Իրադարձությունների կարճ ակնարկ

ապրիլ 27, 2014 - 11:42        Viewed: 1757       

Շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ

(21-27 ապրիլ, 2014թ.)

ՎՐԱՍՏԱՆ

Թբիլիսիի քաղաքապետարանը չի կարող լրացուցիչ 10 000 լարի հատկացնել Թբիլիսիի վրացական ուղղափառ եկեղեցուն: Դրա հետ կապված ապրիլի 22-ին քաղաքապետարանը տարածել է հայտարարություն. «Թբիլիսիում գտնվող վրաց թեմի յուրաքանչյուր եկեղեցու 10 000 լարիով ֆինանսավորելու Սակրեբուլոյի առաջարկի հետ կապված ուզում ենք հայտարարել, որ մենք չենք կարող հատկացնել այդ գումարը, քանի որ բյուջեում չկա անհրաժեշտ միջոց և տվյալ փուլում անհնար է բյուջեում մտցնել որևէ փոփոխություն: Հիշեցնենք որ մեր օրենսդրության համաձայն՝ արգելված է ընտրություններից 60 օր առաջ բյուջեում որևէ փոփոխություն մտցնել: Ինչպես նաև ուզում ենք հիշեցնել, որ քաղաքապետարանը անընդհատ իրականացրել է  աջակցություն և ֆինանսավորում վրաց թեմի գործունեությանը և այլ կոնֆեսիաներին՝ Թբիլիսիի տարածքում գտնվող: Միայն 2013թ. նման ֆինանսավորման շրջանակներում քաղաքային բյուջեից հատկացվել է 1.542.462 լարի, իսկ 2014թ.ին արդեն հատկացված է եղել 735.000 լարի: Քաղաքապետարանը հերթական անգամ հաստատում է համագործակցության պատրաստակամություն Պատրիարքարանի հետ և ընտրությունների ավարտից հետո կմտցնի համապատասխան փոփոխություններ բյուջեում՝ Թբիլիսիի վրաց թեմի յուրաքանչյուր եկեղեցուն հատկացնել 10.000 լարի», -ասված է Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարության մեջ:

Վրաստանի Խորհրդարանի իրավաբանական հանձնաժողովի նախագահի՝ Վախթանգ Խմալաձեի կարծիքով Վրաստանի քաղաքացիություն երկրորդ անգամ չպետք է շնորհվի նրանց, ովքեր անպատասխանատվորեն կորցրել են այն: «Պետք է համոզված լինել արդյո՞ք վտանգ չի իմ երկրի համար այդ մարդկանց երկրոր անգամ Վրաստանի քաղաքացիության շնորհումը: Միայն այն բանից հետո, երբ մենք կհամոզվենք, նախագահը պետք է որոշում կայացնի տալ նրան քաղաքացիություն, թե՞ ոչ: Ճիշտ չէ մեխանիկորեն վերադարձնել քաղաքացիություն նրանց, ովքեր անպատասխանատվորեն են վերաբերվել և հրաժարվել են քաղաքացիությունից», -ապրիլի 22-ին հայտարարել է Վախթանգ Խմալաձեն:

«Ես շատ լավ եմ հասկանում այն մարդկանց, որոնց հետ Կառավարությունը վատ է վարվել: Հասկանում եմ նրանց, ում հետապնդել են, անօրինականորեն կալանավորել են... Գիտեմ, որ նրանց համար ցավալի հարց է, բայց ուզում եմ նրանց ասել. մեր երեխաների ապագայի համար չպետք է բռնություն թուլատրել քաղաքական ընդդիմության դեմ: Երկրի ապագայի համար դա շատ կարևոր է, որպեսզի մենք հաշվի առնենք այն վտանգները, որոնք սպառնում են երկրին, և մենք չպետք է ցույց տանք արտաքին աշխարհին, որ ներքնապես մենք պառակտված ենք: Այս ամենից ելնելով՝ մենք պետք է լինենք ավելի համբերատար և ինչ-որ տեղ պետք է ներենք նախկին ռեժիմին», -հայտարարել է Իրակլի Ալասանիան:

«Մենք ուսումնասիրում ենք բազում հնարավոր վտանգներ: Ջավախքի վերաբերյալ կասեմ, որ վտանգը լիովին տրամաբանական է, քանի որ Ռուսաստանի ղեկավարությունը հրապարակային հայտարարություն է արել: Այն տեղեկության համաձայն, որն այսօր ունի Պաշտպանության նախարարությունը և Ներքին գործերի նախարարությունը՝ մենք ամբողոջովին վերահսկում ենք տարածաշրջանի իրավիճակը: Համատեղ օպերատիվ աշխատանքով, որին միացված են մարդկային ռեսուրսները, արվում է ամեն ինչ, որպեսզի Ջավախքում չթուլատրվի արհեստական  դիմադրության գրգռում: Ինչ վերաբերում է մեր քաղաքացիներին ռուսական անձնագրեր տալուն, մենք ունենք տեղեկություն Արտաքին և Ներքին գործերի նախարարություններից և անհանգստության առիթ չունենք: Ջավախքի բնակչության մի մասը մինչ այժմ ունեցել է հայ-վրացական և վրաց-ռուսական երկքաղաքացիություն, բայց դա ոչ մի վտանգ չի առաջացրել Վրաստանի ազգային անվտանգության համար: Հասարակության պառակտման նպատակով վերջին ժամանակներս սնկերի նման աճում են հակապետական կազմակերպությունները: Դա Ռուսաստանի գործուղությունների մեթոդ է, որը նա արդեն օգտագործել է Բալթիկայի երկրներում և Արևմտյան Եվրոպայում: Ռուսաստանը փորձում է պառակտել հասարակության կարծիքը արտաքին ընթացքի հարցերի հետ կապված, որպեսզի հետո կարողանա հեշտությամբ տարածել իր կարծիքն ու ազդեցությունը: Հենց այդպես Ռուսաստանը վարվեց Ուկրաինայի հետ: Ռուսաստանի գործողություններին մենք պետք է դիմակայենք մեր միավորվածությամբ և մենք պետք է հնարավորություն տանք հետախուզությանը և Ներքին գործերի նախարարությանը գործել օրենքի շրջանակներում և իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ», -հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարարը:

Գարդաբանիի շրջանի Մուղանլո գյուղում անհայտները այրել են մզկիթ: Ապրիլի 22-ին քրեական գործ է հարուցվել Վրաստանի քրեական կոդեքսի 187-րդ հոդվածի համաձայն՝ ուրիշի սեփականության  վնաս կամ ոչնչացում:

«Վերջին փոփոխությունները շատ կարևոր են ոչ միայն մեր երկրի համար, այլև ամբոջ տարածաշրջանի և ամբողջ աշխարհի: Մինչ այդ մենք ապրում էինք աշխարհում, որը կառուցված էր Երկրորդ համաշխարհայինի արդյունքների հիման վրա: Այն ռեժիմը, որը ձևավորված է եղել երկու համաշխարհային պատերազմներից հետո ձևավորվել է փոխհամաձայնության հիման վրա, որը ենթադրում էր երկրի գերիշխանության հանդեպ հարգանք և այլն: Գոյություն ուներ համաձայնություն և ամեն ինչ որոշվում էր ՄԱԿ-ում: Այն, ինչ տեղի ունեցավ 2008թ.ին և խորացավ 2014թ.ին Ղրիմում, հարցի տակ է դնում այն գլոբալ համաձայնությունը, որի հիման վրա աշխարհի 200 երկրներ համագործակցում են միմյանց հետ: Հաստատականության խախտումը վերաբերում է ոչ միայն Վրաստանին և Ուկրաինային, այլև ամբողջ աշխարհին: Հատկապես վերաբերում է մեր տարածաշրջանին: Բնականաբար այդ ամենի հաշվառմամբ ճիշտ չլիներ, եթե մենք ավելի հանգիստ լինեինք և ասեինք, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է: Մինչդեռ, միաժամանակ մենք չպետք է ունենանք վրդովված վերաբերմունք և պետք է հանգիստ գնահատենք բոլոր փոփոխությունները և նրանց ուղեկցող բոլոր մարտահրավերներն ու վտանգները», -հայտարարել է Վրաստանի նախագահը:

