանակ: Այնպես որ մեր առաջարկությունները և անցյալի ձեր դիրքորոշումները նույնական են: Դուք կարող եք դրանում համոզվել՝ լսելով ձեր հին ելույթների ձայնագրությունները: Ելույթներ, որոնք արվել են մինչ ձեր՝ Կառավարության գլուխ գալը: Շատ ցավալի է, երբ դու գտնվում ես ընդդիմության մեջ, ուզում ես բուժել իրավիճակը, իսկ երբ իշխանության գլուխ ես կանգնում և ունես բոլոր անհրաժեշտ լծակները իրավիճակը բարելավվելու համար, դու մոռանում ես նախկին մտադրությունների մասին և քեզ ղեկավարում են անձնական, նեղ հետաքրքրությունները», -փետրվարի 5-ին հայտարարել է «Վրաստանի Երիտասարդ Իրավաբանների Ասոցիացիայի» նախագահ Կախա Կոջորիձեն՝ դիմելով Խորհրդարանական մեծամասնությանը:

Դպրոցականի տարիքը կփոփոխվի. 5 տարեկանը կդառնա 6:  2014-2015 ուսումնական տարին կլինի անցումային: «Այս տարի դպրոցականի տարիքի հասած կհամարվի այն երեխան, որը 2014թ.-ի դրությամբ կլինի 6 տարեկան: Իսկ հաջորդ ուսումնական տարվանից դպրոց կթուլատրվեն այն երեխաները, որոնց 6 տարին կլրանա  ուսումնական տարվա սկզբին», -ասված է Վրաստանի կրթության նախարարության կողմից փետրվարի 6-ին տարածված հայտարարության մեջ:

«Ինքնակառավարման բարեփոխումը չկայացավ: Ոչ մի նորություն չի արվել, բացի նրանից, որ քաղաքապետերն ու Սակրեբուլոյի նախագահները կընտրվեն ուղիղ քվեարկությամբ: Սակայն ամեն պահի Սակրեբուլոն կարող է նրանց պաշտոնանկ անել: Ժողովրդի կողմից քաղաքապետերին ուղղակիորեն ընտրելու միտքն ընդունվեց այնքան խեղաթյուրված տեսքով, որ կորցրեց իր իմաստը: Ինչ վերաբերում է ընտրական օրենսգրքին, այնտեղ նույնպես ոչ մի նոր բան չկա: Այն մնացել է այնպիսին, ինչպիսին ստեղծել էր «Ազգային շարժումը», այնպիսին, ինչպիսին այն ժամանակվա ընդդիմությունը քննադատում էր: Այդ թվում նաև այն կուսակցությունները, որոնք այսօր իշխանություն են», -փետրվարի 6-ին հայտարարել է  «Ազգային-դեմոկրատական» կուսակցության ներկայացուցիչ Գոգա Գոգնիաշվիլին:

«Վրաստանի և Եվրախորհրդի միջև ազատ առևտրի մասին պայմանագիրը չի վերաբերում այն փոխադարձ առևտրային հարաբերություններին, որոնք ունի Վրաստանը երրորդ երկրի հետ, այդ թվում նաև Հայաստանի: Այդպիսով Վրաստանը կարող է պայմանագիր ունենալ «Մաքսային Միության» մեջ մտնող երկրների հետ: Ինչ վերաբերում է նրան, թե կլինեն արդյոք փոփոխություններ Վրաստանից Հայաստան մեքենաներ տեղափոխելու հարցում, կպատասխանեմ. Մենք ծրագրավորում ենք գործընթացի պարզեցում: Հնարավոր է՝ փոփոխվի թղթաբանությունը: Ամեն ինչ կախված է նրանից, թե որակի վերահսկողության ինչպիսի գործընթացներ կդրվեն Մաքսային Միությունում», -փետրվարի 6-ին հայտարարել է  Հայաստանի տնտեսության նախարարը:

