Իրադարձությունների կարճ ակնարկ

ապրիլ 06, 2014 - 10:08        Viewed: 1778       

Շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ

(մարտի 31- ապրիլի 6, 2014թ.)

Վրաստան

2013թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքի ընդհանուր գումարը կազմում էր 13.6 միլիարդ դոլար, որը կազմում է ՀՆԱ-ի 86.4%-ը վերջին չորս եռամսյակների ընթացքում: Պետական արտաքին պարտքը կազմում է 5.4 միլիարդ դոլար, որից 4.2 միլիարդը կառավարական բաժնի պարտքն է, 338.2 միլիոնը` Ազգային բանկի պարտքն է, 833,5 միլիոնը` պետարտադրությանը: Երրորդ եռամսյակի համեմատությամբ չորրորդ եռամսյակում ընդհանուր Արտաքին պարտքն աճել է 319.6 մլն. դոլար:

«Հակակոռուպցիոն միության» նախագահի` Գիորգի Բուրջանաձեի կարծիքով մանկապարտեզներում կրոնական անկյուններ ստեղծելու արգելքը վրաց ժողովրդի իրավունքների խախտում է: «Ամբողջ շաբաթվա ընթաքցքում մեզ դիմում էին ծնողներ, որոնք հայտնում էին, որ գործակալության աշխատակիցները շրջում են մանկապարտեզներով և նկատողություններ անում այն առիթով, որ այդ հաստատություններում կան կրոնական անկյուններ: Նրանք ասում են, որ սրբապատկերներն ու կրոնական անկյունները մանկապարտեզնորում անելիք չունեն. Մանկապարտեզներ են հաճախում նաև այլ ազգային և կրոնական պատկանելության երեխաներ: Ես չեմ կարող համաձայնել նման մոտեցման հետ: Եթե ուղղափառ երկրում երեխաներին մանուկ հասակից արգելում են աղոթել, ապա դա կարելի է համարել վրաց ժողովրդի իրավունքների և ուղղափառության խախտում: Ես նման վերաբերմունքի չեմ հանդիպել ոչ մի տեղ, աշխարհի ոչ մի երկրում», -մարտի 31-ին հայտարարել է Գիորգի Բուրջանաձեն:

«Պետական և մասնավոր բաժինների աշխատողների մեծամասնությունը իր աշխատավայրում ստեղծել է հատուկ կրոնական անկյուններ, մինչդեռ մանկապարտեզների աշխատողներն այս հարցում սահմանափակված են: Նրանց աշխատատեղերը դրանք սենյակներ են, որտեղ անցկացվում են երեխաների դաստիարակչական գործընթացը: Երեխաները հաճախ միմյանցից տարբերվում են իրենց հավատքներով: Սա շատ զգայուն թեմա է, և ղեկավարությունը, ինչպես նաև մանկապարտեզների դաստիարակները պետք է դա հաշվի առնեն», -հայտարարել է Թբիլիսիի Սակրեբուլոյի «Վրացական երազանք` Թբիլիսեցիներ» խմբակցության նախագահ Գուլիկո Զումբաձեն:

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեվարդնաձեն մեկնաբանել է Բարակ Օբամայի հայտարարությունը Վրաստանի` ՆԱՏՕ մտնելու հեռանկարի վերաբերյալ: «Ստացվում է, որ վրաց ժողովրդին երկար տարիների ի վեր խաբում էին ոչ միայն երկրի իշխանությունները, այլ նաև միջազգային հանրությունը: Մենք անդադար լսում ենք նրանց խոստումները, որ շուտով Վրաստանը կստանա ՄԱՊ և կմտնի ՆԱՏՕ: Ամենաանհանգստացուցիչն այն է, թե Պուտինն ինչպես կընդունի Օբամայի տվյալ հայտարարությունը, որտեղ նա նույնիսկ չհիշատակեց Վրաստանի և Ուկրաինայի ՄԱՊ ստանալու հեռանկարները: Անկեղծ ասած` ես զարմացած եմ նաև Օբամայի` Ղրիմի վերաբերյալ արած հայտարարությամբ` որտեղ նա հայտարարեց, որ Ռուսաստանն այլևս չի զիջի Ղրիմը, իսկ ԱՄՆ-ն չի պատրաստվում Ղրիմի պատճառով իր հարաբերությունները սրել Ռուսաստանի հետ ավելի, քան դա արվեց սանկցիաներն ընդունելիս», - մարտի 31-ին հայտարարել է Էդուարդ Շեվարդնաձեն:

