Իրադարձությունների կարճ ակնարկ

մայիս 25, 2014 - 10:30        Viewed: 1785       

Շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ

(19-25 մայիս, 2014թ.)

ՎՐԱՍՏԱՆ

«Հիշեցնենք, որ երբ նոր Կառավարությունը եկավ իշխանության, այդ ժամանակ բյուջեում առկա էր 150 լարիի չափ ֆիքսված թոշակ, որը հավասար էր այն ժամանակվա միջին սպառողական զամբուղի նվազագույնին: Ոչ հարկման նվազագույնը, որն ընդունել է նոր իշխանությունը ևս կազմում է 150 լարի, համապատասխանաբար այն հավասար է սպառողական նվազագույնին: Այդ կերպ հավասարեցնելով ոչ հարկման նվազագույնը թոշակի հետ, ստացվում է «Վրացական երազանքի» ընտրողներին տրված նախընտրական խոստումների իրագործում: Եվ դա արվում է միայն նրա շնորհիվ, որովհետև Կառավարությանը տրվել է կայուն տնտեսություն և կայուն բյուջե: Մինչդեռ  Կառավարության անուշադիր և անկիրթ տնտեսական քաղաքականությունը բերելով լարիի արժեզրկում և գների աճ, հանգեցրել է սպառողական զամբյուղի նվազագույնի աճին: 2014թ.-ի տվյալներով սպառողական նվազագույնը կազմում էր 156 լարի: Դա նշանակում է, որ Վրացական երազանքի` թոշակների բարձրացման և ոչ հարկման նվազագույնի և նրանց հավասարեցումը սպառողական նվազագույնին խոստումներն անհիմն էին: Մեր երկրի քաղաքացիները, որոնք կախում ունեն ֆիքսված պետ-եկամուտներից, հայտնվել են ծայրահեղ ծանր իրավիճակում, ավելի ծանր, քան առաջ էր: Կառավարությունն այդ ամենը չի տեսնում և մտածում է միայն իր մրցանակների, աշխատավարձի, իր բարեկամներին աշխատանքի տեղավորելու և 176 հազարանոց մեքենաներ գնելու մասին», -ասված է «Ազգային շարժման» մայիսի 19-ին արված հայտարարության մեջ:

Ջրային ռեսուրսների Կորեական ընկերությունը ծրագրում է ներդրումներ անել Վրաստանում: Այդ մասին հայտնի է դարձել Վրաստանի վարչապետի կորեական ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որը կայացել է մայիսի 19-ին: Կորեական ընկերությունը հետաքրքրված է հիդրոէներգետիկայի բնագավառում ներդրումներով և ծրագրում է ներդնել 760 միլիոն լարի «Նենսկրա ՀԷԿ»-ի նախագծում:

«Կառավարությունը շատ մեծ նշանակություն է հատկացնում իր քաղաքացիների իրավունքների պաշտպանության իրականացմանը», -հայտարարել է Վրաստանի վարչապետը Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի` Նավանաթեմ Փիլայիի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության դրույթերը: Ինչպես նշվել է հանդիպման ընթացքում 2012թ.ի ընտրություններից հետո երկրում մարդու իրավունքների պաշտպանությունը բարելավվել է: Վարչապետը զեկուցել է Գերագույն հանձնակատարին, որ երկրի Կառավարությունը, հաշվի առնելով Եվրախորհրդի հատուկ ներկայացուցչի` Թոմաս Համերբերգի և տեղի իրավապահպան կազմակերպությունների առաջարկությունները, մշակել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն:

Վրաստանի Կառավարությունը սկսել է «Արտադրի´ր Վրաստանում» ծրագրի իրագործումը, որի ընդհանուր արժեքը կազմում է 46 միլիոն լարի: Տվյալ ծրագրի նպատակն է խթանել տեղական արտադրանքը: Ծրագրի նախաձեռնողն է տնտեսության և կայուն զարգացման նախարարությունը գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ: Պաշտոնական տվյալների համաձայն` ծրագիրը պետք է աջակցի տեղական ձեռնարկատիրությունների զարգացմանը, տեղական արտադրության մասնավոր բաժնին և արտահանման ներուժի աճին: Ըստ ծրագրի` 46 միլիոնից 30 միլիոնը կհատկացվի գյուղատնտեսության բնագավառին, իսկ 16 միլիոնը արտարդյունաբերության զարգացմանը:

Մայիսի 20-ին Վրաստանում լիազորված ռազմական կցորդ ներկայացուցիչները այցելել են Վրաստանի զինված ուժերի ենթակառույցները: Վերգետնյա գործողությունների միավորված խմբերի հրամանատարը ռազմական կցորդներին Վրաստանի զինված ուժերի վերգետնյա զինծառայողների առաջադրանքների և կառույցների մասին շնորհանդես է ներկայացրել: Ռազմական կցորդները նաև տեղեկություն են ստացել երկրորդ հրետանային և երկրորդ և երրորդ հետևակային խմբերի տարածքում ավարտված շինարարության մասին: Ռազմական կցորդների այցը զինված ուժերի ենթակառույցներին կայացել է Վրաստանի ռազմական կցորդների Ասոցիացիայի տարեկան ծրագրի շրջանակներում: Տվյալ ասոցիացիայում ներգրավված են 24 երկրի ներկայացուցիչներ, իսկ Ասոցիացիայի նպատակն է սկզբնաղբյուրներից տեղեկություններ ստանալ Վրաստանի անվտանգության համակարգի վերաբերյալ և փոխանցել այդ տեղեկությունը իրենց երկների ռազմական ղեկավարությանը: Ռազմական կցորդների Ասոցիացիան համագործակցում է Վրաստանի հետ երկկողմանի համագործակցության ծրագրի շրջանակներում:

«Արդարադատության Գերագույն Խորհուրդը Մարդու իրավունքների պաշտպանի 27 առաջարկություններից 26-ը չի կատարել», -հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին: Ըստ օմբուդսմենի խոսքերի` անցկացված հետազոտության արդյունքում ի հայտ եկան նաև այլ պետական գերատեսչություններ, որոնք չեն իրականացնում Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությունները: «Հետազոտության համաձայն` իրագործվել է արված առաջարկությունների կեսից ավելի քիչ: Մենք բացահայտել ենք կառույցներ, որոնք փաստացիորեն ոչ մի ուշադրություն չեն դարձնում առաջարկություններին, որոնք տալիս է օմբուդսմենի համակարգը: Ամենածանր իրավիճակը դիտարկվել է Արդարադատության Գերագույն Խորհրդում, որն իրականացրել է 27 առաջարկությունից ընդամենը մեկը», -մայիսի 20-ին հայտարարել է Ուչա Նանուաշվիլին:

«Վրաստանի պաշտպանության մասին» նոր օրինագծի համաձայն` երկրի Պաշտպանության նախարարության բյուջեի ամենացածր գիծը հաստատված կլինի: Օրենսդրական նախաձեռնության համաձայն, որի ուսումնասիրությունը արդեն սկսված է Խորհրդարանի կողմից, Պաշտպանության նախարարության բյուջեն չպետք է լինի ընդհանուր Համախառն ներքին արդյունքի 2%-ից ցածր: Տվյալ օրինագծի շրջանակներում փոփոխություններ կմտցվեն նաև խորհրդարանի, նախագահի, կառավարության, անվտանգության խորհրդի և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների մեջ:

Մայիսի 20-ին սկսվեց առաջին դասարանցիների համընդհանուր առցանց գրանցումը: Գրանցումը կշարունակվի մինչև հունիսի 20-ը: Ըստ պաշտոնական տեղեկատվության առաջին դասարանցիների ծնողները պետք է գրանցվեն Վրաստանի կրթության նախարարության կայքում www.mes.gov.ge և կրթության տեղեկատվության ղեկավարման համակարգի կայքում www.registration.emis.ge: Գրանցման ձևաթղթում առաջին դասարանցիների ծնողները պետք է նշեն երեխայի անունը, ազգանունը, անձնական համարը, ծննդյան թիվը և իր անձնական համարն ու իր հեռախոսահամարը: Գրանցման ավարտից հետո ծնողի նշած հեռախոսահամարը հաղորդագրություն կստանա գրանցման հաջող ավարտի հաստատումով: Գրանցման համակարգը գրանցում է միայն այն երեխաներին, որոնց 6 տարեկանը լրանում է 2015-ի հունվարի 1-ին: Բացառման կարգով կգրանցվեն այն երեխաները, որոնք 2013-14 ուսումնական տարում գրանցված են եղել մասնավոր դպրոցների նախապատրաստական դասերին:

Մայիսի 22-ին Վրաստանի Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հանդիպել է ԱՄՆ-ի բանակի գեներալ-լեյտենանտի` Դոնալդ Քեմբելի հետ: Պաշտպանության նախարարության տեղեկությունների համաձայն` ամերիկյան բանակի հրամանատարը Վրաստան է ժամանել եվրոպական զինուժի սերժանտների 8-րդ վեհաժողովին մասնակցելու համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության համակարգում փոխադարձ համագործակցության հարցեր: Իրակլի Ալասանիան շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին Վրաստանի մարտունակության աճի, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմանը և համատեղելիությանն աջակցելու համար: Վրացի նախարարը ներկայացրել է Դոնալդ Քեմբելին Վրաստանի Պաշտպանության բնագավառում անցկացվող բարեփոխումները: Իրակլի Ալասանիան հատկապես նշեց այն միջոցառումները, որոնք ուղղված են ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության բարելավմանը: Հանդիպման հիմնական թեմաներից մեկը դարձավ միջազգային գործողություններին Վրաստանի աջակցությունը, ինչպես նաև եվրոպացի զինվորների հետ ծրագրված համատեղ զորավարժությունների հարցեր:

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Թինա Խիդաշելիի խոսքերի համաձայն` «քանի դեռ Վրաստանում օրենսդրության համաձայն` գլխավոր անձն է վարչապետը, և միաժամանակ նախագահ է ընտրվում ուղղակի ընտրություններով, միշտ գոյություն կունենա որոշակի անպարզություն և անհասկացողություն: Այն քաղաքական ուժը, որը ես ներկայացնում եմ, (իշխող մեծամասնություն –խմբ.) միշտ հայտարարել է, որ նախագահին պետք է ընտրի Խորհրդարանը: Այդպիսին է մեր կարծիքը: Այսօր մեր երկրում գլխավոր գործող անձը Կառավարությունն է և նրա ղեկավարը: Ամբողջ իշխանությունը նրանց ձեռքում է և նման իրավիճակում անցկացնել նախագահական ուղղակի ընտրություններ, հանդիսանում է անոմալիա», -մայիսի 22-ին հայտարարել է Թինա Խիդաշելին:

«Վրաստանը չի կարող դառնալ Եվրամիության անդամ, դա անհնար է: Բայց մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մոտեցնենք Վրաստանը Եվրամիությանը, պետք է տանք նրա երիտասարդությանը հնարավորություն եվրոպացիների հետ ավելի լայն շփումների համար: Դրան է ուղղված ասոցիացիայի մասին պայմանագիրը: Եվրամիությունը ակտիվորեն կշարունակի աջակցել Վրաստանում բարեփոխումների գործընթացին` լինելով այս երկրին օգնության ցուցաբերող հիմնական նվիրատուներից մեկը», -մայիսի 22-ին հայտարարել է  Եվրոհանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուն:

Մայիսի 23-ին Վրաստանի Սահմանադրական դատարանը բավարարել է Թբիլիսիի նախկին քաղաքապետի հայցը, որը վերաբերում էր Գիգի Ուգուլավային քաղաքապետի պաշտոնից հեռացնելուն: Սահմանադրական դատարանի որոշման համաձայն` անօրինական է համարվել Վրաստանի Քրեական կոդեքսի 159-րդ հոդվածը, որի համաձայն ուղղակի ընտրությունների ճանապարհով ընտրված քաղաքապետի պաշտոնից հեռացման մասին որոշում է ընդունվել:

Մայիսի 23-ին Իրակլի Ալասանիան այցելել է Մառնեուլիի օդանավային բազան: Բազայի հրամանատարը` գնդապետ Դավիթ Աբրամիշվիլին, պաշտպանության նախարարին ներկայացրել է Մառնեուլյան բազայի օդանավերի նավատորմի զարգացման ծրագիրը: Ռազմական տեխնիկայի ուսումնասիրությունից հետո Իրակլի Ալասանիան հանդիպել է բազայի զինծառայողների հետ, ինչպես նաև ուսումնասիրել է ենթակառույցային շինարարությունը: Մառնեուլյան բազայում իր այցը նախարարը ավարտել է ուսումանական թռիչքներին մասնակցությամբ: «Ուզում եմ ասել վրաց հասարակությանը, որ մենք ունենք շատ պատրաստված և փորձառու զինվորներ: Հանդիպումների ընթացքում ես ծանոթացել եմ  մինչև 2020 թվականը զարգացման ծրագրի հետ, որը շուտով պետք է հաստատի Գլխավոր Շտաբը: Ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ մենք հաստատուն քայլերով շարժվում ենք մեր զինված ուժերի փուլ առ փուլ զարգացմանը: Մենք չենք պատրաստվում ոչ ոքի վրա հարձակվել: Մենք ընդամենը կպաշտպանենք մեր երկիրը և դրան ոչինչ չի կարող խանգարել», -մայիսի 23-ին հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարարը:

Մայիսի 24-ին Բրյուսելում կայացել է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվել է Պաշտպանության համակարգում Վրաստանի անցկացրած բարեփոխումների հարցերը, ինչպես նաև հատկանշվել են համագործակցության հետագա քայլերը: «Մենք քննարկել ենք այն առաջընթացը, որին հասել է Վրաստանը վերջին ժամանակներս: Քննարկել ենք ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության հարցեր և հետագա ծրագրեր», -մայիսի 24-ին հայտարարել է Վրաստանի Պաշտպանության փոխնախարար Միխայիլ Դարչիաշվիլին, նշելով, որ մշակվում է Վրաստանի մարտունակության գնահատական փաստաթղթը, որը ներկայացված կլինի ՆԱՏՕ-ի երկրների գագաթաժողովի ընթացքում:

 

Օրացույց