«Երբ այս տարածաշրջաններում
բնակչության նույնիսկ 10%-ը չի տիրապետում վրացերեն լեզվին, անշուշտ լեզուների մասին
այս կանոնադրության ընդունումը անցանկալի է: Ստացվում է, որ հատուկ ենք ընդունում այս
օրենքը, որպեսզի դադարեցվի վրացերեն լեզվի ուսուցումը և ինտեգրումը վրացական հասարակության
մեջ»:
Նախագահի խորհրդական Վան Բայբուրթ
«Այսօր այս պատասխանատվությունը փոխանցված է
ԵՄ-ի փաստաթղթերում: Ժամկետը շատ վաղուց է անցել: Այս հարցը շատ պարզ է, եթե մենք ցանկանում ենք ինտեգրվել Եվրոպական Միության հետ, ապա պիտի իրագործել այն պարտավորությունները,
որն իր վրա է վերցրել պետությունը»:
Խորհրդարանական մեծամասնության անդամ Թինաթին Խիդաշելի
«Չնայած այն հանգամանքին, որ կանոնադրությունն ինքնին վատը չէ, իմ կարծիքով, այս պահին նրա վավերացման ճիշտ ժամանակ ու ձև չի ընտրված»:
«Բազմազգ Վրաստան» շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյան
«Կոաբիտացիայի մասին խոսակցությունը վատ համընկավ Ջավախքի և
Քարթլիի խնդիրների հետ: Սա մրցակից ուժերի կողմից արված լավ քայլ չէ: Թող բարի լինեն և
չշահարկեն այս թեմաները: Սաակաշվիլին վախենում է, որ նախագահ չի լինի և
ուզում է երկիրը իր հետ անդունդ քարշ տալ: Մենք պիտի հաստատենք ԵՄ-յան հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը և
եթե այն պարտավորությունները չվերցնենք մեզ վրա,
որոնք նշանակված են ՆԱՏՕ-ին և
ԵՄ-ին անդամակցելու համար, մեզ այնտեղ ոչ ոք չի թողնի»:
«9 տարի շարունակ ազգային շարժումը այնպես էր անում, որ հայերեն լեզվին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ շնորվելու հարցը չբարձրացվեր օրակարգում»:
«Այն ժամանակ այս պարտավորվածությունը վերցնելը անպատասխանատվություն էր, սակայն վաղ թե ուշ Վրաստանը անպայման ստիպված կլինի միանալ այս կանոնադրությանը»:
Ռեինտեգրացիայի հարցերով Վրաստանի պետական նախարար Պաատա Զաքարեիշվիլի
«Սուտ է, որ նշված կանոնադրությունը վավերացված է
Եվրոպական մի շարք երկրներում:
Նրա խնդիրը ոչ թե տարածաշրջանային լեզուների պաշտպանումը, այլ վտանգված լեզուների պահպանումն է»:
«Եթե հայերեն լեզվին տրվի այս կարգավիճակը, ապա հնարավոր է, որ նույնպիսի կարգավիճակի շնորհում պահանջի նաև Վրաստանի ադրբեջանական բնակչությունը»:
«ՈՒզում եմ խնդրել վրաց հասարակությանը, որ բացեիբաց ընդդիմանանք և շանտաժի ենթարկենք Վրաստանի ներկա կառավարությանը, որպեսզի սրան չստորագրեն»:
«Երկու ճանապարհ կա սա դադարեցնելու համար: Առաջինը, որ հասարակությունը և
եկեղեցին բացեիբաց ընդդիմանան նրա վավերացմանը, իսկ երկրորդը, կոչ եմ անում խորհրդարանի երկու խմբակցություններին – «Ազգային ֆորումին» և «Արդյունաբերողներին», որ մոտ օրերս իրենց դիրքորոշումը ներկայացնեն և
աջակցեն կանոնադրությանը: Եթե նրանք չաջակցեն, անհնարին կլինի այս նպատակին հասնել»:
«Ազատ Վրաստան» կուսակցության առաջնորդ Կախա Կուկավա
«EMC - ն
մտահոգություն է հայտնում որոշ քաղաքական գործչի և
հասարակության ներկայացուցչի կողմից նշված թեմայի մանիպուլյացիայի համար: Ցավոք, այս պահանջը ներկայացվում է
որպես անջատողական վտանգավոր երևույթ: EMC - ն
համարում է, որ այս կանոնադրությունը չի պարունակում նման վտանգ, իսկ Վրաստանի քաղաքացիների կողմից նրա վավերացման պահանջը