Իրադարձությունների կարճ ակնարկ

հունիս 08, 2014 - 08:57        Viewed: 1701       

Շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ

(2-8 հունիս, 2014թ.)

ՎՐԱՍՏԱՆ

Հունիսի 2-ին Թբիլիսիում իր ելույթի ժամանակ ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարարը հայտարարել է, որ Վրաստանը տարածաշրջանում առաջնորդ է հանդիսանում զանգվածային զենքերի տարածումը կանխելու հարցերով: «Երկար տարիների ընթացքում Վրաստանը զանգվածային զենքերի, ինչպես նաև քիմիական զենքերի տարածումը կանխելու բնագավառում տարածաշրջանային առաջնորդ է մնում: Ես Վրաստան եմ գալիս 1999թ.-ից, երբ մենք դեռևս աշխատում էինք հարստացված ուրանի տարածումը կանխելու շուրջ: Մենք ուժեղացնում ենք Վրաստանի հնարավորությունը, որպեսզի նա կարողանա ավելի լավ պայքարել միջուկային զենքի մաքսանենգության դեմ, ինչպես նաև, որպեսզի երկիրը կարողանա արդյունավետ մոնիտորինգ իրագործել սուր վարակիչ հիվանդությունների տարածման վրա և կարողանա կանխել կենսաբանական վտանգները: Դրանով իսկ Վրաստանն իր լուման է ներդնում գլոբալ անվտանգության մեջ», -հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարարը: Հիշեցնենք,որ հունիսի 2-5-ը Թբիլիսիում կայացել է «Քիմիական, կենսաբանական, ռադիոակտիվ և միջուկային գիտությունների և դրանց հետևանքների կառավարման հարցերով համաշխարհային կոնգրես»: Կոնգրեսն ընդունող կողմն էր Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը:

«Թուրք շրջագայող օպերատորների կողմից Աբխազիայի օկուպացված տարածքների այցելության հետ կապված, մենք բողոքի նոտա են ներկայացրել Թուրքիայի Կառավարությանը: Այդ հարցի շուրջ մենք մշտական երկխոսության մեջ ենք Թուրքիայի Կառավարության հետ: Տխուր է, որ տեղի են ունենում այդպիսի փաստեր, և կցանականայինք, որ նման բաներ տեղի չունենային: Թուրքիայի կառավարությունը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և միանշանակ աջակցում է մեր ինքնիշխանությանը: Մեր մոտեցումը տվյալ հարցին կլինի սկզբունքային և խիստ, քանի որ մենք գտնում ենք, որ եթե երկիրը քաղաքականություն է վարում, ապա ունի հակազդելու բավականին լծակներ և հեղինակություն, որպեսզի այս կամ այն կառույցը հարգի տվյալ պետության քաղաքականությունը», -հունիսի 2-ին հայտարարել է Վրաստանի Արտաքին գործերի փոխնախարարը: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ թուրք շրջագայող օպերատորները Վրաստանի կառավարության շրջայցի ընթացքում այցելել են Աբխազիայի տարածքը, որտեղ մի շարք հանդիպումներ է անցկացրել, այդ թվում նաև Աբխազիայի Կառավարության ներկայացուցիչների հետ:

«Կարծում եմ, որ Վրաստանին` ՆԱՏՕ-ի միավորման ՄԱՊ-ի փոխանցման հարցը մոտակա գագաթաժողովին չի քննարկվի», -Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի երկրների մոտակա գագաթաժողովին ՄԱՊ-ի փոխանցման հարցը չի քննարկվի: Մինչդեռ, մենք տեսնում ենք այն առաջընթացը, որը հաստատել է Վրաստանը: Մենք տեսնում ենք Վրաստանի ջանքերը, օրինակ Աֆղանստանի հարցում: Մենք պետք է մտածենք, թե ինչպես կարելի է մոտակա գագաթաժողովին ընդգծել այն, որ Վրաստանը լավ համագործակից է: Կարծում եմ, որ ՄԱՊ-ի փոխանցումից բացի կան շատ այլ հնարավորություններ, որպեսզի ցույց տանք մեր վերաբերմունքը Վրաստանի հանդեպ», -մայիսի 2-ին հայատարարել է Անգելա Մերկելը:

«Բնականաբար, ՆԱՏՕ-ի անդամ կարելի է դառնալ առանց միավորման ծրագիր ստանալու ՄԱՊ: ՄԱՊ-ը գործիք է, որը պետք է նախապատրաստի երկիրը ՆԱՏՕ մտնելուն: Մենք այսօր երկու մեխանիզմ ունենք: Առաջինը Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովն է, երկրորդը ամենամյա ազգային համագործակցության ծարագրերն են: Երկու ուղղություններով էլ մենք (Վրաստան և ՆԱՏՕ) շատ բարեհաջող համագործակցում ենք: Այդ կերպ Վրաստանն արդեն համապատասխանում է որոշակի չափանիշների և շատ հնարավոր է, որ մեր միացումը ՆԱՏՕ-ին տեղի ունենա նաև առանց միավորման գործողությունների ծրագիր ստանալու», -հայտարարել է Վրաստանի Արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն:

Հունիսի 2-ին Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար Թենգիզ Կիտովանին այցելել է Աջարիայի Խելվաչաուրի շրջանի Կիրնաթի գյուղը, որտեղ մեկ օր առաջ թուրք սահմանապահները գրավել էին չեզոք տարածքներ: «Բաթումիի բնակչությունը զայրացած է: Խախտվել է Կարսի պայմանագիրը: Մինչ այս պահը բոլորը գիտեին, թե որտեղ է գտնվում Թուրքիայի տարածքը, որտեղ Վրաստանինը: Թուրք սահմանպահները խախտել են այդ հավասարակշռությունը, առաջ են քաշել սահմանը և մեր տարածքում դրել իրենց դրոշը: Ավտոմատներով սպառնալով նրանք ստիպել են մեր քաղաքացիներին լքել այդ տարածքը: Ստեղծվել է կոնֆլիկտային իրավիճակ: Դա անսովոր իրավիճակ… Վաղը-մյուս օրը նրանք կարող են գրավել ամբողջ Աջարիան, և մենք ոչինչ չենք կարող ասել կամ անել: Այդպես էլ կլինի: Բաթումին արդեն լի է թուրքերով, որոնք նեղում են մեր քաղաքացիներին: Ասում են, որ Սահակաշվիլին ամեն ինչ վաճառել է թուրքերին: Նա ի՞նչ իրավունք ուներ հող վաճառել: Այս ամենն, իրականում, ավելի խորը արմատներ ունի, քան մենք կարծում ենք: Դրա մասին խոսել չի կարելի: Բայց հնարավոր է, որ սա շատ լուրջ կոնֆլիկտային իրավիճակի սկիզբ է», - հայտարարել է Թենգիզ Կիտովանին:

«Ի՞նչ արած… «Ազգային շարժումը» ևս երբեմն ճիշտ բաներ է ասում: Ուղղակի նա ուրիշի թերությունների մասին խոսելու բարոյական իրավունք չունի: Կասեմ ուղիղ: «Ազգային շարժումը» չար, բայց այնուամենայնիվ, արդյունավետ կառավարություն էր: Այսօրվա կառավարությունը, ոչ ավել ոչ պակաս, անարդյունավետ կառավարություն է», -հունիսի 3-ին հայտարարել է Նինո Բուրջանաձեն:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի անցկացրած հետազոտությունների համաձայն` 0-16 տարեկան վրացի երեխաների 27%-ը ապրում է աղքատության մեջ, նրանցից 50 000-ը ապրում են ծայրահեղ աղքատության մեջ և ծախսում են օրական 2 լարիից էլ քիչ (1.2 դոլար): 2012-2013թթ. անցկացված նույն հետազոտության համաձայն` 17 տարեկան հասակում տղա-երեխաների միայն 53%-ն է հաճախել ուսումնական հաստատություներ: Այդ տոկոսը նվազում է և հասնում  47%-ի 18 տարեկան տղաների հետ հարաբերականությամբ: Ըստ ՅՈՒՆԻՍԵՖԻ տվյալների` Վրաստանում շատ բարձր է անհավասարության մակարդակը և այդ տվյալների համաձայն` երկիրը զբաղեցում է երկրորդ տեղը Եվրոպայում:

