Իրադարձությունների կարճ ակնարկ

մարտ 30, 2014 - 10:59        Viewed: 1758       

Շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ

(24-30 մարտ, 2014թ.)

 

ՎՐԱՍՏԱՆ

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը անհանգստություն է հայտնում Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հարցաքննության կանչվելու հարցի վերաբերյալ: «ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը անհանգստացած է  Վրաստանի Կառավարության` երկրի նախկին նախագահին մի քանի գործով հարցաքննման կանչելու որոշմամբ: Ոչ ոք օրենքից բարձր կանգնած չէ, մինչդեռ, մի քանի դատական գործընթացի միաժամանակ սկսելը նախկին նախագահի մասնակցությամբ, առավել ևս այն բանի հաշվառմամբ, որ երկրի իրավական և դատական համակարգերը դեռևս շատ թույլ են, առաջացնում է քաղաքական հետապնդման մասին լեգիտիմ անհանգստություն», -ասված է ԱՄՆ-ին Պետդեպարտամենտի մարտի 24-ի հայտարարության մեջ:

Մարտի 24-ին Վրաստանի վարչապետը հանդիպել է Եվրախորհրդի նախագահի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի և Եվրամիության միջև Ասոցիացիայի մասին պայմանագրի ստորագրման ժամկետները: Խոսակցությունը վերաբերել է նաև Ուկրաինայում զարգացող իրադարձություններին: Իրակլի Ղարիբաշվիլու խոսքերով` Վրաստանի Կառավարարությունը չի բացառում Ռուսաստանի ճնշման աճի հնարավորությունը Վրաստանի վրա մինչ Ասոցիացիայի մասին պայմանագրի ստորագրումը, բայց չնայած դրան`Վրաստանը չի փոխի Եվրոինտեգրացիայի ընթացքը: «Այն մարտահրավերների հաշվառմամբ, որոնց առջև այսօր կանգնած են Արևելյան երկրները, կարևոր է  Եվրամիության հաստատուն աջակցությունը և հստակ նշանները, որոնք արտահայտվում են գերագույն ներկայացուցիչների այցելությունների ժամանակ: Մենք ուրախ կլինենք ընդունել պարոն նախագահին մեր երկրում, ինչպես նաև Վրաստանը կարագացնի այն բարեփոխումների անցկանցումը, որոնց իրականցումը ենթադրվում է  Ասոցիացիայի մասին պայմանագրի ստորագրման ծրագրի պահանջների համաձայն»,-հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին: Հանդիպման ավարտին Եվրախորհրդի նախագահը հաստատեց այս տարվա մայիսին Թբիլիսի այցելելու իր պատրաստակամությունը:

Մարտի 24-ին «Իզվեստիա» թերթը գրում է ՆԱՏՕ-ի և Վրաստանի` Ուկրաինական իրադարձությունների ֆոնի վրա զարգացող փոխհարաբերությունների մասին: Մասնակիորեն հարցը վերաբերում է Վրաստանի կառավարության կողմից ՆԱՏՕ-ին արված առաջարկությանը 2015թ.ին ծրագրված Վրաստանի տարածաշրջանում Աֆղանստանից ռազմական ուժերի դուրս բերման ժամանակ ՆԱՏՕ-ի ուժերի օգտագործման, ինչպես նաև բեռնափոխադրման հարցերի վերաբերյալ: «Իզվեստիաններ» թերթի հաստատմամբ` ՆԱՏՕ-ի ուժերի` Վրաստանի տարածաշրջանին մատակարարելու մասին տվյալ առաջարկությունը արդեն պաշտոնապես ձևակերպված է և փոխանցված Բրյուսելում ՆԱՏՕ-ի կանտրոնական գրասենյակին: «Հասկանալի է, որ ՆԱՏՕ-ն այլևս չի կարող բեռնափոխադրման համար օգտագործել  Ռուսաստանի տարածքը, այդ իսկ պատճառով էլ մեր երթուղին դառնում է ակտուալ», -գրում է թերթը` հիմնվելով Վրաստանի Պաշտպանության նախարարության ավագ պաշտոնյայի մեկնաբանության վրա: Վրաստանի առաջարկության առաջնահերթ փաթեթը, որը մշակվել էր փետրվարին ՆԱՏՕ-ի հանձնաժողովի` Թբիլիսի այցի ժամանակ, նույնպես ենթադրում էր ՆԱՏՕ-ի զինված ուժերի տրամադրումը Փոթիի և Բաթումիի նավահանգիստներին: Այսօր նավահանգիստներին ավելացել է նաև երկաթգիծը, որը հաջորդ տարվանից կկապի Ադրբեջանին, Վրաստանին և Թուրքիային: Այս ամենից բացի Վրաստանը պատրաստ է տրամադրել ՆԱՏՕ-ի բեռնափոխադրումների համար նաև օդանավակայանները: Վրաստանի Ազգային Ակադեմիայի նախկին ռեկտոր Գիորգի Թավդգիրիձեի խոսքերի համաձայն` Թբիլիսիի Ավիացիայի Գործարանի օդանավակայանը, «Ալեքսեևկան» և Մարնեուլիի օդանավակայանը, լիովին համապատասխանում են ՆԱՏՕ-ի պահնաջներին: Փորձագետների կարծիքով Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների իրականացման դեպքում երկիրը կարող է ստանալ մինչև 100 միլիարդ դոլարի չափի եկամուտ: Ինչպես տեղեկացնում են Վրաստանի Պաշտպանության նախարարությունում, առանձին քննարկման առարկա է Վրաստանի այն ռազմական տեխնիկայի փոխանցման հարցը, որն օգտագործվել է  վրացական զինվորների կողմից նրանց մասնակցությամբ Աֆղանստանում ռազմական առաքելության կատարման ժամանակ:

«Եթե չլիներ միջազգային հանրության օգնությունը, Վրաստանը կլիներ դեռևս ծանր դրության մեջ: Ուրախալի է, որ կա ավելի լավ գիտակցում, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում, և բոլոր միջազգային կազմակերպությունները,բոլոր ղեկավարող ժողովրդավարական երկրները  պատրաստվում են իրենց քաղաքականության մեջ լուրջ փոփոխությունների: Այդ փոփոխությունները քաղաքականության մեջ մեզ համար շատ կարևոր են, քանի որ դրանք ենթադրում են մեծ օգնություն Արևելյան Եվրոպայի երկրներին այդ թվում նաև Վրաստանին: Ես ստացել եմ հստակ խոստումներ, որ Վրաստանի Եվրոինտեգրացիայի և ՆԱՏՕ-ի հետ փոխհարաբերությունների որակի բարձրացման բոլոր գործընթացները կարագացվեն», -մարտի 24-ին հայտարարել է  Վրաստանի Խորհրդարանի նախագահը:

«Շատ կարևոր է, որպեսզի Վրաստանի ժողովուրդը առաջ չընկնի Վրաստանի` ՆԱՏՕ-ին ադամակցության գործողությունների ծրագրի և այլ հարցերի հետ կապված, բացի ՄԱՊ-ի(MAP) հարցից: Այն հարցերով մենք դեռևս քննարկում չենք ունեցել: Վրաստանը հասել է մեծ առաջընթացի և դա բոլորը գիտեն: Մարտահրավերը, որի առջև մենք հիմա կանգնած ենք նրանում է, թե ինչպես կարող ենք Վրաստանը ավելի մոտեցնել ՆԱՏՕ-ին: Մենք դա կանենք: Ես դրանում համոզված եմ, մինչդեռ մենք պետք է կարողանանք ղեկավարել մեր սպասումները: Առաջին հերթին Վրաստանը պետք է համոզված լինի ՆԱՏՕ-ի աջակցության մեջ: Ինչ վերաբերում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, Ուկրաինան  Ռուսաստանի գործողությունների օրինակն է, որը ավելի անհրաժեշտ դարձրեց, որպեսզի մենք հստակորեն պաշտպանենք մեր հետաքրքրությունները: Եվ մենք դա կանենք: Վրաստանը շատ հաջողակ է եղել, և մենք ուզում ենք, որ այդ հաջողությունը, բարեփոխումները շարունակվեն: Մենք ուզում ենք, որպեսզի լինի աստիճանաբար մոտեցում հարցերին և չլինի սպասումների ուժգնացում: Ես բավականին համոզված եմ, որ սեպտեմբերին կարվի կարևոր քայլ: Ես չգիտեմ, թե կոնկրետ ինչ կլինի, բայց Վրաստանը պետք է գոհ մնա, և հուսով եմ, որ Վրաստանը գոհ կլինի իր ստացածից: Մենք լավ ենք հասկանում այն վտանգները, որոնց առջև կանգնած է Վրաստանը միշտ և հատկապես այսօր: Այնպես որ մենք կկանգնենք Վրաստանի կողքին», -մարտի 25-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

«Չնայած նրան, որ ապրանքաշրջանառությունը կրճատվել է, երկաթգծի եկամուտներն աճել են, և ֆինանսական ծրագիրն ընթանում է սովորական հունով: Կրճատվել է ապրանքաշրջանառության ծավալը, պակասել են ցորենի փոխադրումները: Այդ ամենն ունի իր օբյեկտիվ պատճառները: Սևծովյան նավահանգստում ապրանքաշրջանառության ծավալը կրճատվել է 15%-ով: Բնականաբար, եթե նավահանգիստներում կրճատվել է ապրանքաշրջանառության ծավալը, ապա երկաթգծով ևս կփոխադրվեն ավելի քիչ բեռներ: Այնպես որ կան օբյեկտիվ պատճառներ երկաթգծով ապրանքի հոսքի կրճատման համար,և չարժե դրա պատճառով անհանգստանալ», -մարտի 25-ին հայտարարել է Վրացական երկաթգծերի քաղխորհրդի նախագահ Կոկա Գունցաձեն:

«Մենք պետք է միավորենք մեր երկիրը և դարձնենք այն պետություն, այլ ոչ թե մի տարածաշրջան, որտեղ մե՛կ այս, մե՛կ այն ղեկավարությունը իրականացնում և անցկացնում է այլ պետությունների շահերը: Վրաստանը պետք է դառնա այնպիսի պետություն, որն առաջին հերթին հոգ է տանում իր ժողովրդի մասին և պաշտպանում է իր պետական շահերը: Ցավոք, Վրաստանի այսօրվա իշխանությունը չունի համապատասխան ռեսուրս, որպեսզի Վրաստանը դարձնի նման պետություն», -մարտի 27-ին հայտարարել է Նինո Բուրջանաձեն:

Էներգետիկայի և կենսաբանական հարցերով փորձագետի` Արչիլ Քավթառաձեի խոսքերի համաձայն` հնարավոր է` Վրաստանը ստանա քաղցրահամ ջրի արտահանողի խոշորագույն կարգավիճակ: «Վրաստանը կմատակարարի քաղցրահամ ջուր նախ Իրանին, հետո Եվրոպային: Ջրի մատակարարման հարցը Իրանին արդեն որոշված է Կառավարության մակարդակով: Այսօր Վրաստանում քաղցրահամ ջրի պահուստը կազմում է 18 միլիարդ կուբամետր, որից մշակվում է ընդամենը 5%-ը: 2020-25 թվականներին Եվրոպայում արդեն կսկսվի լրջորեն  նկատվել քաղցրահամ ջրի պակասորդ: Արդեն այսօր եվրոպական երկրների մեծ մասը սպառել է մաքուր ջրի խորը պահուստները և ջուր են ստանում հողի ավելի մակերեսային շերտերից: Եվրոպային քաղցրահամ ջրի դեֆիցիտից փրկելու համար բավական է Վրաստանի ջրի ընդհանուր պահուստի ընդամենը 5%-ը»,-հայտարարել է Արչիլ Քավթառաձեն:

«Ուկրաինայի և Վրաստանի` Ալիանս ընդունումը ՆԱՏՕ-ի առաջիկա ծրագրերի մեջ չի մտնում», -մարտի 27-ին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը` հավելելով որ այսօր ՆԱՏՕ-ն ընդարձակվելու ծրագիր չունի: «Մենք ամեն քայլ կձեռնարկենք, որպեսզի աջակցենք Ուկրաինային, նրա ընտրություններին, տնտեսությանը, որպեսզի շարունակվի Ռուսաստանի մեկուսացումը բոլոր այն քայլերի համար, որոնք նա կատարեց», -Բրյուսելում ելույթի ժամանակ հայտարարել է Բարակ Օբաման:

«Այն ինչ ասել է նախագահ Օբաման, թե տվյալ փուլում ՆԱՏՕ-ի ընդլայնում չի ծրագրվում, բացարձակապես իրական է և ադեկվատ: Մեր նպատակն է բնակչությանը փոխանցել ճշգրիտ տեղեկություն և  չտանջել նրանց անհիմն սպասումներով, ինչպես դա կատարվում էր նախկին իշխանությունների ժամանակ: Արհեստականորեն բարձրացնում էին սպասումները, իսկ հետո հետևում էր հիասթափությունը: Մենք առաջարկում ենք բնակչությանը հակառակը, ցանկանում ենք առաջարկել իրականությունը և բացատրել, որ դրա հետ միասին պետք է լինենք հետևողական, շարունակենք բարեփոխումները Եվրամիության ճանապարհին, զարգացում, առաջընթաց: Ահա մեր հիմնական խնդիրը», -մարտի 28-ին հայտարարել է Վրաստանի Վարչապետը` մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունը այն մասին, որ ՆԱՏՕ-ն տվյալ փուլում չի ծրագրում ընդարձակվել:

«Ուզում եմ ասել, որ ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունը, որ Վրաստանը կանգնած չէ ՆԱՏՕ-ի անդամակցության ճանապարհին, ճշմարտություն է: Օբաման ասել է այն ճշմարտությունը, որը «Ժողովրդավարական շարժումն» ասում էր ժողովրդին երկար տարիների ընթացքում: Նա ասաց այն ճշմարտությունը, ինչի ասելն ինձ վրա շատ թանկ նստեց: Ցավոք, իշխանության գալու առաջին իսկ օրվանից երկրում ժողովրդավարության զարգացման համար իրական քայլեր անելու  փոխարեն «Վրացական երազանքը» շարունակեց «Ազգային շարժման» սկսած գործը. նրանք սկսեցին ստեղծել վիրտուալ իրականություն», -մարտի 18-ին հայտարարել է Նինո Բուրջանաձեն:

Մարտի 29-ին Վրաստանի Ներքին Գործերի նախարարության արտակարգ միջոցառումների և հատուկ ծառայությունների կենտրոնի ռազմավարական խողովակաշարերի պաշտպանության բաժնում գործնական հանդիպում կայացավ Ադրբեջանական պաշտպանության հատուկ ծառայության պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում վրացական կողմն անցկացրեց համառոտ շնորհանդես 2013թ.ին ռազմավարական խողովակաշարերի պաշտպանության բաժնի մի քանի կարևոր փոփոխությունների հարցերով, ինչպես նաև կապի և հաղորդակցման բնագավառում տեխնիկական նորարարությունների ներդրման վերաբերյալ: Հանդիպման մասնակիցները ծանոթացան  նոր թվային ապարատների աշխատանքի յուրահատկություններին, ինչպես նաև շրջանային ենթաբաժիններում իրականացված կարևոր փոփոխություններին:

 

Օրացույց