Իրադարձությունների կարճ ակնարկ

մարտ 02, 2014 - 01:01        Viewed: 1639       

Շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ

(փետրվարի 24- մարտի 2, 2014թ.)

Վրաստան

Փետրվարի 24-ին Ճիատուրայում գործադուլ են հայտարարել Իթխվիսիի և Շուքրութիի գործարանների, ինչպես նաև մեխանիկական արհեստանոցի 600 բանվոր: Ցուցարարները բողոքի ակցիա են անցկացրել «Ճիատուրյան մագնումի» վարչության շենքի դիմաց: «Մենք պահանջում ենք աշխատավարձի բարձրացում: Այն աշխատավարձի, որի բարձրացումը մեզ խոստացել էին դեռևս անցյալ տարում: Մեզ խաբեցին, և մենք նրանց այդ սուտը չենք ների: Մենք այսօր 600 հոգի ենք, բայց եթե նրանք չբավարարեն մեր պահանջները, վաղը, մյուս օրը բոլոր 7 գործարաններից կսկսի բողոքել 3.700 մարդ: Եվ հետո կտեսնենք, թե ո՞վ ում», -հայտարարել է ցուցարարներից մեկը` Իրակլի Սխիրտլաձեն:

Ավելի քան 600 000 մարդ, որոնք ունեն տարեկան աշխատավարձ 6000 լարիից պակաս, կստանան հարկայինից չգանձվող փոխհատուցում 360 լարիի չափով: Սա ֆինանսների նախարարությանն նախաձեռնությունն է: Տվյալ փոխհատուցումը ստանալու համար հարկատուն պետք է լրացնի հատուկ հայտ հարկային ծառայության կայքում, և նշի այնտեղ իր անձնական համարը և բանկային հաշիվը: Ինչից հետո պետք է լրացնել հայտ և նշել այնտեղ տարեկան աշխատավարձի գումարը: Հայտը լրացնելուց անմիջապես հետո հարկատուն ճշգրիտ տեղեկություն կստանա գումարի վերաբերյալ, որը նա կստանա հարկայինի չգանձվող փոխհատուցման տեսքով: Հայտը կարելի է լրացնել նաև դիմելով Վրաստանի տարածքում գործող ցանկացած բանկի: Ըստ սակավապետ հարկատուների աջակցության օրենսդրական նախաձեռնության` հայտերի լրացումը կսկսվի ապրիլի 1-ից:

Փետրվարի 25-ին Բաքվում կայացավ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծի համաձայնեցվածության խորհրդի նիստ: Նիստի ընթացքում խորհուրդն ուսումնասիրեց  Մարաբդա-Քարծախի երկաթգծի հատվածի շինարարության հետ կապված ընթացող հարցեր: Նիստի արդյունքում կողմերը հայտարարեցին, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը իրենց համար առաջնային է և այդ իսկ պատճառով կներդրվեն բոլոր ուժերը, որպեսզի Մարաբդա-Քարծախի ճանապարհահատվածը հանձնվի շահագործման նշված ժամկետին: Ինչպես նաև հայտարարվեց, որ առաջին, փորձարկող գնացքը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով կանցնի 2014թ.-ի վերջին, իսկ նախագծի հանձնումը ծրագրվում է 2015թ.-ին: Խորհրդի նիստի մասնակիցների խոսքերի համաձայն` երկաթգծի շինարարության մեջ աշխատանքի է տեղավորված 1100 մարդ, իսկ շինարարության ավարտից հետո երկաթգծում աշխատանքի կտեղավորվեն 2500 մարդ, որոնք մեծ մասամբ կլինեն տեղի բնակիչները:

Փետրվարի 26-ից մարտի 6-ը ամբողջ Վրաստանով կանցկացվեն գյուղական խորհուրդներ: «Տեղական իշխանությունները պարտավոր են անցկացնել գյուղատնտեսական նախագծերի վարչություն: Մեր նախարարության տարածաշրջանային վարչության ներկայացուցիչները ներկա կլինեն, բոլոր գյուղական խորհուրդներում և կանցկացնեն մոնիտորիգ: Մեր ներկայացուցիչները նեղ կհամագործակցեն տեղական ինքնակառավարումների հետ, որպեսզի գյուղական աջակցության ծրագիրն անցնի առավելագույնս արդյունավետ: Եվս մեկ անգամ կոչ եմ անում գյուղերի բոլոր բնակիչներին ակտիվ մասնակցելու գյուղական խորհուրդների անցկացմանը: Նաև ուզում եմ այս գործընթացում ակտիվության կոչ անել տեղական ոչ կառավարական կազմակերպություններին և զանգվածային լրատվական միջոցներին», -փետրվարի 25-ին հայտարարել է Վրաստանի Շրջանային զարգացման նախարար Դավիթ Նարմանիան:

Վրաստանի Խորհրդարանի պատգամավոր Զվիադ Կվաճանտիրաձեի խոսքերի համաձայն` ավստրալացի պատգամավոր Հայդեմարիա Գիուրերը հետաքրքրվում է անցկացվում է արդյոք վրաց եկեղեցին Ռուսաստանի շահերը: «Նա մեզ վրաց եկեղեցուն վերաբերող հարց տվեց` արդյոք վրաց եկեղեցին բացասական դեր չի՞ կատարում երկրի քաղաքական համակարգում: Նրա հարցից հետո ինձ մոտ կարծիք ձևավորվեց, որ մեր արտասահմանյան գործընկերներից ինչ-որ մեկը մտածված սխալ տեղեկություններ է տարածում վրաց եկեղեցու գործունեության և դերի վերաբերյալ: Նա ուղղակիորեն հարցրեց վրացական եկեղեցին արդյո՞ք Ռուսաստանի շահերի կամակատար չէ: Նրա հարցին մենք պատասխանեցինք, մինչդեռ բացահայտ է, որ ինչ-որ մեկը մտածված տարածում է բացասական տեղեկություն», -փետրվարի 25-ին հայտարարել է Զվիադ Կվաճանտիրաձեն:

Փետրվարի 25-ին Վրաստանի վարչապետի ԱՄՆ-ի այցի ընթացքում Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպեց Բարակ Օբամայի հետ: «Սա նոր կառավարության առաջին հանդիպումն էր ԱՄՆ-ի ղեկավարության հետ այդպիսի բարձր մակարդակով: Կարևոր է, որ մենք հանդիպեցինք ոչ միայն փոխ-նախագահի հետ, որի հրավերով ԱՄՆ է ժամանել վրաց պատվիրակությունը, այլ նաև նախագահի հետ: Այդ հանդիպումը միայն ձեռքսեղմում չէր: Դա շատ նշանակալի հանդիպում էր: Վարչապետը և Բարակ Օբաման զրուցեցին գրեթե կես ժամ, ինչից հետո Սպիտակ Տունը տարածեց Վրաստանի աջակցման մասին տեքստը: Ավելին, այդ տեքստը աջակցում էր ոչ միայն երկրի Կառավարությունը, այլև Վրաստանի տարածաշրջանային ամբողջականությունը, նրա անկախությունը: Իհարկե, մեզ համար այն փաստը, որ Սպիտակ տունը հայտարարություն է անում մեր աջակցության օգտին, ծայրահեղ կարևոր է», -փետրվարի 25-ին հայտարարել է Վրաստանի Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին: Նույն  օրը կայացել է հանդիպում Իրակլի Ղարիբաշվիլու և Ջոզեֆ Բայդենի միջև: Հանդիպման հիմնական թեմաներն էին Վրաստան-ԱՄՆ ռազմավարական համագործակցությունը, Վրաստանի եվրոպական և եվրոատլանտյան հեռանկարը, Վրաստանում անցկացվող բարեփոխումները:

Փետրվարի 26-ին պետդեպարտամենտը պատասխանել է 40 սենատորի նամակի, որտեղ նրանք խնդրում են Վրաստանին ՄԱՊ տալ 2014թ.-ի լոնդոնյան գագաթաժողովին: «Վրաստանը շարունակում է բարեփոխումների ուղին: Մենք ոգեշնչված ենք, թե ինչպես անցկացվեցին 2013թ.-ի նախագահական ընտրությունները և ընդունում ենք այն ներդրումը, որն ունի Վրաստանը ՆԱՏՕ-ի ISAF-ի ծրագրում: Այս և այլ բնագավառներում Վրաստանն ապացուցել է, որ ունի ընդունակություններ և հավատարիմ գործընկեր է հանդիսանում: Մենք հավատում ենք, որ Վրաստանն արժանի է ստանալու ՆԱՏՕ-ի գագաթաժողովից սպասելիք առաջընթացը: Եվ այս ամենը այն բանի շնորհիվ, որ այդ երկիրը ապացուցել է իր հավատարմությունը ՆԱՏՕ-ի գործառույթներին և չափանիշներին: Մենք աջակցում ենք Ալիանսի հետ համաձայնության հասնելու և ՄԱՊ ստանալուՎրաստանի փորձերին», -ասված է պետդեպարտամենտի նամակում: 

Տնտեսական բնագավառում փորձագետ Լևան Կալանդաձեի խոսքերի համաձայն` «մենատիրության հարցը երկրի ամենացավոտ և վտանգավոր տենդենցներից մեկն է: Դրա վառ ապացույցն է «Սոկար» ընկերության օրինակը: Այդ ընկերությունը փաստացի մենատերն է երկրի գազի շուկայում: Սոկար ընկերությունը ինչպես արտահանման, այնպես էլ մատակարարման  մենատեր է: Այն երկրի գազի բացառիկ մատակարարն է, ինչպես նաև ամբողջությամբ վերահսկում է երկրի բոլոր գազ մատակարարող  ընկերությունները: Բացի Թբիլիսիի գազաբաշխման ընկերությունից: Այդ խնդիրը բազմակողմանի է և համընդհանուր: Այսօր փաստացիորեն Վրաստանում չկա գազի որակի, նրա ճնշման և խտության ոչ մի պետական վերահսողություն: Այդ բոլոր հարցերև վերահսկում է «Սոկարը», և մեզ մնում է միայն հույս դնել այդ ընկերության ազնվության և բարեխղճության վրա: Իրականում իջեցնելով գազի ճնշումը և խտությունը, մենք ստիպված ենք ավելի շատ օգտագործել այդ վառելիքը, հաշվիչը պտտվում է ավելի արագ… Եվ ստացվում է այնպես, որ ընկերությունը մատակարարում է անորակ արտադրանք, որի համար մենք ստիպված ենք վճարել ավելի շատ քան 45 թեթրի կուբամետրի համար: Այդ բոլոր փողերը գնում մեն «Սոկարի» գրպանը», -փոտրվարի 27-ին հայտարարել է Լևան Կալանդաձեն:

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Թամար Կորձայան, մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցի այն մասը, որը վերաբերում է Վրաստանում մարդու իրավունքների դրույթներին, հայտարարել է. «Եթե կարդանք այդ փաստաթուղթը, ապա բացահայտ երևում է, որ մարդու իրավունքների դրույթը, ինչպես նաև մամուլի ազատությունը բարելավվում է: Նաև լավ են ընթանում գործերը դատական բարեփոխումների տեսանկյունից: Ամենակարևորը, ինչը նշված է այդ զեկույցում այն է, որ երկրում այլևս չեն կատարվում իրավունքների համակարգային խախտումներ: Իհա´րկե, սա լավագույն արդյունքը չէ, բայց առաջընթաց է»: Ինչ վերաբերում է զեկույցի այն մասին, որտեղ բացասական գնահատական է տրվում մարդու իրավունքների դրույթին, Թամար Կորձայան հայտարարել է. «Սա հազվագյուտ դեպք է և կառավարության կողմից նախաձեռվել են ադեկվատ քայլեր: Մենք, իհարկե, չենք խուսափում խոսակցություններից այն մասին, որ կան որոշակի խնդիրներ մարդու իրավունքների պաշտպանության և իրականացման բնագավառում: Մենք դա խոստովանում ենք: Ամենակարևորն այն է, որ մենք ադեկվատ ենք վերաբերում բոլոր այդ խախտումներին»:

 

 

Օրացույց