ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

սեպտեմբեր 17, 2022 - 18:16        Viewed: 218       

Սոցցանցերում տարածվում է մի նախաձեռնություն, որը կոչ է անում հայերին միանալ հանուն Հայաստանի և բարձրացնել բողոքի ձայնը։ 2020 թվականից սկսած մենք մի քանի անգամ կանխել ենք մեր քաղաքացիների իրենց արդար ձայնը բարձրացնելու փորձը Ադրբեջանի դեսպանության առջև, հաշվի առնելով շատ հանգամանքներ։
Այս անգամ Ադրբեջանը հատեց կարմիր գծերը, նա հարձակվեց Հայաստանի սուվերեն տարածքի վրա։ Աշխարհի կողմից անպատիժ մնալով իր կատարած վայրագություններից, որոնց շատ փաստեր գոյություն ունեն, Ալիևը Թուրքիայի բացահայտ աջակցությամբ փորձում է առաջ տանել մեծ թուրանի գաղափարը, որի համար անընդունելի է քրիստոնյա ազգերի ապրելը այս տարածաշրջանում։ Այս ամենին վկայում է տասնյակ տարիների ընթացքում Ալիևների ցեղի գերության մեջ գտնվող Ադրբեջանում հակահայկականությունով դաստիարակված զինվորականների վայրագությունները։ Երբ Ալիևը հերոսացնում է քնած անզեն հային, կացինով սպանող հանցագործին, ու մնում է անպատիժ համայն աշխարհից, դե պարզ է, որ հայտնվելու էին նոր հերոսանալու ցանցակացողներ, վերջին օրինակ հենց, որը տարածվել է սոցցանցերում. մասնատել են կին զինծառայողին կտրել են ոտքերը, մատները։
Մեր կազմակերպությունը բոլոր մասնաճյուղերով լիովին կիսում է այս նախաձեռնությունը, և կաջակցի իր ամբողջ ուժերով։
Կոչ ենք անում իրավապահ մարմիններին ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը։

Օրացույց