«Յուրաքանչյուր ոք ունի կրթություն ստանալու և նրա ձևն ընտրելու իրավունք»
«Վրաստանի Սահմանադրություն» (հոդված 35, ժզ.1)
«Պետությունը յուրաքանչյուր աշակերտի ապահովում է նրա բնակության հնարավորին չափ մոտ պետական կամ մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը»
(Հոդված 7 ժզ.1)
«Չի թույլատրվում որևէ տեսակի խտրականություն դպրոց ընդունելիս: Սույն դրույթը չի բացառում ընտրական մրցույթի անցկացման հնարավորություն այն հանրակարթական հաստատություններում, որոնք իրականացնում են արվեստի և սպորտի ուսուցում և կրթություն»
«Դպրոցը իրավահավասարության հիման վրա պաշտպանում է փոքրամասնությունների անդամների անհատական և կոլեկտիվ իրավունքը, ազատ օգտագործեն իրենց մայրենի լեզուն, պահպանեն և արտահայտեն իրենց մշակութային պատկանելիությունը»(Հոդված
13 ժզ 3, 7)
(«Վրաստանի օրենքը միջնակարգ կրթության մասին»)
Ապրիլի 1-ից
սկսվում
է
առաջին
դասարանցիների
գրանցումը:
Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը մեզ տեղեկացրեց, որ
երբ լրանում է երեխայի 5 տարին, ծնողն արդեն
կարող է
նրան տանել
առաջին դասարան: Տարիքի
հետ կապված
ծնողն է
կատարում ընտրություն:
Գրանցումը
կիրականացվի առցանց
և 3 փուլով.
Առաջին փուլում
կրթության կառավարման տեղեկատվական համակարգի
կայքում գրանցվում
են այն
աշակերտները, որոնց
քույր-եղբայրները սովորում են
այդ դպրոցում,
որոնց ծնողները
դպրոցի աշխատակիցներ են , որոնց ընտանիքից
միաժամանակ առաջին
դասարան է գնում 2 կամ
ավելի երեխա
(երկվորյակներ, քույր-եղբայր):
Տվյալ աշակերտները
հանրակրթական դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթեր պիտի ներկայացնեն 2013թվ.
ապրիլի 20-ից մինչև ապրիլի 24-ը ներառյալ:
Ըստ նախարարության,
այն աշակերտները, որոնք կրթության կառավարման տեղեկատվական համակարգի կայքի միջոցով
չեն հասցնի գրանցվել սահմանված ժամկետներում, կգրանցվեն 2013թվ. մայիսի 1-ից մինչև
սույն թվականի հունիսի 20-ը ներառյալ, իսկ ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը
դպրոց կներկայացնեն 2013թվ. հունիսի 21-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ:
Ըստ նախարարության,
այն դեպքում, եթե աշակերտի ծնողը կամ նրա օրինական ներկայացուցիչը 2013թվ. հունիսի
21-ից հուլիսի 3-ը ներառյալ անհրաժեշտ փաստաթղթերը չի ներկայացնի դպրոց, կրթական հաստատություններում
ազատ տեղերում աշակերտների գրանցման վերջնաժամկետն է 2013թվ. հուլիսի 10-ից մինչև սույն
թվականի հուլիսի 18-ը ներառյալ:
Կրթության և գիտության
նախարարությունը բոլոր առաջին դասարանցիներին կփոխանցի մանկական ուսուցման նոութբուքեր:
Քանի որ վերջին
տարիների ընթացքում, որոշ դպրոցներում, որտեղ գործում են այսպես կոչված <<հայկական
բաժիններ>>, ադմինիստրացիան արհեստականորեն դժվարություններ էր ստեղծում այն
ծնողների համար, որոնք ցանկանում էին իրենց զավակներին գրանցել առաջին կամ այլ դասարաններ
(ք.Թբիլիսիի 103-րդ (Մետրոմշեն) և 131-րդ (Աֆրիկա)
հանրակրթական դպրոցների հայկական բաժիններ), կոչ ենք անում այն ծնողներին, ովքեր ցանկանում
են իրենց երեխաներին տանել որևիցե վերոնշյալ դպրոց, դիմեն մեզ, <<Վրաստանի Հայ
Համայնք>> կազմակերպությանը:
«Վրաստանի Հայ
Համայնք»-ը իր կազմակերպչական ներուժի շնորհիվ կօգնի ծնողներին իրենց երեխաներին գրանցել
առցանց, ինչպես նաև կօգնի նրանում, որ երեխան ընդունվի և սովորի այն դպրոցի հայկական
բաժնում, որն ընտրել է նրա ծնողը: