Գորշ Գայլերը Վրաստանում և Պանթուրքիզմի գաղափարը

ապրիլ 27, 2022 - 22:08        Viewed: 168182       

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը և Բելգիայի Հայ Դատի հանձնախումբը հայտնում են, որ ապրիլի 26-ին Բրյուսելի Անրի Միշո հրապարակում վանդալիզմի է ենթարկվել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման խաչքար-հուշարձանը։

Ինչպես երևում է լուսանկարներում հուշարձանը ներկվել է հայտնի երեք կիսալուսիններով, որոնք պատկերված են թուրքական նեո-ֆաշիստական „Ազգայնական շարժում" կուսակցություն դրոշի վրա։

Հարկ է նշել, որ այս կուսակցության երիտասարդական թևն է ներկայացնում, բոլորիս հայտնի, նաև Վրաստանում ակտիվ գործող ֆաշիստական խմբավորում բոզկուրտները (գորշ գայլեր), որոնք այնքան են հղփացել, որ վերջին տարիներին ապրիլի 24-ին երբ հայերը իրենց արդար ձայնն են բարձրացնում Թուրքիայի դեսպանության առջև, մի խումբ ադրբեջանցիներ բացահայտ դուրս են գալիս Վրաստանում Թուրքիայի դեսպանության շենքից և անցկացնում են հակա ցույց, հպարտությամբ ցուցադրելով գորշ գայլերի հայտնի նշանը։ Նաև հարկավոր է նշել, որ այս ֆաշիստական խմբավորման անդամները պղծելով հուշարձանը մեծ հավանականությամբ ոգևորվել էին Թուրքիայի արտաքին գործերի նախարարի, Մեվլուդ Չավուշօղլույի խուլիգանական պահվածքից, երբ նա ՈՒրուգվա այցելության ժամանակ իր երկրի դեսպանության բացմանը ներկա գտնվելու կապակցությամբ ապրիլի 23-ին երթ բողոքի իրականացնող հայերին, ողջունեց գորշ գայլերի նշանով։

Բրյուսելում գործող գորշ գայլերից այս անգամ ևս շատ չեն հետ մնացել մեր համաքաղաքացի եթնիկ ադրբեջանցիները, որոնց շարքում է ոչ ավել ոչ պակաս, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ներկայում ընդդիմադիր „Ազգային շարժում" կուսակցությունից տարանջատված թևի, ևս ընդդիմադիր „Եվրոպական Վրաստան" կուսակցության, Մարնեուլիի շտաբի ղեկավար,նշած կուսակցության թեկնածուի Ախմեդ Իմամկուլիևը, որը ապրիլի 24-ին հայերի ցույցի ժամանակ Թուրքիայի դեսպանության առջև, իր ֆեյսբուքյան Էջով լուսանկար էր տարածել ցուցադրելով գորշ գայլերի նշանը։

Այս ամենը տեսնելով հարց է ծագում ինչքա՞նով են պաշտպանված Վրաստանի տարածքում գտնվող հայկական հուշարձանները, և արդյո՞ք որոշ փոքր „գայլիկները" չեն ոգևորվի Իմամկուլիևի անպատիժ մնացած արարքից:

Օրացույց