ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

ապրիլ 30, 2022 - 23:21        Viewed: 170759       

Հիշեցնե"նք, որ Վրաստանում, ադրբեջանական ծագում ունեցող մեր հայրենակիցների մեջ մեծ համակրանք է առաջացնում պանթուրքիզմի գաղափարախոսությամբ տոգորված ֆաշիստական ​​խումբը՝ բոսկուրտները (Գորշ գայլերը), որոնք ներկայացնում են թուրքական նեոֆաշիստական կուսակցություն ​​«ազգային շարժման» երիտասարդական թևը։

 
Հատկանշական է, որ այս խմբի անդամները բացահայտորեն հայտարարում են իրենց պատկանելության մասին այս կազմակերպությանը, և թեև կազմակերպությունն արգելված է մի շարք երկրներում և հայտնի է, որպես ահաբեկչական խմբավորում, Վրաստանում նրանք մինչ օրս անպատիժ են մնում։
 
Հիշեցնե"նք, Մևլութ Չավուշօղլուն իր երկրի դեսպանատան բացման կապակցությամբ Ուրուգվայ կատարած այցի ժամանակ ապրիլի 23-ին հայ ժողովրդին ողջունել է գորշ գայլերի ժեստով։ Այս ամենից ոգևորված՝ «Եվրոպական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, Մառնեուլի կազմակերպության նախագահ, 2021 թվականի Մառնեուլիի քաղաքապետի թեկնածու` Ահմեդ Իմամկուլիևը ապրիլի 24-ին ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ «Ողջույն ընկերներին, նրանց ով անհանգստացավ», որի վրա արտահայտված են գորշ գայլերի ժեստերը, որոնք, ցավոք, արժանացան մեր համաքաղաքացիների որոշակի հատվածի մեծ հավանությանը։
 
Ապրիլի 24-ից բավական ժամանակ է անցել, որպեսզի Եվրոպական Վրաստանը արձագանքեր իր անդամներից մեկի ֆաշիստական ​​գաղափարախոսությանը և հրապարակավ պատժեր Իմամկուլիևին, քանզի անթույլատրելի է «Մեծ Թուրանի» քարոզումը, այն էլ բացեիբաց։ Կոչ ենք անում «Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավարությանը արձագանքել իր կուսակիցների ֆաշիստական ​​գործողություններին, որպեսզի չկորցնի այն քաղաքացիների աջակցությունը, ովքեր աջակցում են կուսակցությանը, բայց չեն կիսում տարածաշրջանի թուրքականացման գաղափարը։

Օրացույց