«1915-1923 թթ. վերոնշյալ ծրագրի հետեւանքով հայ ժողովորդը կորցրեց ավելի քան 2 միլիոն հայրենակից եւ իր հայրենիքի մեծ մասը: 1915-1923թթ. հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունը որակում են որպես ցեղասպանություն, որը մարդկության դեմ կատարված հանցագործություն է: Դրա մասին են վկայում իրավական փաստաթղթերը, որոնք 1915թ. մայիսին ընդունեցին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը: Հայ ազգի իրավունքների վերականգնման հարցը 1919թ. քննարկվել է Փարիզի խաղաղության կոնֆերանսի ընթացքում:Հայոց ցեղասպանությունն ապացուցող փաստ է նաեւ 1920թ. ստորագրված Սեւրի պայմանագիրը: Հայոց ցեղասպանության նշաննեը լիովին համընկնում են 1943թ. հրեական ծագումով լեհ փաստաբան – Ռաֆայել Լեմկինի մշակած եւ 1948թ. ՄԱԿ – ի Գերագույն Ասամբլեայի ընդունած բանաձեւի հետ, ըստ որի ընդունվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին Կոնվենցիան»: Հարկ է նշել, որ 1993թ. հոկտեմբերին Վրաստանը վավերացրեց այս կոնվենցիան». – ասվում է նամակում, որը ստորագրում են. «Վրաստանի Հայ համայնք»-ը, Վրաստանի Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցու