Իրադարձությունների կարճ ակնարկ

ապրիլ 13, 2014 - 11:33        Viewed: 2429       

Շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ

(7-13 ապրիլ, 2014թ.)

 

ՎՐԱՍՏԱՆ

Վրաստանի Պաշտպանության նախարարը ելույթ ունեցավ «Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամակցության ճանապարհին. Նախապատրաստում 2014թ.ի գագաթաժողովին» կոնֆերանսի ժամանակ: «Բոլորն ընդունում են այն փաստը, որ Վրաստանը գտնվում է  շահավետ դիրքում, որպեսզի ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Վրաստանի համար նոր գործարքի առաջարկ ստանա: Մոտակա ամիսներին, այդ թվում նաև հունիսին կանցկացվի բազմակողմանի լարված դիվանագիտական և ռազմա-դիվանագիտական  աշխատանք` ուղղված այն սպասումների արդարացմանը, որն ՆԱՏՕ-ի գագաթաժողովից ունի վրաց հասարակության մեծամասնությունը: Այդ կերպ մեզ սպասվում է լարված աշխատանք, և որ ամենակարևորն է, արդեն ի հայտ են եկել այն ուղղությունները, ըստ որոնց մենք պետք է անպայման զրուցենք գործընկեր երկրների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ: Ուզում եմ ավելացնել, որ հենց հունիսին կհրապարակվի Վրաստանում ռազմական բարեփոխումների գնահատականի վերջնական փաստաթուղթը և հենց այդ փաստաթուղթը հիմք կդառնա, որպեսզի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում Վրաստանին որակավաորում տրվի: Բնական է, որ ռազմական բաղադրիչը, պաշտպանական բաղադրիչն  այստեղ շատ կարևոր է», -ապրիլի 7-ին հայտարարել է Իրակլի Ալասանիան:

Գնդապետ Տրիստան Ծիթելաշվիլին հայտնել է 4 վրացական հրաձիգների մասնակցության մասին՝ Կիևյան Եվրոմայդանում: Գնդապետ Ծիթելաշվիլու խոսքերի համաձայն` այդ հրաձիգները գտնվել են Կիևում «Ազգային շարժման» հրամանով: «Ես հստակ գիտեմ այդ հրաձիգների անունները, որոնք եղել են Կիևում, բայց հետաքննության շահերից ելնելով` չեմ կարող ասել: Հետաքննության արդյունքները կուղարկվեն դատախազություն երկու շաբաթից: Կասեմ միայն մի բան. Այդ հրաձիգները եղել են Սահակաշվիլու կողմից ղեկավարվող ուժային գերատեսչությունների նախկին գործընկերները: Նախկին իշխանությունը հատուկ մարզել է նրանց այդպիսի գործողությունների համար: Կիևում այդ խումբը ղեկավարել են Գիվի Թարգամաձեն և Գիա Բարամիձեն: Կասեմ նաև, որ Ուկրաինայում ստեղծվել է «Վրաստանի փրկության» շտաբ: Այդ շտաբը ղեկավարում է Սահակաշվիլին: Շտաբի կազմում են նախկին նախագահի կոլեգաները` Գիորգի Բարամիձեն, Գիորգի Վաշաձեն, Դավիթ Սակվարելիձեն, Գիգա Բոկերիան, Գիվի Թարգամաձեն, Թենգիզ Գունավան և այլոք: Նրանց աշխատանքի նպատակն է` մոբիլիզացված դիվերսիոն խմբերի ստեղծումը Վրաստանի տարածաշրջանում: Բացի նախարարներից և նախկին նահանգապետերից Կիևում են գտնվում նաև 50 փորձառու այսպես կոչված «զոնդեր-խմբեր». Նրանք բոլորը ուժային գերատեսչությունների նախկին գործընկերներն են: Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել, որ վրացական բանակի սպայական կազմի  70%-ից ավելին Սահակաշվիլու համախոհներն են: Վրաստանի զինված ուժերում տիրում է լիակատար սաբոտաժ: Կասեմ նաև, որ ներկայիս իշխանությունների հիմար քաղաքականությունից դժգոհ են շատերը, և բոլոր այդ դժգոհ մարդիկ կարող են լրացնել Սահակաշվիլու շարքերը», -հայտարարել է գնդապետ Տրիստան Ծիթելաշվիլին:

«Զինված ուժերում շատ բան է օգտագործվում, որ առաջին հայացքից կարող է կտտանք թվալ: Բայց իրականում դա ընդամենը ժամանակով ստուգվող նախապատրաստական մեթոդ է: Շատ երկրներում թուլատրելի է, որպեսզի ուսուցման ընթացքում զոհվեն ծառայողները: Միաժամանակ դա չի համարվում սպանություն: Նման գիտությունները չեն կարող հավասարվել կտտանքներին», -ապրիլի 7-ին, դատարանի հարցին պատասխանելով, հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալաիան:

Վրաստանի Շրջանային զարգացման նախարարությունը համագործակցության մեմորանդում է ստորագրել «Խորհրդակցության և թրեյնինգների կենտրոնի», «Շրջանների զարգացման ասոցիացիայի» և «BP Էքսփլորեյշն լիմիթեդս»-ի հետ: Այդ մեմորանդումը ձևակերպվել է տեղի բնակչության զարգացման նախաձեռնություն` CDI-ի ծրագրի շրջանակներում, որը իր հերթին ֆինանսավորում է «Բրիտիշ Պետրոլիումը» և նրա համագործակից ընկերությունները` Բաքու-Թբիլիսի-Ջեյխանը, հարավ-կովկասյան խողովակաշարերը: Ստորագրված փաստաթղթի համաձայն` Շրջանային զարգացման նախարարությանը կտրամադրվեն CDI-ի շրջանակներում ընթացող և ծրագրվելիք միջոցառումների մասին տեղեկությունները: Նախարարությունն էլ իր կողմից կտեղեկացնի վերոնշյալ կազմակերպություններին կոնկրետ գյուղերում անցկացված ենթակառույցային միջոցառումների մասին, այն նպատակով, որպեսզի միջոցառումները չկրկնվեն համագործակից կազմակերպությունների կողմից: Պայմանագրի համաձայն` մեմորանդումը կգործի մինչ 2014թ.-ի դեկտեմբերի 31-ը, որից հետո անհրաժեշտության դեպքում կողմերը չեն բացառում նրա շարունակականությունը:

Վրաց Պատրիարքի խնդրանքով տնտեսագետ Ալեկո Կիպիանին ուսումնասիրել է Վրաստանում հացի պատրաստման հետ կապված հարցեր և բացահայտել, որ տվյալ մթերքը կարող է առաջացնել բազմաթիվ հիվանդություններ: «Հացի մեջ, որը մենք օգտագործում ենք հիմնական վտանգավոր բաղադրիչն է դրոժը, որը բառիս բուն իմաստով ոչնչացնում է մեր օրգանիզմը: Հենց այդ դրոժն է բազում հիվանդությունների պատճառ դառնում: Օրինակ. դիաբետ, քաղցկեղ, նյութափոխականության խանգարում, ստամոքսային բազում հիվանդություններ և այլն: Այդ հիվանդություններից խուսափելու համար խմորը պետք է պատրաստվի առանց որևէ ավելացումների: Թող հացը լինի ոչ այնքան փափուկ, բայց լինի անվնաս մարդու օրգանիզմի համար», -հայտարարել է Ալեկո Կիպիանին:

Ներքին Գործերի նախարարի խոսքերի համաձայն` կան խմբեր, որոնք կփորձեն Վրաստանում անկարգություններ առաջացնել, և դա արվում է իրենց քաղաքական շահերի սաստկացման համար: «Այո, կա նման տեղեկություն: Նրանք ուզում  են ստեղծել զինված խմբավորումներ, հնարավոր է նաև կանցկացվի հանցագործ անցյալով մարդկանց հավաքագրում: Գոյություն ունեն խմբեր, որոնք կփորձեն երկրում անկարգություններ հրահրել իրենց անձնական քաղաքական դիրքորոշումների ամրապնդման նպատակով: Կարծում եմ, որ ինքը բնակչությունը թույլ չի տա, որ դա կատարվի, քանի որ այսօր երկիրը կանգնած է ճիշտ ուղու վրա: Հիմնական խնդիրը, որ այսօր գոյություն ունի, դա Սոցիալ-տնտեսական դրությունն է: Կառավարությունը անում է հնարավորինս տվյալ խնդիրը լուծելու համար: Ընդդիմախոսները կփորձեն երկրում լարվածություն առաջացնել, բայց այդ ծրագրերը չեն իրականանա: Կասեմ ավելին: Նրանք Ուկրաինայից բերել են Եվրո-մայդանի ակտիվիստներին, որոնց հետ հիմա տարվում է նախապատրաստական աշխատանքներ և թրեյնինգներ: Տվյալ թեման նաև չափազանցվում է մամուլի կողմից: Կան բազում կազմակերպություններ, որոնք քողարկված աշխատում են, որպեսզի այդ մարդկանց փողոց դուրս բերեն: Հետո նրանք կփորձեն անկարգություններ հրահրել, հենց իրենց մարդիկ կկրակեն իրենց իսկ մարդկանց վրա, իսկ հետո այդ ամենը կգցեն Կառավարության վրա: Նրանք ծրագրում են տեղադրել վրաններ, որտեղ կհավաքվի  300-400 մարդ: Ես հուսով եմ, որ մեր ընդդիմախոսները կհասկանան, որ իրավիճակի նման զարգացումը այն ուղին չէ, որը օգուտ կբերի մեր երկրին», -ապրիլի 8-ին հայտարարել է Վրաստանի Ներքին Գործերի նախարարը:

Վրաստանի Պաշտպանության նախարարը մեկնաբանել է Ներքին գործերի նախարարի հայտարարությունը: «Մեր նախարարությունների միջև կա շատ լավ կոորդինացիա: Ամեն ամիս մենք անցկացնում ենք համատեղ հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկում ենք փաստացիորեն բոլոր հարցերը բոլոր մակարդակներում: Մենք անընդհատ փոխանակվում ենք տեղեկություններով, և ես համոզված եմ, որ այն լարված ուշադրությունը, որն իրականացնում են մեր գերատեսչությունները այդ թվում նաև հակահետախուզական բաժինը, ուղղված է մեր քաղաքացիների, ինչպես նաև արտաքին ֆակտորների պաշտպանությանը: Նման լարված դիտարկումը տրամաբանական է և համահունչ այսօրվա իրավիճակին», -ապրիլի 8-ին հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարարը:

Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ժամանակ Թինաթին Խիդաշելին դիմել է Վրաստանի սանկցիաները չեղյալ համարելու խնդրանքով: «Վրաստանին ներկայացված սանկցիաների մասին Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի` անցյալ տարվա նոյեմբերին ընդունած որոշումը անհիմն է և անհասկանալի: Կարծում եմ այսօր իրականությունը բացահայտվեց ավելի պարզորոշ և դրամատիկ: Դրա հետ կապված` կարծում եմ` ճիշտ կլիներ, որ անցյալ տարվա որոշումը վերանայվեր և հանվեն Վրաստանին ուղղված սանկցիաները», -հայտարարել է Խիդաշվիլին, որը ելույթ ունեցավ Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նիստի ժամանակ եվրոպական լիբերալների անունից: Խիդաշելիի առաջարկությանը Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի բյուրոյի ներկայացուցիչ Նատաշա Վուչկովիչը պատասխանել է,որ այդ հարցը կուսումնասիրվի Բյուրոյի հաջորդ նիստի ընթացքում:

Վրաստանում գտնվող Սլովակիայի պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել ապրիլի 9-ի զոհերի հուշահամալիրին: Այդ օրն իսկ Խորհրդարանի դեմ հավաքված քաղաքացիները, տեսնելով ռուսական դրոշակով ծաղկեպսակը, հանել են սլովակյան պատվիրակության ծաղկեպսակը հուշահամալիրից և այրել այն: Ինչպես պարզվեց հետո, ծաղկեպսակն այրող մարդիկ կարծել են, թե այդ ծաղկեպսակը բերվել է Ռուսաստանի անունից, այդ պատճառով էլ իրենց բողոքն են արտահայտել այդ կերպ: Հիշեցնենք, որ Սլովակիայի և Ռուսաստանի պետական դրոշները ունեն նույն երանգները, ինչն էլ թյուրիմացություն է առաջացրել: Ըստ Փիքրիա Չախրաձեի խոսքերի` ճիշտ կլիներ, որպեսզի Վրաստանի Արտաքին Գործերի  նախարարությունը բացատրեր Սլովակիայի գործընկերներին տվյալ իրավիճակը և ներողություն հայցեր նման գործողության համար:

Տարածված տեղեկության համաձայն` Սև ծովում գտնվում է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հակատանկային նավը: «Նավը գտնվում է Սև ծովում եվրոպական երկրների` ռուս զինվորների ուկրաինական սահմանով անցնելու դժգոհության պատճառով: Նավի առկայությունը ուկրաինական Ճգնաժամի համախոհների աջակցության ծրագրի մասն է, - հայտարարում է CNN լրատվական գործակալությունը»:

Ապրիլի 10-ին Վրաստանում ավարտվեց «Վիկինգ 2014» ռազմական զորավարժությունները: Զորավարժությունների փակման արարողությունը կայացավ 4-րդ մեքենայացված ջոկատի տարածքում: Վրաստանի տարածքում զորավարժությունների ընթացքին էին մասնակցում նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Վիկինգ 2014» ռազմական զորավարժությունները միաժամանակ անցկացվում էին մի քանի երկրներում, իսկ կոորդինացված կենտրոնը «Վիկինգ 2014» ռազմական զորավարժությունների Գլխավոր հրամանատարի շտաբը գտնվում է Շվեդիայում: «Վիկինգ 2014» ռազմական մասշտաբային զորավարժությունների մասնակիցները հանձնարարությունները են ստացել  կենտրոնական շտաբից, ինչից հետո յուրաքանչյուր մասնակից-երկիր կատարել է ստացած հանձնարարությունը: Զորավարժությունների սցենարի համաձայն` պայմանական երկրում ստեղծվել է ճգնաժամ և ՄԱԿ-ը օգնության խնդրանքով դիմել է ՆԱՏՕ-ին: Ստեղծվել են բազմազգ ջոկատներ, որոնք պետք է անցկացնեն «ստաբիլիզացնող գործողություններ» պայմանական երկրի տարածքում: «Վիկինգ 2014»-ի խնդիրներից մեկն էր ռազմական և ոստիկանական ուժերի հետ համաձայնեցված քաղաքացիական բաժնի հետ համագործակցության ծրագրի մշակումը: Վրաստանի տարածաշրջանում զորավարժությունների ընթացքին ներկա էին ԱՄՆ-ի զինված ուժերի, եվրոպական երկրների և Շվեդիայի ներկայացուցիչներ: «Վիկինգ 2014»-ի զորավարժությունները մեկնարկել էին մարտի 31-ին:

Ապրիլի 11-ին Վրաստանի Ներքին գործերի նախարար Ալեքսանդր Ճիկաիձեն այցելել է Սամցխե-Ջավախք շրջան, որտեղ ուսումնասիրել է Ախալքալաքի,Ադիգենի,Նինոծմինդայի և Ասպինձայի շրջանների ներքին գործերի գլխավոր վարչությունները: Ճիկաիձեն ծանոթացել է իրավապահպան մարմինների աշխատակիցների աշխատանքային պայմաններին և ուսումնասիրել տարածաշրջանի իրավիճակը: Նա շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը ծառայողական պարտականությունների բարեհաջող իրականացման համար: Ասպինձայում նախարարն ուսումնասիրել է ՆԳՆ-ի կառուցվող համապարփակ բազան: Շինաարարական աշխատանքները կավարտվեն մոտակա ամիսներին: Բազայի տարածքում կտեղադրվեն նախարարության տարբեր ենթակառույցներ:

 

Օրացույց