Իրադարձությունների կարճ ակնարկ

մայիս 18, 2014 - 10:20        Viewed: 1831       

Շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ

(12-18 մայիս, 2014թ.)

 

ՎՐԱՍՏԱՆ

«Անօրինական լսումները անթուլատրելի և անբարոյական երևույթեր են», -մայիսի 12-ին հայտարարել է Վրաստանի նախագահը: «Ինչպե՞ս կարելի է հաշվառել նրանց, ովքեր անօրինական լսումներ են անցկացնում: Մենք գիտենք, որ պետությունը օրենքի շրջանակներում է անցկացնում լսումներ: Դա կատարվում է օրինապահպանության պաշտպանության նպատակով: Բայց երբ լսումը իրականացվում է անօրինական կերպով, ով ուզում է լինի` պետությունը թե առանձին անհատը, ապա դա լիովին անընդունելի է և հակաօրինական: Չեմ մասնրամասնի: Տվյալ գործընթացից ես երկու բան եմ սպասում. Առաջին հերթին հասարակությունը պետք է արտահայտի իր բացասական վերաբերմունքը, իսկ երկրորդ հերթին` մենք պետք է առավելագույնս բարելավենք օրենսդրությունը, որպեսզի ոչ ոքի մտքով նույնիսկ չանցնի, որ ինչ-որ մեկը կարող է ուրիշին լսել: Ցավոք մեր հասարակությանը երկար տարիների ընթացքում ընտելացրել են, որ լսումը նորմալ երևույթ է: Մինչդեռ, այսօր հասարակության վերաբերմունքը որակապես փոխվել է: Եթե ընդամենը մի քանի տարի առաջ լսումների մասին տեղեկությունները ընդունվում էին որպես կանոն, ապա այսօր անօրինական լսումները համարվում են անթուլատրելի և անօրինական», -մայիսի 12-ին հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին: Հիշեցնենք, որ քաղաքացիների անօրինական լսումների թեման ժամանակ առ ժամանակ բարձրացվում է տարբեր քաղաքական և հասարակական գործիչների կողմից: Պետությունը և հասարակությունը մեկ անգամ չեն արտահայտել իրենց բացասական վերաբերմունքը տվյալ պրակտիկայի վերաբերյալ, մինչդեռ հաշվի առնելով այն, որ անօրինական լսումները չեն դադարեցվում, պարզ է դառնում, որ Վրաստանում դեռևս գոյություն ունեն ազդեցիկ խմբեր, որոնց համար լսումները արդյունավետ միջոց են ազդելու և ճնշում գործադրելու համար: Հշեցնենք նաև, որ շաբաթվա վերջում` մայիսի 16-ին Խորհրդարանը հերթական անգամ չկարողացավ ընդունել «անօրինական լսումների մասին» օրենքը»:

Մայիսի սկզբին ավելի քան 80 հոգուց բաղկացած թուրք լրագրողների մի խումբ «Թուրքիայի լրագրողների ֆեդերացիայի» նախագահի գլխավորությամբ այցելել է Աբխազիա, որտեղ մասնակցել են Սուխումիում անցկացված վեհաժողովին,nինչպես նաև մեմորանդում են ստորագրել աբխազ գործընկերների հետ: Այդ կապակցությամբ Վրաստանի Արտաքին գերծերի նախարարը հանդես է եկել հետևյալ ելույթով. «Այցելելով օկուպացված Աբխազիան  թուրք լրագրողները խախտում են վրացական օրենսդրությունը: Խախտված է «օկուպացիայի մասին» օրենքը: Մենք պատրաստվում ենք համապատասխան քայլեր ձեռնարկել: Մայիսի 13-ին կանչում ենք Թուրքիայի դեսպանին,mորպեսզի տեղյակ պահենք նրան տվյալ փաստի հանդեպ մեր վերաբերմունքը: Ինչպիսի պատվիրակություններ էլ այցելեն Աբխազիայի տարածքը, դա չի նշանակում, որ արվում է օկուպացված տարածքի անկախության պաշտոնական ճանաչում: Թուրք լրագրողների այցը Աբխազիա, չի նշանակում, որ Թուրքիան փոխել է իր պաշտոնական քաղաքականությունը: Թուրքիան աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, և Թուրքիայի նախագահը, գտնվելով Վրաստանում, հերթական անգամ հաստատեց դա: Այդպիսով Թուրքիայի դիրքորոշումը մնացել է անփոփոխ», -մայիսի 13-ին հայտարարել է Մայա Փանջիկիձեն: Առանց Վրաստանի իշխանություններին տեղյակ պահելու թուրք լրագրողների այցը Աբխազիա բողոք է առաջացրել նաև «Վրաց լրագրողների անկախ ասոցիացիայի» մոտ: «Վրացական կողմը միշտ ուրախ է հյուրընկալել իր թուրք գործընկերներին: Մենք ողջունում  ենք, երբ արտասահմանցի լրագրողները այցելում են Վրաստանի շրջանները, մինչդեռ նման այցերը միշտ պետք է տեղի ունենան օրենքի և Վրաստանի պետականության և օրենսդրության հանդեպ հարգանքի շրջանակներում», -ասված է վրաց լրագրողների հայտարարությունում:

Մայիսի 13-ին աշխատանքային այցով Վրաստան է ժամանել դատավորների պատվիրակություն Թուրքիայից: Տարածված տեղեկության համաձայն` թուրք պատվիրակության այցի նպատակն է եղել Թուրքիայի և Վրաստանի դատական համակարգերի միջև փոխհարաբերությունների խորացումը, ինչպես նաև մասնագիտական փորձի փոխանակումը:

Մայիսի 13-ին շրջանային շրջագայության շրջանակներում  մի քանի ժամով Վրաստան Է այցելել Ֆրանսիայի նախագահը: «Ֆրանսիայի նախագահի այցը ծայրահեղ կարևոր է: Ֆրանսիայի նախագահի այցը Եվրոպայի հետ ասոցիացիայի պայմանագրի ստորագրումից մի քանի շաբաթ առաջ լուրջ ազդանշան է համարվում մեր երկրի քաղաքացիների, մեր հարևանների, բարի կամեցողների և ոչ բարյացակամների  համար: Ազդանշանն այն է, որ Եվրոպան Վրաստանում է, Վրաստանը Եվրոպայում և ոչինչ չի կարող խանգարել ասոցիացիայի մասին պայմանագրի ստորագրմանը», -մայիսի 13-ին հայտարարել է Եվրոպայի ինտեգրացիայի հարցերով պետնախարարը: «Ֆրանսիացի նախագահի այցելության ընթացքում Վրաստանը պետք է փորձի առավելագույնս ներկայացնել իր շահերը: Պետք է որպեսզի Վրաստանը միանա սանկցիաներին, որը մտցրել է քաղաքակիրթ Եվրոպան Ռուսաստանի դեմ: Անհրաժեշտ է միանշանակորեն հայտարարել մեր պատկանելությունը Եվրոպային», -հայտարարել է խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչ Գիորգի Կանդելակին:

Մայիսի 13-16-ը կայացել է Վրաստանի Ներքին գործերի նախարարի այցելությունը Ադրբեջան: Չորսօրյա այցի ընթաքում Ներքին գործերի նախարարը հանդիպումներ է անցկացրել Ադրբեջանի նախագահի, Ներքին գործերի նախարարի, ինչպես նաև գործադիր իշխանության և ուժային գերատեսչության այլ ներկայացուցիչների հետ: Վրացի նախարարի այցի ընթացքում քննարկվեցին Վրաստան-Ադրբեջան երկկողմանի համագործակցության, տարածաշրջանային անվտանգության, Ներքին գործերի նախարարությունների համագործակցության, ինչպես նաև մաքսայինում ծառայող իրավապահպան մարմինների համագործակցության հարցեր:

Մայիսի 13-ին Վրաստանում ստեղծվել է «Զարգացման ֆինանսական գործակալությունը»: Պաշտոնական տեղեկության համաձայն` նորաստեղծ գործակալությոնը աշխատանքների է կտանի ինչպես Վրաստանում, այնպես էլ կծառայի հարևան երկրներին: Գործակալության բացման արարողությանը ստորագրվեց ֆինանսական արձանագրություն, որի հիման վրա Ֆրանսիան կտրամադրի Վրաստանին 13 200 000 եվրո արտոնյալ վարկ, Ճիաթուրա քաղաքում ճոպանուղիների վերանորոգման համար:

