Ցուցահանդես Րիկեյի այգում, նվիրված` «Հայոց ցեղասպանություն և մշակութային ցեղասպանություն (1915-2021թթ)» թեմայով։

ապրիլ 09, 2023 - 21:32        Viewed: 662       

Ապրիլի 5-ին Թբիլիսիում՝ Րիկեի այգում, անցկացվել է ցուցահանդես «Հայոց ցեղասպանություն և մշակութային ցեղասպանություն (1915-2021թթ.)» թեմայով, նաև ցուցադրված էին 2020թ.-ի պատերազմի արդյունքում Արցախի օկուպացված տարածքում մշակութային ցեղասպանության լուսաբանող նկարներ։ Անցորդներն ուսումնասիրում և լուսանկարում էին ցուցադրությունը։ Նրանց նաև բաժանվել են տեղեկատվական գրքույկներ վրաց լեզվով։

Ի սկզբանե, միջոցառումը պետք է տեղի ունենար ժամը 16:00-ին Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, սակայն ցուցահանդեսից մեկ ժամ շուտ, իրավապահ մարմինների ներկայացուցիչները եկան Վրաստանի Հայ Համայնքի գրասենյակ և խնդրեցին մեզ ցուցահանդեսը չանցկացնել Վրաստանի խորհրդարանի դիմաց, քանի, որ իրենց տեղեկություններով, նույն վայրում այլ միջոցառումներ էին նախատեսվում, երկխոսության արդյունքում որոշվեց ցուցահանդեսն անցկացնել Րիկեյի այգում։ Այս միջոցառման հետ կապված Վրաստանի Հայ Համայնքի պաշտոնական էջը տարածել է հայտարարություն հայերեն և վրացերեն լեզուներով, իսկ հայտարարությունը անգլերեն լեզվով կարող էք ծանոթանալ այստեղ։

Օրացույց