Հայտարարություն

ապրիլ 08, 2023 - 19:02        Viewed: 1006       

Հարկ ենք համարում պարզաբանել` Ապրիլի 5-ին Վրաստանի Խորհրդարանի առջև կայանալիք ցուցահանդեսը նվիրված` Հայոց ցեղասպանության և մշակութային ցեղասպանության թեմայով (1915-2021թթ), որը մեկ ժամվա ընթացքում տեղափոխվեց Րիկեյի այգի։

Ապրիլի 5-ին՝ ցուցահանդեսից մեկ ժամ շուտ, իրավապահ մարմինների ներկայացուցիչները եկան Վրաստանի Հայ Համայնքի գրասենյակ և խնդրեցին մեզ ցուցահանդեսը չանցկացնել Վրաստանի խորհրդարանի դիմաց, քանի, որ իրենց տեղեկություններով, նույն վայրում այլ միջոցառումներ էին նախատեսվում, սակայն, ինչպես պարզվեց, այդ օրը նշված վայրում միջոցառում չի անցկացվել, և որպես այլընտրանք առաջարկում էին միայն անցկացնել ցուցահանդեսը Ավլաբարիի Հայկական եկեղեցու դիմաց Երևանի անվան պուրակում (տեղեկացնում ենք հանրությանը, որ այնտեղ նախատեսվում է նաև ցուցահանդես մինչև ապրիլի 24-ը)։

Երկխոսության արդյունքում որոշվեց ցուցահանդեսն անցկացնել Րիկեյի այգում։ Տեղեկացնում ենք հանրությանը, որ մինչև ապրիլի 20-ը Վրաստանի խորհրդարանի դիմաց նախատեսված է «Հայոց ցեղասպանություն և մշակութային ցեղասպանություն» (1915-2021թթ) թեմայով ցուցահանդես, արդեն նամակով տեղեկացրել ենք քաղաքապետարանին և կոչ ենք անում իրավապահներին, հաշվի առնելով, որ Վրաստանի խորհրդարանի դիմաց նախատեսվող միջոցառումների մասին նախապես տեղեկացված են, եթե մեր նշած օրը այլ միջոցառումներ կան, ապա նախօրոք տեղեկացնեն մեզ, ոչ թե մեկ ժամ շուտ և առաջարկել ևս մեկ բարենպաստ օր ու ժամ ցուցահանդեսը խորհրդարանի շենքի դիմաց մինչև ապրիլի 21-ը անցկացնելու համար։

Այս ցուցահանդեսի նպատակն է տեղեկացնել հասարակությանը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ։

Մենք առաջնորդվում ենք Վրաստանի Սահմանադրության 2-րդ գլխի, N21 հոդվածի, 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև «Հավաքների և ցույցերի մասին» Վրաստանի օրենքի l, lll, V, VIII, Xl և XIII հոդվածներով։

Մենք համոզված ենք, որ խոսքի, կարծիքի և ազատ հավաքների խթանումը ժողովրդավարության կարևորագույն սկզբունքներից է։

Հարգանքներով՝

«Վրաստանի հայ համայնք»

Օրացույց