«Ֆրանսիայի նախագահն անցկացրեց լայնածավալ հանդիպում Վրաստանի Կառավարության ներկայացուցիչների հետ: «Հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք մեր երկրների երկկողմանի հարաբերությունները, ինչպես նաև անդրադարձան Վրաստանի` ՆԱՏՕ մտնելուն, քննարկեցին Կենտրոնական Աֆրիկայում անցկացվող գործողություններին Վրաստանի մասնակցության հարցեր: Բնականաբար քննարկվեցին նաև Վրաստանի մարտունակության զարգացմանը վերաբերող հարցեր», -Ֆրանսիայի նախագահի` Վրաստանի կառավարության հետ հանդիպման ավարտին հայտարարել է Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:

«Կստանա՞ արդյոք Վրաստանը մոտական գագաթաժողովին ՆԱՏՕ-ի հետ փոխազդեցության ծրագիր, թե ոչ, այդ հարցը Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ընթացքում չի քննարկվել», -մայիսի 14-ին հայտարարել է Ազգային Անվանգության Խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին: «Մենք չենք քննարկել հարցը Ֆրանսիան կաջակցի արդյո՞ք մեզ այդ գագաթաժողովին, թե ոչ: Մինչդեռ ես սպասում եմ Ֆրանսիայից ավելի բարյացական վերաբերմունք, հատկապես այն բանի հաշվառմամբ, որ Վրաստանը միացել է Կենտրոնական Աֆրիկայում անցկացվող ռազմական գործողություններին, որի ղեկավարն է Ֆրանսիան: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության և զենքի ոլորտում համագործակցության հարցերը», -մայիսի 14-ին հայտարարել է Իրինա Իմերլիշվիլին:

Մայիսի 14-ին երկօրյա այցով Վրաստան է ժամանել Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը: Վրաստանի Արտաքին գործերի նախարարի հայտարարության համաձայն` «Սա Եվրախորհրդի նախագահի երկրորդ այցն է, որը հերթական անգամ հաստատում է, թե ինչքան մեծ է Եվրոպայի հետաքրքրությունը Վրաստանի հանդեպ և ցույց է տալիս Եվրոպայի կայուն աջակցությունը Վրաստանի` եվրոպական ինտեգրացիայի գործընթացին: Այցի նպատակն է քաղաքական իրավիճակի քննարկումը, անվտանգության հաստատականության հարցերը, ինչպես նաև Վրաստանի և Եվրոպայի համագործակցության օրակարգային ուղղությունների հետ կապված հարցեր», -ասված է Վրաստանի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Մայիսի 14-ին Եվրախորհրդի նախագահը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ: «Վրաստանի և Եվրոպայի միջև ասոցիացիայի մասին պայմանագրի ստորագրումը մեր երկրի համար կբացի Եվրոպայի հետ համագործակցության նոր ուղի և անշրջելի կդարձնի Եվրոպական ինտեգրացիայի մեր գործընթացը: Մենք ակտիվորեն պատրաստվում ենք այդ պայմանագրի ստորագրմանը և իրականացմանը: Մենք գիտակցում ենք, որ ասոցացման գործընթացը շատ սպառիչ է և լայնածավալ բարեփոխումներ է ենթադրում: Մենք պատրաստ ենք հերթական անգամ ուժեղացնել մեր ջանքերը տվյալ ուղղությամբ», -Եվրախորհրդի նախագահի հետ հանդիպման ընթացքում հայտնել է Իրակլի Ղարիբաշվիլին: «Վրաստանը պետք է ընտրություն կատարի առանց արտաքին ուժերի ազդեցության, և արտաքին ուժերը ևս չպետք է ազդեն Վրաստանի որոշման վրա: Մենք թևակոխում ենք մեր երկրների համար շատ կարևոր, պատմական փոխհարաբերությունների փուլ: Եվրոպական ուղու ընտրությունը կատարելով Վրաստանը հայտարարել է, որ իրեն հարկավոր են ամուր պետական համակարգեր, երկիրը պետք է հարգի իր քաղաքացիների իրավունքները և պետք է օրենքի գերակայություն: Ես ուզում եմ հավատացնել նախագահին և վարչապետին, որ Եվրոպան հաստատապես կաջակցի Վրաստանին այն ուղու վրա, որը մենք սկսել ենք», -հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը:

Մայիսի 14-ին ոչ խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: «Վրաստանի Սահմանադրությամբ հայտարարված է բոլոր քաղաքացիների և քաղաքական միավորումների իրավունքների հավասարություն, արգելված է խտրականությունը: Մինչդեռ, չնայած սահմանադրական դրույթներին, այնուամենայնիվ խտրականություն է տեղի ունենում որոշ ընդդիմադիր կուսակցությունների հանդեպ: Տեղի է ունենում կողմնակալ վերաբերմունք: Կողմնակալ վերաբերմունքի օրինակ է նախընտրական քարոզարշավի իրավիճակը: Գործող օրենսդրության համաձայն` 12 միլիոն լարի ծավալով նախընտրական գովազդային քարոզարշավից պետք է օգտվեն բոլոր քաղաքական կուսակցությունները, բայց օգտվում են ընդամենը երեքը`«ազգային շարժումը», «վրացական երազանքը» և «քրիստոնյա-դեմոկրատները»: Նման վերաբերմունքը անարդար է ոչ իրավահավասար և հատուկ է միայն խտրականությունը այլ քաղաքական կուսակցությունների հանդեպ», -ասված է հայտարարության մեջ, որը ստորագրել են 12 ընդդիմադիր կուսակցություններ:

«Տարածաշրջանում կատարվող իրադարձությունները և այն, ինչ ապրեց Վրաստանը ոչ վաղ անցյալում համոզում են մեզ, որ կան արտաքին մարտահրավերներ: Երբ Վրաստանն ընտրեց Եվրոպայի հետ քաղաքական և տնտեսական ուղին, դա չպետք է ընդունվի որպես միակ հնարավոր ճանապարհ: Ռուսաստանը հարևան է, որի հետ պետք է համագործակցել, բայց այդ համագործակցության նախապայմանը պետք է լինի  Ռուսաստանի կողմից տարածքային ամբողջականության ճանաչումը: Վրաստանը պետք է հասկանա, որ ինքը պետք է պաշտպանի իրեն և իրեն սպառնալու իրավունք չտա: Վրաստանը չպետք է զոհի դիրքորոշում բռնի  այն մարդկանց և երկրների հանդեպ, որոնք ուզում են պառակտել և իշխել նրան», -հայտարարել է Եվրախորհրդի նախագահը:

Ըստ Վրաստանի Կրթության նախարարի հայտարարության` ուսումնական գրքերը կլինեն անվճար: «Անվճար դասագրքերի ծրագիրը կշարունակվի: Անցյալ տարի մենք առաջին անգամ բաժանեցինք անվճար դասագրքեր: Այդպես կլինի նաև հետագա տարիներին: Ծնողները կվճարեն միայն այն դեպքում, եթե դասագրքերը, որոնք վերադարձվելու են ուսումնական տարվա ավարտին, լինեն ոչ պիտանի վիճակում», -մայիսի 15-ին հայտարարել է Կրթության նախարար Թամար Սանիկիձեն:

Մայիսի 15-ին Վրաստանի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը ավարտել է ընտրողների ցուցակների կազմումը: Մշակված տեղեկության համաձայն` Վրաստանում ընտրողների ընդհանուր քանակը կազմում է 3 472 772 մարդ:

Մոտեցող տեղական ինքնակառավարումների ընտրությունների կապակցությամբ Վրաստանի Խորհրդարանը մայիսի 16-ին  ժամանակավորապես դադարեցրել է իր աշխատանքը: Հիշեցնենք, որ վրացական Սահմանադրության համաձայն` Խորհրդարանը անցկացվելիք ընտրություններից մեկ ամիս առաջ պարտավոր է դադարեցնել իր աշխատանքը: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կկայանան հունիսի 5-ին:

«Մենք ուրախ կլինենք յուրաքանչյուր քայլ առաջի համար` արված ՆԱՏՕ-ի գագաթաժողովի աշխատանքների ընթացքում», -մայիսի 16-ին հայտարարել է Վրաստանի Արտաքին գործերի նախարարը: 

Մայիսի 17-ին Դարիալի կիրճում սողանք է եղել: Դարիալի կիրճում լեռնային զանգվածի անկումից հետո դադարեցվել է երթուղային շարժը: Ըստ նախնական տեղեկության` մահացել է երեք թուրք բանվոր, որոնք աշխատում էին ԳԷՍ-ի շինարարական աշխատանքներում: Դարիալի կիրճում լեռնային զանգվածի անկումից հետո դադարեցված է Վրաստանի միջոցով գազի փոխանցումը Հայաստան:

 

Օրացույց