Բաց նամակ

դեկտեմբեր 24, 2022 - 19:38        Viewed: 765       

Դիմում ենք Վրաստանում գործող ԶԼՄ-ներին, արդեն երկու շաբաթ է 120.000 մարդ շրջափակման մեջ է Ադրբեջանի կողմից, որոնցից 30.000 երեխա է, 350 հիվանդ չեն կարող գնալ Հայաստան բուժում ստանալու և նաև 1100 մարդ չի կարող վերադառնալ ընտանիք, որոնցից 270-ը անչափահաս է։ Շրջափակման մեջ գտնվելով արցախցիները սննդի և դեղորայքի պակասություն ունեն։

Մենք հասկանում ենք, որ դուք փորձում եք պահպանել չեզոքություն, բայց հարցը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերության մեջ չէ, հարցը Արցախի անկախ լինելու և չլինելու մեջ չէ, այստեղ մարդկության, անարդարության, 120.000 մարդու ապագայի հարցն է։

Կոչ ենք անում բոլոր ԶԼՄ-ներին, ովքեր չեն կախված «սոկար»-ի ֆինանսավորումից, հասարակությանը ներկայացնել, թե ինչ է կատարվում Արցախում, 120.000 մարդու Ադրբեջանի կողմից նպատակաուղղված ցեղասպանության մասին և ներկայացնել առաջատար երկրների կոշտ պահանջը Ադրբեջանին` բացել Հայաստանի հետ կապող միակ միջանցքը, նաև ծանոթացնեն ՄԱԿ-ի տասնյակ երկրների ներկայացուցիչների արձագանքը ուղղված Ադրբեջանին։

Մենք հավատում ենք, որ Վրաստանում կան լրագրողներ և լրատվամիջոցներ, որոնք ճշմարտության և արդարության համախոհներն են։

 

Հարգանքներով` «Վրաստանի Հայ Համայնք» ՀԿ

24.12.2022

Օրացույց