Իր ավարտին մոտեցավ մարտի 15ին մեկնարկված ցուցահանդեսների շարքը, որը նվիրված էր Հայոց մեծ եղեռն և մշակութային ցեղասպանություն թեմաներին։
Վրաստանի Հայ Համայնքը, Վրաստանի Հայ Ուսանողական և Վրաստանի Երիտասարդական միությունների աջակցությամբ մարտի 20– ից մինչ ապրիլի 19 ընկած ժամանակահատվածում կազմակերպեց ընդհանուր առմամբ 8 ցուցահանդես մայրաքաղաք Թբիլիսիի տարբեր թաղամասերում՝ Վակեյում, Վարկեթիլիում, Սաբուրթալոյում, Ավլաբարիյում, և այլ վայրերում։
Սույն ցուցահանդեսները ծառայում էին սոսկ ուսուցման և ծանոթացման նպատակին։Վստահաբար կարող ենք ասել, որ ցուցահանդեսներն հասան իրենց նպատակին և այս տարի հազարավոր Թբիլիսիի բնակիչներ իմացան այնպիսի սարսափելի պատմական փաստի մասին, ինչպիսին է Հայոց ցեղասպանությունը։ Ցուցահանդեսների ընթացքին հնարավորություն ունեցանք զրուցելու տարբեր մարդկանց հետ՝ հոգևորականից մինչև ոստիկան և պաշտոնյայից մինչև պատմաբան, ամեն մեկը յուրովի ընկալեց և մոտեցավ այս ցուցահանդեսներին, եղան և դժգոհություններ և շնորհակալական խոսքեր, բանավեճեր և աջակցության խոսքեր։ Չնայած ոչնչի ցուցահանդեսներն ընթացան իրենց հունով և ծառայեցին իրենց բուն նպատակին։