2013թ. Մարտի 4-ին կայացավ հանդիպում «Վրաստանի Հայ Համայնք»-ի վարչության ներկայացուցիչների և Վրաստանում իշխող «Վրացական Երազանք - Դեմոկրատական Վրաստան» կոալիցիայի քաղաքական քարտուղար պ-ն Սոզար Սուբարիի միջև: Հանդիմպանը նաև ներկա էր Վրաստանի Պառլամենտի պատգամավոր՝ Ռուսլան Պողոսյանը և կուսակցությունը ներկայացնող այլ անձեր:
Հանդիպման հիմնական նպատակն էր՝ նոր կառավարության ներկայացուցիչներին ծանոթացնել վիրահայության խնդիրների մասին մեր տեսակետը, առաջարկել տվյալ խնդիրների լուծման ուղիները, եղանակներ. Իմանալ նրանց տեսակետը և համագործակցելով գալ ընդհանուր հայտարարի: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկրի կառավարման գործընթացում ազգային փոքրամասնությունների (հայերի) մասնակցության թեման; միջնակարգ և բարձրագույն կրթական համակարգում առկա խնդիրները, ինչպես նաև մայրաքաղաքում, Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման և Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչման հնարավորությանը վերաբերվող հարցեր:
«Վրաստանի Հայ Համայնքը» ակնկալում է համապատասխան քայլեր կառավարության կողմից, որը խթան կհանդիսանա վիրահայության խնդիրների լուծման գործում: