2023 թվականի Ապրիլի 9-ին` Վրաստանի Հայ Համայնքի անունից հարգանքի տուրք մատուցվեց Ավլաբարիում կանգնեցված 1989 թվականի ապրիլի 9-ին Վրաստանի անկախության համար Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հուշակոթողին, իսկ ապա միջոցառումը ավարտվեց Վրաստանի օրհներգով։
Ցավոք, շատ քչերը գիտեն, որ տասնյակ տարիներ է նման հուշարձանը գտնվում է Թբիլիսիի կենտրոնում` Ավլաբարիում։
Զատկական Սուրբ պատարագից հետո, Վիրահայոց թեմը, թեմակալ առաջնորդ Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ, Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց Ռուսթավելի պողոտայի վրա կանգնեցված Ապրիլի 9-ի զոհերի հուշակոթողին տեղադրեց ծաղկեպսակ: