Դիմում ենք Թբիլիսիում գտնվող բոլոր հայերին։
Դիմում ենք բոլոր գործող հայկական կազմակերպություններին։
Դիմում ենք բոլոր այն ազգերի ներկայացուցիչներին, ովքեր հայերի նման անցել են այդ ցավի միջով։
Դիմում ենք բոլոր այն մարդկանց անկախ իրենց ազգությունից, ովքեր արդարության կողքին են։
Ապրիլի 24-ին, մի կողմ դնել բոլոր անձնական գործերը՝ դառնալով մեկ բռունցք, և ցույց տանք հանցագործ Թուրքիային, որ մենք չենք հանձնվում, մենք պայքարելու ենք մենչև արդար հատուցումը և որ իրենց պանթյուրքական գաղափարը չի իրականանա այս տարածաշրջանում։
Ցույց տանք Թուրքիայի արբանյակ Ադրբեջանին և իր ֆաշիստական ղեկավարությանը, որ հայ ազգը չի կոտրվում և մինչև վերջին շունչը կանգնելու է Արցախի կողքին։
Կոչ ենք անում իրավապահ մարմիններին՝ ապահովել խաղաղ երթի մասնակիցների անվտանգությունը և աջակցել միջոցառմանը։
Հարգանքներով՝
«Վրաստանի հայ համայնք»