«Դաշնակիցներին աջակցության նպատակով ԱՄՆ-ն կնպատի Եվրոպայի ռազմական ուժերի ամրապնդմանը», -հունիսի 3-ին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը: Արևմտյան Եվրոպայի դաշնակիցների ռազմական ուժերի ամրապնդմանը նպաստելու շրջանակներում ԱՄՆ-ն մտադիր է հատկացնել 1 միլիարդ դոլար: «ԱՄՆ-ի դիրքորոշումը կայանում է ռազմական ամրապնդման և Արևմտյան Եվրոպայում իր դաշնակիցներին ռազմական զենքերով վերազինավորման մեջ: Մենք կամրապնդենք համագործակցությունը մեր դաշնակիցների հետ: Այդ թվում նաև Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ իրենց մարտունակության և ինքնապաշտպանության ամրապնդման հարցերում», -հայտարարել է Բարակ Օբաման:

«Դուք չեք կարող ինձ ցույց տալ որևէ խոստում, որը մենք չենք կատարել», -լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետը: «Չկա մի որևէ խոստում, որը մենք չենք կատարել: Բոլոր այն խոստումները, որոնք մենք տվել ենք 2012թ. Խորհրդարանական ընտրությունների ժամանակ, կիրականան 4 տարվա ընթացքում, իսկ այն, ինչ մենք կարողացել ենք անել 18 ամսվա ընթացքում, աննախադեպ ձեռքբերում է: Մենք խոստացել էինք մեր քաղաքացիներին, որ 2016թ. կբացվեն 100 ձեռնարկություններ. 70 ձեռնարկություն մենք արդեն բացել ենք: Նաև ուզում եմ նշել, որ այդ 70 ձեռնարկություններում արդեն աշխատանքի է տեղավորվել 700 մարդ», -հունիսի 4-ին հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:

«Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել բնակչությանը, որ բոլոր այն չարդարացված հույսերն ու սպասումները, որոնք Սահակաշվիլին ստեղծել էր, թե իբր 2008 թ.-ին ինչ-որ հրաշքներ պետք է կատարվեին և մի լավագույն դարաշրջան պետք է սկսվեր Վրաստանի պատմության մեջ, և որ Վրաստանը ՄԱՊ պետք է ստանար, այդ ամենը չմտածված քաղաքականության արդյունք է եղել, որը վարում էր նախկին Կառավարությունը: Մենք բոլորս տեսանք, թե ինչով դա ավարտվեց 2008թ.-ի օգոստոսին: Մենք չստացանք ՄԱՊ և համընդհանուր հուսախաբություն կար: Շատերն այդպես էլ չհասկացան, թե ինչ կատարվեց իրականում, շատերը չհասկացան, թե ի՞նչ է ՄԱՊ-ը, նրանք չհասկացան և չիմացան, թե ինչի՞ համար է այն պետք և ի՞նչ է իրենից ներկայացնում: Եվ այդ ամենի պատճառն այն էր, որ Կառավարությունը արհեստականորեն հույսեր էր ստեղծում հասարակության մեջ: Մենք արմատապես փոխել ենք մեր քաղաքականությունը: Մենք կարծում ենք, որ ավելի լավ է նախօրոք չխոսել սպասումների մասին և սպասել արդյունքների: ՆԱՏՕ-ի գագաթաժողովը կկայանա սեպտեմբերին և մինչ այդ ես` որպես Կառավարության ղեկավար, հարկ չեմ համարում ինչ-որ բան կանխորոշել և բնակչության համար ստեղծել սուտ սպասումներ», -հունիսի 5-ին հայտարարել է Վրաստանի վարչապետը:

«Միջգերատեսչական հանձնաժողովների անունից ես ուզում եմ միանշանակորեն քննադատել այն  իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել մեր երկրի շրջաններից մեկում: Այդ շրջանում վաղուց խաղաղ ապրում են մեր երկրի տարբեր ազգությունների քաղաքացիներ: Ընդդիմադիր կուսակցություններից մեկը ներխուժել է ընտրական հանձնաժողով և անթուլատրելի կերպով, ագրեսիվորեն փորձել է ճնշում գործադրել մառնուլյան հանձնաժողովի վարչության վրա: Այդ գործողությունները հանցագործություն են: Նման գործողություններն արգելված են օրենքով, և ես ուզում եմ դիմել բոլոր քաղաքական կուսակցություններին և նախազգուշացնել նրանց, որ հետագայում նրանց մտքով չանցնի նման միջոցների դիմել: Եթե նման բան կատարվի օրինախախտները կպատժվեն օրենքի ամենայն խստությամբ: Թող ոչ ոք չմտածի, որ կարող է անպատիժ ճնշում գործադրել ընտրական հանձնաժողովների հանդեպ: Բոլոր քաղաքական կուսակցությունները պետք է գիտակցեն այն պատասխանատվությունը, որը մենք կրում ենք մեր երկրի ապագայի համար և ոչ ոք իրավունք չունի հակաօրինական գործողություններ իրականացնել հանուն իր նեղկուսակցական շահերի: Մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում երկրի առաջ, և հատկապես այդ պատասխանատվությունը պետք է զգալ այն շրջաններում, որոնք բնակեցված են տարբեր ազգության քաղաքացիներով: Նման շրջաններում պետք է ավելի մեծ զգուշություն և պետական մտածողություն ցուցաբերել», -հունիսի 6-ին հայտարարել է Վրաստանի Արդարադատության նախարարը: Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Մառնեուլիում դեպք էր կատարվել: «Ազգային շարժման» կողմնակիցները Գիգի Ուգուլավայի ղեկավարությամբ ներխուժել են Մառնեուլյան ընտրական հանձնաժողովի շենքը և նրա նախագահից պահանջել են չզրկել ընտրության մասնակցելու գրանցումից «Ազգային շարժման» կուսակցության ներկայացուցիչ, Մառնեուլիի վարչության թեկնածու Ալիմամեդ Իմամ Կուլիլովին: Այն ժամանակ, երբ կուսակցության առաջնորդները ներխուժել են Մառնեուլյան հանձնաժողովի նախագահի գրասենյակ, ընտրական հանձնաժողովի շենքը շրջափակել էին մոտ 100 տեղի ադրբեջանցի բնակիչներ և խոչընդոտում էին իրավապահպան մարմինների ներկայացուցիչների մուտքը դեպի շենք:

Հունիսի 6-7-ին օկուպացված Աբխազիա է այցելել թուրք խորհրդարանականների պատվիրակությունը: Թուրք պատգամավորների պատվիրակության կազմում էին նաև Սակարիա քաղաքի քաղաքային վարչության ղեկավարը, Սակարիա քաղաքի առևտրական պալատի փոխնախագահը և այլ թուրք չինովնիկներ: Հունիսի 7-ին թուրք պատվիրակությունը հանդիպում է անցկացրել Աբխազիայի նախագահի գործակատարի` Վալերա Բգանբայի և Աբխազիայի Խորհրդարանի պատգամավորների հետ: «Մենք շատ մտահոգված և զարմացած ենք այս այցելությամբ: Այս հարցով մենք արդեն կապվել ենք Թուրքիայի ղեկավարության հետ, մի երկրի, որը միշտ աջակցել է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Օկուպացված Աբխազիայի տարածքներում թուրք պատգամավորների այցելության փաստը զարմանք է հարուցել», -հունիսի 7-ին հայտարարել է Վրաստանի Արտաքին գործերի փոխնախարարը:

 

Օրացույց