Ապրիլի 22-ին 2008թ.ի օգոստոսյան պատերազմի ուսումնասիրման հանձնաժողովի աշխատանքներն ավարտվեցին: «Հանձնաժողովն ավարտել է աշխատանքը, և ես սպասում եմ, որ ֆեդերալ շտաբը մինչև ամսվա վերջը կներկայացնի ինձ հանձնաժողովի աշխատանքների հաշվետվությունը, որը ավելի ուշ Պաշտպանության նախարարությունը կներկայացնի երկրի ղեկավարությանը: Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել: Մեր գլխավոր նպատակն է եղել ուսումնասիրել բոլոր սխալներն ու ձեռքբերումները: Մեր հետազոտության արդյունքը հետագայում պետք է արտացոլվի Վրաստանի Ռազմական Ուսմունքի վրա: Կրկնվեմ: Սա ուսումնասիրություն էր, ոչ թե հետազոտություն», -հայտարարել է Իրակլի Ալասանիան:

«Բնակչության 70%-ից ավելին լավատեսորեն է տրամադրված երկրի ապագայի հանդեպ և մեր Կառավարության բռնած ընթացքը կհասցվի ավարտին: Ես դա ձեզ ասում եմ մեր քաղաքական թիմի և իմ անունից: Վարչապետն իր վրա պատասխանատվություն է վերցրել, որ որևէ փոփոխություն, տեղափոխություն Կառավարության մեջ և պետական վայրիվերումներ չեն լինի», -ապրիլի 23-ին հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:

«Չնայած որ Վրաստանի պետական պարտքը ուրիշ երկրների համեմատությամբ այնքան էլ մեծ չէ, ծայրահեղ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք պահպանել այդ պարտքի հաստատականությունը: Մեր քաղաքականությունը պետք է ուղղված լինի որպեսզի պետական պարտքի նվազմամբ մեծանա Վրաստանի տնտեսական աճը», -ապրիլի 23-ին հայտարարել է ֆինանսների նախարարը:

Սերժ Սարգսյանը հանդիպել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու հետ: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-վրացական համագործակցության օրակարգի հարցերը,քաղաքականության երկխոսությանը վերաբերող, ներկայիս մակարդակին և համագործակցության զարգացման հնարավորություններին տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում, նշել են միջպետական կապերի ամրապնդման հեռանկարները: Հայաստանի և Վրաստանի նախագահները նշել են փոխադարձ այցերի կարևորությունը և բարձր մակարդակի հանդիպումները, որոնք նրանց համոզմամբ հանդիսանում են երկկողմանի պատրաստակամության հաստատականություն հետևողականորեն զարգացնելու համագործակցությունը երկու երկրների միջև բոլոր ուղղություններով և զգալիորեն նպաստում են տարբեր մակարդակներում հայ-վրացական հարաբերությունների հետագա ակտիվացմանը: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վերջին ժամանակաշրջանում ստեղծվել է արդյունավետ հիմք Վրաստանի և Հայաստանի հարաբերությունների՝ որակապես նոր մակարդակի հասցմանը, որը լայն հնարավորություններ է տալիս երկու պետությունների միջև կառուցողական համագործակցության համար՝ ուշադրության տակ առնելով Վրաստանի և Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող հարցեր: Խոսելով տնտեսական համագործակցության զարգացման մասին՝ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Գիորգի Մարգվելաշվիլին այլ փոխշահավետ բնագաառների շարքում  կարևորել են երթուղային և երթուղային հաղորդակցման բնագավառներում համագործակցության կարևորությունը: Հայաստանի և Վրաստանի նախագահները անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին:

Ապրիլի 23-ին ամերիկյան ռազմական «Թեյլոր» նավը մտել է Սև ծով: Ամերիկյան ռազմական գերատեսչությունների տարածած տեղեկությունների համաձայն՝ «Թեյլոր» նավը կգործի միջազգային իրավունքի և Մոնրո կոնվենցիայի համաձայն: Սև ծովում գտնվող նավի առաքելությունը մասամբ կայանում է շրջանային հաստատականության և խաղաղության աջակցության  մեջ: Ինչպես նաև ըստ տարածված տեղեկության՝ նավի ներկայությունը Սև ծովում պետք է հաստատում լինի ՆԱՏՕ-ի գործընկերների համար, որ  ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը պատրաստ են ուժեղացնել ներկայությունը և բարելավել համատեղ ջանքերը շրջանում ընդհանուր նպատակներին հասնելու համար:

Ապրիլի 23-ին Վրաստանի նախագահը անցկացրել է եռակողմ հանդիպումներ Գերմանիայի և Ֆրասիայի Արտաքին գործերի նախարարների հետ: Վրաստանի նախագահի վարչության տարածած տեղեկության համաձայն՝ հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի համար ակտուալ հարցեր: «Քննարկվել են Վրաստանի ՆԱՏՕ և Եվրոպական կառույցների մեջ ինտեգրվելու հարցեր, այդ թվում նաև քննարկվել է Եվրամիության հետ Վրաստանի ասոցիացիայի մասին պայմանագրի շուտափույթ ստորագրումը և ինտեգրացիայի ուղղությամբ հետագա քայլերը: Կողմերը քննարկել են նաև շրջանային անվտանգության հարցեր և Ուկրաինայի իրավիճակը: Նաև ուշադրություն են դարձրել տարածաշրջանում ռուսական ազդեցության աճի գործոնին: Հանդիպման ընթացքում  քննարկվել են Վրաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի համագործակցության հարցեր»:

Ապրիլի 24-ին վրաց պատրիարքը իր նստավայրում հանդիպում է անցկացրել Վրաստան ժամանած Իսրայելի Ներքին գործերի նախարարի հետ: Վրաց Պատրիարքը Իսրայելի նախարարի ուշադրությունը ուղղել է հրեա և վրաց ժողովուրդների ընկերական հարաբերությունների վրա: «Մենք ավանդույթ ունենք, որ հրեաներից ստացած օրհնանքը հավասարազոր է Աստծո օրհնանքին», -հանդիպման ընթացքում հայտարարել է վրաց Պատրիարքը:

Ապրիլի 24-ին Վրաստանի վարչապետը հանդիպում է անցկացրել «Anadolu» էներգետիկ խմբի համակարգողի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանում էներգետիկայի բնագավառի զարգացման հարցեր, ինչպես նաև ներդրումային համագործակցության հարցեր: Հանդիպման ընթացքում կոմերը քննարկել են նաև նախկինում «Anadolu»-ի և Վրաստանի միջև ստորագրված պայմանագիրը, որի համաձայն՝2014թ.ի ավարտին սպասվում է Փարվանա հիդրոէլեկտրակայանի կառուցման ավարտը և նրա շահագործման հանձնումը: «Anadolu»-ի ներկայացուցիչը շահագրգռվածություն է արտահայտել Վրաստանի հետ համագործակցությունը շարունակելու և փոխհարաբերությունները խորացնելու մեջ: 

Վրաստանի Պաշտպանության նախարարը հաստատել է հատուկ հունիսի 15-ի տեղական ինքնակառավարման ընտրությունների հետ կապված: Տվյալ հրահանգը տարածվում է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների և Վրաստանի զինված ուժերի ծառայողների վրա: Տարածված տեղեկության համաձայն՝ տվյալ հրահանգի նպատակն է ծանոթացնել նախարարության աշխատակիցներին և զինծառայողներին միջգերատեսչական հանձնաժողովների երաշխավորումների ՝ սպասվելիք ընտրությունների հետ կապված:

 

Օրացույց