Վրաստանի Պաշտպանության փոխնախարարը մարտի 31-ին աշխատանքային այցով եղել է Ադրբեջանում, որտեղ երկկողմանի հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի Պաշտպանության նախարարի և Արտաքին գործերի փոխնախարարի հետ: Ադրբեջանի Պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Վրաստանի և Ադրբեջանի զինված ուժերում բարեփոխումների հարցերը, ինչպես նաև Պաշտպանության բնագավառում երկկողմանի համագործակցության հարցեր: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև շրջանային անվտանգության հարցեր,Վրաստանի անդամակցության հարցը Եվրոխորհուրդ և ՆԱՏՕ,ինչպես նաև երկու երկրների միջազգային օպերացիաներում  հաստատականության հաստատմանը մասնակցության հարցերը: Ադրբեջան այցելած վրաց պատվիրակության կազմում էր նաև Վրաստանի զինված ուժերի գլխավոր Շտաբի ղեկավարը և Վրաստանի Պաշտպանության նախարարության  արտաքին հարաբերությունների հարցերով վարչության պետը:

Եվրոինտեգրման հարցերով պետնախարարի` Ալեքսի Պետրիաշվիլու խոսքերի համաձայն` ճանապարհորդել ամբողջ Եվրոպայում առանց վիզայի կկարողանան բոլոր նրանք, ովքեր ունեն վրացական քաղաքացիություն: «…այդ թվում նաև աբխազներն ու օսերը, երբ կավարտվի տվյալ փուլը և Եվրամիությունը որոշում կընդունի: Եթե դա մեզ հաջողվի, և մի քանի ամիս անց Արևելյան համագործակցության երկրների գագաթաժողովում նման որոշում ընդունվի, ապա 2015թ.-ի վերջին արդեն լիովին իրական է, որ որոշում կընդունվի և այդ ժամանակ ամենաուշը 2016թ.ի սկզբին Վրաստանի քաղաքացիները կկարողանան ազատ ճանապարհորդել  Շենգենյան համաձայնագրի երկրներում», -ապրիլի մեկին հայտարարել է Ալեքսի Պետրիաշվիլին:

«Վերջին 18 ամիսների ընթացքում մենք հիմնական շեշտադրությունը դրել ենք մարդու հետևյալ իրավունքերի վրա. Արդարդատության իրավունք, ֆիզիկական անձանց իրավահավասարություն, աշխատանքի իրավունք, սեփականության իրավունք, տեղեկատվության ազատություն և ենթակառույցների թափանցիկություն, ինչպես նաև պետծառայությունների հասանելություն և նրանց որակի առկայություն», -հայտարարել է Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:

Ապրիլի 1-ին Վրաստանի Ներքին Գործերի նախարարը հանդիպել է  մարդու իրավունքերի հարցերով Եվրոմիության հատուկ ներկայացուցչի Թոմա Համերբերգի հետ: Ներքին գործերի նախարարության տարածած տեղեկության համաձայն` հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ համագործակցության հարցեր, ինչպես նաև փոխհարաբերությունների հետագա ծրագրեր: Կողմերը նաև քննարկել են մարդու իրավունքների հետևողականության հարցեր ոստիկանության գործունեության  ընթացքում, ինչպես նաև տվյալ բնագավառում ծրագրվելիք և անցկացվելիք միջոցառումները:

«Միջազգային Հանրապետական Ինստիտուտի» անցկացրած ուսումնասիրության համաձայն` քաղաքացիների վստահությունը եկեղեցուն կազմում է 94%: Բանակին վստահում է 93%-ը, 84%-ը զանգվածային լրատվամիջոցներին, իսկ 82%-ը` ոստիկանությանը: Ինչ վերաբերում է դատական համակարգին, ապա Վրաստանում դրան վստահում է հարցվածների 52%-ը: Նահանգապետերի համակարգը օգտվում է հարցվածների 32%-ի վստահությունից: Անցկացված վիճակագրության համաձայն` քաղաքացիների քանակությունը, որոնք համոզված են պետության զարգացման ճիշտ ուղու վրա, անցած վիճակագրության համեմատությամբ կրճատվել է 8%-ով: 48%-ը կարծում է, որ երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ, իսկ 33%` գտնում է, որ սխալ ուղղությամբ: 19%-ը հրաժարվեց պատասխանել տվյալ հարցին: Հիշեցնենք, որ տվյալ վիճակագրությունն անցկացվել է 2014թ.ի փետրվարի 19-ից մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում և նրան մասնակցել է Վրաստանի 18-ից բարձր շուրջ  4000 քաղաքացի:

«Մենք դպրոցական դասագրքերը դարձրել ենք անվճար, դա լուրջ օգնություն է շատ ընտանիքների համար: 17 ֆակուլտետ դարձել է անվճար, և հիմա շատ շնորհալի աշակերտներ, անկախ նրանից` ունեն գումար, թե ոչ, կարող են ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ: Ինչպես նաև անապահով ուսանողների համար կլինեն զեղչեր ուսանողական հանրակացարաններում, որի կառուցման նախաձեռնությամբ մենք ներկայացանք նախորդ ամսին: Մենք նաև պատրաստվում ենք ֆինանսավորել տաղանդավոր ուսանողներին ուղարկելու աշխարհի լավագույն ԲՈՒՀ-երի մագիստրատուրաներում և դոկտորականներում սովորելու համար: Տվյալ ծրագրի շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի կեսերին և որ ամենակարևորն է, որ մենք երաշխավորում ենք աշխատանք արտասահմանից վերադարձած երիտասարդ մասնագետների համար», -ապրիլի 2-ին հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Ապրիլի 2-ին կայացավ հանդիպում Վրաստանի վարչապետի և մարդու իրավունքերի հարցերով Եվրոմիության հատուկ ներկայացուցչի` Թոմաս Համերբերգի միջև: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Վրաստանում մարդու իրավունքների դրույթերը, ինչպես նաև ուսումնասիրվել են մարդու իրավունքերի պաշտպանության Ազգային ռազմավարության և տվյալ փաստաթղթով գործողությունների ծրագրի հետ կապված հարցեր: Իրակլի Ղարիբաշվիլին հերթական անգամ հավատացրել է Թոմաս Համերբերգին, որ մարդու իրավունքերի պաշտպանության հարցը Կառավարության հիմնախնդիրներից մեկն է: Նաև վարչապետը շնորհակալություն է հայտնել Եվրամիության հատուկ ներկայացուցչին մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում նրա ցուցաբերած օգնության համար:

Վրաստանի Կառավարության ապրիլի 2-ի որոշման համաձայն` պետական ֆինանսավորում կստանան այն ուսանողները, որոնք մինչ 2014թ.-ի զինվորահավաքը, կամավոր կանցնեն պարտադիր ռազմական ծառայությունը: Կառավարության ընդունած փաստաթղթի համաձայն` բակալավրի ծրագրի ֆինանսավորումը կվերաբերի այն ուսանողներին, որոնք 2012-2013թթ. հանձնել են ընդունելության քննությունները, ընդունվել ԲՈՒՀ-եր, բայց չեն ստացել պետական ֆինանսավորում կամ ստացել են, բայց մասամբ:

Շաբաթվա կեսին տեղեկություն տարածվեց, նավթի խողովակների երկայնքով շինարարական փշոտ մետաղալար անցնելու մասին:  Մեկնաբանելով այդ լուրերը` ապրիլի 3-ին Արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Զալկալիանին հայտարարեց, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյխան նավթի խողովակների երկայնքով փշոտ պարսպի շինարարություն չի ընթանում: «Տվյալ հարցի շուրջ մենք քննարկումներ ենք ունեցել Ժնևյան ձևաչափով: Նավթային խողովակների երկայնքով ոչ մի փշոտ մետաղալար կամ պարիսպ չի ենթադրվում: Դրա հետ կապված մենք արդեն տեղեկացրել ենք միջազգային հանրությանն ու համանախագահներին», -հայտարարել է Արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Զալկալիանին:

Ապրիլի 4-ին Վրաստանի Կառավարությունը հաստատել է մարդու իրավունքների պաշտպանության Ազգային ռազմավարությունը: Տվյալ փաստաթուղթը ենթադրում է երկրի առաջնայնությունը մարդու իրավունքերի պաշտպանության բնագավառում 2014-2020թթ.-ին: Կառավարության կողմից հաստատվելուց հետո փաստաթուղթը փոխանցել է երկրի Խորհրդարանին, որը պետք է քննարկի այն և տա նրան օրենքի կարգավիճակ: Խորհրդարանի` տվյալ ռազմավարության ընդունումից հետո Կառավարությունը պետք է, հիմվելով արդեն ընդունված փաստաթղթի վրա, հաստատի մանրամասն «գործողությունների ծրագիր»:

«Աջարիայի շրջանն արդեն փաստացիորեն գործող ական է: Եթե երկրի իշխանությունները տվյալ հարցին լրջորեն չմոտենան. ապա կարող է տեղի ունենալ լուրջ դիմադրություն կրոնական հենքի վրա», -հայտարարել է դիվանագետ Վասիլի Ճիճինաձեն:

Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հրատարակել է կիսամյա հաշվետվություն: Ազգային փոքրամասնությունների` երկրի քաղաքական կյանքի մեջ ներառման հարցին հատկացված է մեկ պարբերություն: «Քաղաքացիական ինտեգրացիայի և ազգային փոքրամասնությունների իրավունքերի պաշտպանության տեսանկյունից խնդրահարույց է մնում էթնիկ փոքրամասնությունների ներգրավումը երկրի քաղաքական, մշակութային և հասարակական կյանքում», -ասված է Մարդու իրավունքների պաշտպանի հաշվետվությունում:

Օրացույց