Հովհաննես Մանուկյանն այցելել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջան

մարտ 04, 2014 - 10:58        Viewed: 1394       

Մարտի 1-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանն աշխատանքային այցելություն է ունեցել Սամցխե-Ջավախք նահանգի Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններ:

Այցի նպատակն էր տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումն ու համայնքային կյանքում ակտիվ դերակատարմամբ աչքի ընկած անհատներին ՀՀ գերատեսչական պարգևներով պարգևատրումը:

Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Նինոծմինդայում՝ Ռաֆայել Ղարսլյանիանվան կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնում, որն իրգործունեությունը սկսել է բոլորովին վերջերս:

Բացելով հանդիպումը՝ մշակութային տան համակարգող Ժորա Սնխչյանը  ողջունեց  հյուրերին և հակիրճ ներկայացրեց մշակութային տան գործունեությունը և այն ակտիվությունը, ինչին հաջողվել է հասնել դրա շահագործումից հետո ընկած կարճ ժամանակահատվածում:

Այնուհետև խոսքով հանդես եկավ Հովհաննես Մանուկյանն, ով ընդգծեց հայ համայնքային կյանքում մշակութային, կրթական և սպորտային ակտիվության կարևորությունը և կոչ արեց այդ ուղղություններով շարունակել գործունեությունը՝ կապ պահպանելով Հայաստանի համապատասխան պետական և ոչ պետական կառույցների և հաստատությունների հետ: Դեսպան Մանուկյանը հատկապես կարևորեց Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարությունը հայ համայնքայինկյանքում և հայ ժողովրդի հոգևոր կերտվածքի և ազգային ինքնագիտակցության տեսանկյունից:

Հանդիպման ավարտին, Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիսավորության պայմաններում համայնքային մի շարք ակտիվիստների փոխանցեց Հայաստանի Սփյուռքի, Կրթության և Գիտության, Մշակույթի, Սպորտի և ԵրիտասարդությանՀարցերի Նախարարությունների գերատեսչական պարգևները:

Նույն օրը հանդիպում տեղի ունեցավ Ախալքալաքի շրջանում տեղի համայնքային կառույցների ներկայացուցիչների և առանձին անհատների հետ:

Հանդիպման մասնակիցների հետ զրույցում քննարկվեցին հայ-վրացական հարաբերությունների ներկա վիճակը, Վրաստանի հայ համայնքում առկա խնդիրներին և համայնքային կյանքի աշխուժացմանն ուղղված քայլերին առնչվող, Ջավախքի տարածաշրջանում կոմպակտ բնակվող հայ ազգաբնակչությանը հուզող բազմաթիվ հարցեր: Դեսպան Մանուկյանը պատասխանեց մասնակիցներին հուզող հարցերին:

Հանդիպման ընթացքում Հովհաննես Մանուկյանն ընդհանուր գծերով ներկայացրեց Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի օրերս Հայաստան կատարածպաշտոնական այցելության արդյունքները:

Այնուհետև տեղի ունեցավ ՀՀ գերատեսչական պարգևների հանձնման պաշտոնական արարողությունը: 

Դեսպան Մանուկյանին ուղեկցում էին և հանդիպումների ընթացքում խոսքով հանդես եկան  Ջավախքի ընդհանուր փոխանորդության առաջնորդ Հայր Բաբգէն վարդապետ Սալբիյանը, ՀՀ Աժ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, ՀՀ Սփյուռքի Նախարարության պատասխանատու աշխատակից Տարոն Շագոյանը:

Օրացույց