Եվրախորհրդի Գլխավոր քարտուղարի՝ Տորբիորն Իագլանդի հայտարարության համաձայն՝ Վրաստանում այցելությունների շրջանակներում հանդիպումների հիմնական թեմաները դարձել են թուրք-մեսխեթինների վերադարձի և Շրջանային լեզուների Եվրոպական խարտիայի հարցերը: «Վրաստանն ունի երկու հիմնական պարտավորություն՝ Շրջանային լեզուների Եվրոպական Խարտիայի վավերացում և թուրք-մեսխեթինների վերադարձի իրականացման պարտավորություն: Թուրք-մեսխեթինների վերադարձի հետ կապված գոյություն ունեն որոշակի խնդիրներ: Գործընթացը պետք է շարունակվի», -փետրվարի 6-ին հայտարարել է Եվրախորհրդի Գլխավոր Քարտուղար Տորբիորն Իագլանդը:

Փետրվարի 7-ին Վրաստանի Կառավարության որոշմամբ երկրում ստեղծվել է «կրոնի հարցերով» հատուկ պետական գործակալություն: Գործակալության գործառույթներից մեկը կլինի այն գումարների տնօրինումը, որը տրամադրում է պետությունը տարբեր կրոնական թեմերին: Նորաստեղծ կառույցը նաև կհետաքրքրվի կրթության և սեփականության հարցերով: «Վերջապես գոյություն կունենա պետական կառույց, որը կիրականացնի քաղաքականություն կրոնական հարցերով: Մինչև այժմ Վրաստանում նման կառույց չի եղել և առանձին հարցեր փորձում էին լուծել առանձին նախարարություններ ու գերատեսչություններ: Կրոնի հարցերով պետական գործակալությունը ստեղծվել է վարչապետի կողմից և կենթարկվի նրան անմիջականորեն», -հայտարարել է Համերաշխության և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին:

«Լարիի կուրսի անկման հետ կապված «սպառողական զամբյուղը» զգալիորեն ծանրացել է: Իսկ դա նշանակում է, որ մեր կյանքը թանկացել է: Մենք մի երկիր ենք, որը գույություն ունի ներմուծման հաշվին, և խոսքը ոչ միայն այն մթերքների մասին է, որը մենք ներմուծում ենք, այլև տեղական արտադրության ապրանքների ներմուծվող բաղադրիչների մասին: Ներմուծման գինն աճում է, և համապատասխանաբար տուժում է բնակչությունը», -փետրվարի 7-ին հայտարարել է տնտեսության հարցերով փորձագետ Լևան Կալանդաձեն:

Վրաստանի Կառավարությունը անցել է մարդու իրավունքների ազգային ռազմավարության ստեղծմանը: Փետրվարի 8-ին կայացավ միջգերատեսչական հանձնաժողովների համապատասխան նիստ: Ռազմավարությունը կմշակվի 2014-2020թթ.-ի ընթացքում և կընդգրկի բոլոր առավելություններն ու ռազմավարական ուղղությունները մարդու իրավունքների պաշտպանության հարցերով: Մշակումից հետո փաստաթուղթը կմտնի Խորհրդարան հաստատման համար: Ռազմավարությունը ստեղծվում է Եվրախորհրդի՝ մարդու իրավունքների հարցով հատուկ ներկայացուցչի՝ Թոմաս Համերբերգի հաշվետվության հիման վրա:

Վրաստանի բյուջեն՝ Եվրախորհրդին ներկայացված, 2013-2015թթ. գործողությունների ծրագրով կազմում է 17 միլիոն լարի: Գործողությունների ծրագիրը ներառում է հետևյալ բնագավառները. մարդու իրավունքների իրականացման պաշտպանություն և աջակցություն, դատական համակարգի անկախություն և արդյունավետություն, ոստիկանության և բանտախցային բարեփոխումներ, խոսքի և հավաքույթների ազատություն, ազատ և արդար ընտրություններ, լավագույն ղեկավարություն, տեղական ժողովրդավարություն, համերաշխություն և հակախտրական քաղաքականություն, վստահության մեխանիզմի վերականգնում: Գործողությունների ծրագրի իրագործումը կգնահատվի Վրաստանի Կառավարության հետ համատեղ Եվրախորհրդի կողմից: Եվրախորհրդի Կառավարությանը նաև պարբերաբար կներկայացվեն Վրաստանի կողմից գործողությունների ծրագրի իրագործման հաշվետվություններ:

 

Օրացույց