Իրադարձությունների կարճ ակնարկ

հունիս 29, 2014 - 10:34        Viewed: 1701       

Շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ

(23-29 հունիս, 2014թ.)

Վրաստան

«Ժողովրդավարության զարգացման տեսանկյունից քվեարկության երկրորդ փուլի անցկացումը նշանակում է, որ իշխանությունը զրկվել է տարբեր մանիպուլյացիաներ և միջոցներ ընտրությունների օգտագործելուց արդյունքները առաջին փուլում կեղծելու համար: Բայց քաղաքականության տեսանկյունից երկրորդ փուլի անցկացումը, բնականաբար, վատ նշան է, քանի որ առաջին փուլում ընտրողների ողբերգական ցածր ակտիվություն էր, որը նշանակում է երկրի կառավարության հանդեպ գոյություն ունեցող բնակչության անվստահությունը: Երբ ընտրություններին ներկայանում է ընտրողների 30%-ը, դա արդեն լուրջ ազդանշան է: Այօրվա դրությամբ քաղաքացիների  40-50%-ը չունի  քաղաքական նախընտրանք, այսինքն նրանք փնտրում են այնպիսի քաղաքական ուժ, որին կկարողանան վստահել: Կա մեծ հավանականություն, որ կհայտնվեն նոր ուժեր, կարևորը, որ նրանք հայտնվեն», -հունիսի 23-ին հայտարարել է Բիձինա Իվանիշվիլու նախկին խորհրդատուն` փորձագետ Գիա Խուխաշվիլին:

«Ընտրություններն անց են կացել շատ ժողովրդավարական: Բայց մենք պետք է մտածենք, ինչո՞ւ բնակչությունը չի ներկայացել ընտրություններին: Ինչ էլ մենք ասենք, ինչպես էլ որ արդարանանք, այդ փաստը մեզ մտածելու տեղիք է տալիս: Ժողովուրդն ինչ-որ բանի վրա զայրացած է, գուցե նրա համար, որ մենք չենք կարողացել շատ բան նրան բացատրել: Կարծում եմ, որ Ղարիբաշվիլին պետք է մեծ ուշադրություն հատկացնի կուսակցության ներքին գործերին: Մինչև հիմա վարչապետը լսում էր միայն մի քանի հոգու, որոնք նրան տեղեկություններ էին փոխանցում, իբր թե ամեն ինչ շատ լավ է: Փաստը փաստ է, որ ամեն ինչ այնքան էլ լավ չէ, և դրան պետք է լուրջ ուշադրություն դարձնել», - հունիսի 24-ին հայտարարել է Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Դավիթ Լորթքիփանիձեն:

Հունիսի 24-ին ՆԱՏՕ-ի Գլխավոր Քարտուղարի ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի կարող Վրաստանին ապահովել ինքնապաշտպանական համակարգերով: «Նույնիսկ եթե մենք դա շատ ցանկանայինք, այնուամենայնիվ մենք չէինք կարողանա ապահովել Վրաստանին ինքնապաշտպանական համակարգերով: Մենք, որպես կազմակերպություն, նման համակարգեր ուղղակի չունենք: Նման համակարգեր ունեն մեր ալյանսի անդամ-երկրները: Եթե այդ երկրները ցանկանան բանակցել տվյալ թեմայի շուրջ, ապա նրանք կարող են դա անել, ինչպես անում են շատ այլ երկրների հետ: Մենք ի՞նչ կարող ենք անել: ՆԱՏՕ-ն ունի գրասենյակ Թբիլիսիում: Մենք կարող ենք շատացնել այդ գրասենյակի աշխատակիցների թիվը: Կգան նոր ծառայողներ», -հունիսի 24-ին հայտարարել է Ջեյմս Ապատուրայը:

Հունիսի 25-ին ՆԱՏՕ-ի անդամ-երկրների Արտաքին գործերի նախարարների նիստի բացման ընթացքում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Վրաստանին կառաջարկվի ալյանսի հետ համագործակցության նոր ծրագիր, որը կօգնի Վրաստանին է՛լ ավելի մոտենալ ՆԱՏՕ-ին: «Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել «բաց դռների» քաղաքականության կարևորությունը: Տվյալ քաղաքականությունն օգուտ է բերում ոչ միայն այն երկրներին, որոնք ձգտում են դառնալ մեր ալյանսի անդամ, այլև հենց իրեն ալյանսին: Մեր հիմնական սկզբունքները մնում են անփոփոխ: Մենք աջակցում ենք այն բոլոր ասպիրանտ-երկրներին, որոնք, ուզում են ներգրավված լինել ՆԱՏՕ-ում, և ոչինչ չի կարող դադարեցնել այդ գործընթացը: Տվյալ տեսնակյունից հատկանշական է Վրաստանի օրինակը: Մենք կներկայացնենք այդ երկրին ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր փաթեթ, որը կնպաստի մեր մերձեցմանը: Վրաստանին` ՆԱՏՕ անդամակցելու ծրագիր հատկացնելու  հարցը(MAP), սպասվող գագաթաժողովին չի ուսումնասիրվի: Բայց մենք անպայման կհայտարարենք, որ աջակցում ենք Վրաստանի մերձեցումը մեր կազմակերպությանը», -հունիսի 25-ին հայտարարել է Անդերս ֆոգ Ռասմուսենը:

«Ռուսաստանը փաստացիորեն չունի ռեսուրսներ, որպեսզի ճնշում գործադրի Վրաստանի վրա: Վրաստանի Կառավարության ողջամիտ քաղաքականության շնորհիվ մենք փաստորեն հեռու ենք Ռուսաստանից ինչպես տնտեսապես, այնպես էլ քաղաքականապես: Մենք չունենք նաև դիվանագիտական հարաբերություններ: Այդ կերպ չեմ կարծում, որ Ռուսաստանը կարողանա լրջորեն վնասել Վրաստանին», -հունիսի 26-ին հայտարարել է Պաատա Զաքարեիշվիլին:

«Վրաստանը կստանա ՆԱՏՕ-ի հետ համագործակցության աննախադեպ փաթեթ: Մեր կազմակերպությունը դեռևս ոչ մի անգամ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրի չի տվել համագործակցության նման փաթեթ: Դա արդեն որոշված է: Մենք հնարավորություն կտանք Վրաստանին երկարաժամկետ մասնակցելու ՆԱՏՕ-ի Արագ Արձագանքման Ուժերին: Մենք նաև հրավիրում ենք Վրաստանին մասնակցելու ՆԱՏՕ-ի ռազմավարական քննարկումներին: Տվյալ քննարկումները կվերաբերեն ոչ միայն Վրաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունների, այլև կվերաբերեն համաշխարհային անվտանգության ակտուալ հարցերին: Այս ամենը հաստատում է, որ փաթեթը, որը մենք առաջարկում ենք Վրաստանին, կմերձեցնի մեզ նաև կառուցողական մակարդակում: Գլխավոր քարտուղարը մտածում է նաև Վրաստանում բացել ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոն: Այդ կենտրոնի ավելի արդյունավետ գործունեության համար մենք մտածում ենք կապել այն այլ ուսումնական կենտրոնների հետ, որը տեղակայված է ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկում», -հունիսի 26-ին հայտարարել է Ջեյմս Ապատուրայը:

Հունիսի 27-ին Վրաստանը ստորագրեց Եվրամիության հետ Ասոցացման մասին պայմանագիրը: Պայմանագրի ստորագրման միջոցառումը կայացավ Բրյուսելում: Վրաստանի անունից  փաստաթուղթը ստորագրեց երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, իսկ Եվրամիության անունից` Եվրոպական Հանձնաժողովի նախագահը և Եվրոպական Խորհրդի նախագահը: Վրաստանից բացի Եվրամիության հետ Ասոցացման մասին պայմանագիրը ստորագրել են նաև Մոլդովան և Ուկրաինան: Հարգելի ընթերցողին հիշեցնենք, որ Եվրոպայի հետ Ասոցացման պայմանագիրը թույլ է տալիս տվյալ պայմանագիրը ստորագրող երկրին ավելի ներգրավվել Եվրապական համակարգում, այդ թվում նաև եվրոպական շուկայում: Եվրամիության հետ Ասոցացման նման պայմանագրեր են ստորագրել մեծ քանակության երկրներ` Թուրքիան, Հարավ Աֆրիկյան Հանրապետությունը, Մեքսիկան, Չիլին, Հորդանանը, Մարոկկոն, Թունիսը, Հարավային Կորեան  և մի շարք այլ երկրներ:

Եվրամիության հետ ասոցացման մասին պայմանագրի ստորագրումը ենթադրող պարտականությունների իրականացման համար Վրաստանի Արդարադատության նախարարությունում կստեղծվի նոր դեպարտամենտ: Վրաստանի Արդարադատության նախարարի հայտարարության համաձայն` դեպարտամենտի աշխատանքը կուղղվի վրացական օրենսդրության մերձեցմանը համաեվրոպական օրենսդրության չափանիշներին: «Մենք պետք է բարելավենք շատ օրենքներ և մոտեցնենք դրանք եվրոպական չափանիշներին: Դա վերաբերում է նաև դատական համակարգին: Մեր օրենսդրության բարելավման նպատակով Վրաստանի Արդարադատության նախարարությունում կստեղծվի Եվրամիության Իրավունքի դեպարտամենտ:  Տվյալ դեպարտամենտը կաշխատի մեր օրենսդրության ուղղումների վրա և կգործի մինչ Վրաստանի` Եվրամիություն մտնելը», -հունիսի 27-ին հայտարարել է Վրաստանի Արդարադատության նախարարը:

«Այսօր Վրաստանում տոն է: Բոլոր վրացիներն են տոնում այս օրը: Ինչպես երբեք նախկինում, մենք մոտեցանք եվրոպական մշակույթին: Մենք պետք է հիշենք, որ Վրաստանի համար սա ոչ միայն մեծ պատիվ է, այլև մեծ պարտավորություն: Վրաստանը պետք է ցույց տա Եվրապային և ամբողջ աշխարհին իր հնագույն մշակույթը, իր անցյալը, իր արժեքները: Թող Աստված օրհնի բոլոր այն մարդկանց, որոնք աշխատել են այս օրվան հասնելու համար», -Եվրամիության հետ Ասոցացման մասին պայմանագրի ստորագրմանը նվիրված Թբիլիսիի կենտրոնում տոնական համերգի ընթացքում հայտարարել է վրաց պատրիարք Իլյա Երկրորդը:

«Այսօր մենք տոնում ենք այնպես, ինչպես տոնում էինք 2008թ.-ին կրած պարտությունը: 2008թ.ին մենք սխալ եզրակացություններ արեցինք, և այսօր էլ ինչպես նաև մինչ այդ երկրի Կառավարությունը փորձում է մտցնել հասարակության մեջ չափազանցված էմոցիաներ: Ստիպում է մեզ տոնել այն, ինչ մեզ համար իրականություն չէ: Այդ պայմանագրով մենք չենք կարողանա լուծել մեր հիմնական խնդիրը` երկրի տարածքային ամբողջականության խնդիրը: Թբիլիսիից 20 կմ. հեռավորությամբ կանգնած են ռուս զինվորները, այսօր Ռուսաստանը խոսում է իր մեջ Հարավային Օսեթիան միավորելու մասին, իսկ մեր Կառավարությունը զբաղված է տոներով և համերգների կազմակերպումներով», -հունիսի 27-ին հայտարարել է Նինո Բուրջանաձեն:

«Ես հիացած եմ այս օրով: Սա պատմական օր է: Մենք` վրացիներս այսօր ստորագրեցինք Ասոցիացիայի մասին պայմանագիր: Այս պայմանագիրը մեր արդիականացման և Վրաստանի` եվրոպական ինտեգրացիայի կարևոր ծրագիր է: Դա մեր ժողովրդի և Կառավարության որոշումն է: Սա երազանք է, որը դարձավ իրականություն: Մենք հարյուրամյակների ընթացքում փորձում էինք  մոտենալ Եվրոպային, այդ իսկ պատճառով այսօր մեծ օր է: Մենք նաև պայմանագիր ենք ստորագրել Ազատ Առևտրի մասին, որը Վարստանի համար խոշոր շուկա է բացում: Վրացի գործարարներին մեծ հնարավորություն է ընձեռվել եվրոպական շուկա դուրս գալու համար և այնտեղ վաճառելու իրենց արտադրանքը: Մենք սպասում ենք, որ Վրաստանի ներքին համախառն արդյունքը կաճի 4,5%-ով: Կաճեն նաև արտահանման ծավալները: Այս ամենը մեր երկրի համար բարերար ազդեցություն կունենա: Իհա՛րկե, դա անմիջապես տեղի չի ունենա: Դրա համար պետք է շատ աշխատել: Արդյունքը կախված է մեզնից յուրաքանչյուրից: Կախված է նրանից, թե ինչպիսի արագությամբ կկարողանանք անցկացնել բոլոր անհրաժեշտ բարեփոխումները: Վերջնական արդյունքներին հասնելու համար անհրաժեշտ է 5 տարի, գուցե և ավելի շատ: Մեր Կառավարությունն ունի հստակ տեսություն, և Եվրոպական ինտեգրացիայի գործընթացը անդառնալի է: Դա մեր որոշոըմն է, որին աջակցում է վրաց ժողովուրդը», -հունիսի 27-ին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Հունիսի 29-ին «NASDAQ OMX Armenia»-ի նախաձեռնությամբ, Դիլիջանում, առաջին անգամ անցկացվեց հայ-վրացական ֆինանսական շուկաների ֆորումը: Ֆորումը՝ առաջին նմանատիպ միջոցառումն է Հայաստանի և Վրաստանի ֆինանսական շուկաների համագործակցության շրջանակներում, որը կարևոր է նաև երկու երկրների ներդրումային ներուժը բացահայտելու տեսանկյունից: Ֆորումին մասնակցելու հրավիրված են Հայաստանի և Վրաստանի շուկայի կարգավորողների, ֆոնդային բորսաների, կենտրոնական դեպոզիտարիաների, բանկերի և ներդրումային ընկերությունների պաշտոնյաներին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին: Ֆորումի ընթացքում քննարկվել են երկու երկրների կապիտալի շուկաների վերջին զարգացումները, կենսաթոշակային բարեփոխումները և դրանց ազդեցությունը արժեթղթերի շուկայի վրա, ինչպես նաև Հայաստանում և Վրաստանում բիզնեսի զարգացման և այս ոլորտում համագործակցության հնարավորությունները:

 

Օրացույց