Իրադարձությունների կարճ ակնարկ

հուլիս 13, 2014 - 10:09        Viewed: 2746       

Շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ

(7-13 հուլիսի, 2014թ.)

 

ՎՐԱՍՏԱՆ

Հուլիսի 7-ին խորհրդարանականների պատվիրակությունը Վրաստանի Խորհրդարանի նախագահի գլխավորությամբ երկօրյա պաշտոնական այցով եղել է Ադրբեջանում: Այցի ընթացքում վրաց պատվիրակությունը անցկացրել է մի շարք հանդիպումներ Ադրբեջանի օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ: Պաշտոնական տեղեկության համաձայն` հանդիպումների ընթացքում քննարկվել են փոխադարձ համագործակցության, ինչպես նաև երկրների միջև երկկողմանի հարաբերությունների խորացման հեռանկարային հարցեր: «Մի քանի օր առաջ Վրաստանը ստորագրել է Եվրոպայի հետ ասոցացման մասին պայմանագիրը: Տվյալ իրադարձությունն, իհարկե, կփոխի մեր երկրի իրավական դաշտը, մինչդեռ դա ոչ մի կերպ չի անդրադառնա մեր հարևան երկրի` Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա», -հուլիսի 7-ին հայտարարել է Դավիթ Ուսուփաշվիլին:

«Այսօրվա պայմաններում քաղաքական գործընթացները ավելի ու ավելի են կախված ֆինանսից: Փողը, ոչ թե քաղաքականության այս կամ այլ որակները, սկսել են որոշիչ դեր խաղալ: Հաշվի առնելով, որ մենք չունենք բավական միջոցներ, և մենք ոչ էլ դրանց ակնկալիքներ ունենք, ես տրամաբանական որոշում եմ ընդունել` լքել քաղաքականությունը: Այսօր եթե դու քաղաքականության մեջ ես, ուրեմն դու ինչ-որ մեկի մարիոնետն ես: Ես հեռանում եմ քաղաքականությունից, բայց իմ թիմը մնում է: Իմ կուսակցությունը պետք է նոր ռազմավարություն մշակի, նոր ղեկավար պետք է ընտրի… Երկրում շատ բարդ իրավիճակ է: Երկիրը ղեկավարում են մի շարք օլիգարխներ: Իմ կուսակցությունը պետք է շարունակի պայքարը», -հուլիսի 8-ին հայտարարել է «Ազատ Վրաստան» կուսակցության արդեն նախկին առաջնորդ Կախա Կուկավան:

Հուլիսի 9-ին մեմորանդում է ստորագրվել Շրջանային զարգացման նախարարության, ֆինանսների նախարարության, Տարածքային տեղակայության և արդյունավետ կառավարման Կենտրոնի, ինչպես նաև զարգացման չեխական գործակալության միջև: Համագործակցության մասին պայմանագիրը ուժի մեջ է մինչ 2016թ. և ենթադրում է կառույցների համագործակցություն պետական բարեփոխումների շրջանակներում` ըստ Վրաստանում իշխանության ապակենտրոնացման համակարգի: Ստորագրված պայմանագրի շրջանակներում կկազմակերպվեն ծրագրեր տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների վերապատրաստման և նախապատրաստաման համար: «Վրաստանի Կառավարությունը բարեփոխում է անցկացնում, երկրում իշխանության ապակենտրոնացման համակարգին ուղղված: Տվյալ բարեփոխման նպատակն է արդյունավետ կառավարման համակարգի ստեղծումը, ըստ որի կենտրոնական իշխանությունները ավելի հաշվետու կլինեն շրջանների և տեղական ինքնակառավարումներին», -հուլիսի 9-ին հայտարարել է Վրաստանի Շրջանային զարգացման նախարար Էլգուջա Խոկրիշվիլին:

Հուլիսի 10-ին Վրաստանի Կառավարությունը ձևակերպել է ֆինանսական համաձայնություն Համաշխարհային Բանկի Հարավային Կովկասի մասնաճուղի ներկայացուցիչների հետ: Համաձայնության պայմաննների համաձայն` Համաշխարհային Բանկը Վրաստանին կհատկացնի 92.7 միլիոն դոլար DPO-ի երրորդ աստիճանի ծրագրի շրջանակներում միջոցառումների անցկացման համար: «DPO ծրագրի տվյալ աստիճանը ենթադրում է աջակցություն Վրաստանի մրցունակության աճին և նպաստում է երիրի տնտեսական աճին: Հատկացված օգնության շրջանակներում Վրաստանի Կառավարությանը կարող է անցկացնել այն անհրաժեշտ վերափոխումներն ու բարեփոխումները, որոնք նա պարտավոր է անցկացնել` ըստ Եվրամիության հետ ասոցացման մասին վերջերս ստորագրած պայմանագրի», -հայտարարել է Համաշխարհային Բանկի շրջանային ներկայացուցչության տնօրենը:

«Ռուսաստանը պաշտոնական ազդանշան է ուղարկել Վրաստանին երկու երկրների` Թբիլիսի-Մոսկվա, Մոսկվա-Թբիլիսիի միջև կանոնավոր օդային հաղորդակցումը վերականգնելու առաջարկությամբ», -ասված է տնտեսության փոխնախարարի հուլիսի 10-ի հայտարարությունում: «Մինչև սեպտեմբերի 1-ը, ինչպես մենք, այնպես էլ ռուսական օդային իշխանությունները պետք է այն կոնկրետ ավիաընկերությունների ցուցակ ներկայացնենք, որոնք սեպտեմբերի 15-ից կանոնավոր չվերթեր կիրականացնեն Թբիլիսի-Մոսկվա ուղղությամբ», -հայտարարել է Նաթիա Միքելձեն: Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ օդային կապն ընդհատվել էր Ռուսաստանի նախաձեռնությամբ 2008թ.-ի օգոստոսին:

«Անցած 6 ամիսների ընթացքում Վրաստանի շրջանային զարգացման նախարարությունը իրականացրել է 209 նախագիծ, ինչպես նաև շարունակել է իրականացնել 302-ը, որոնցից 114-ը հուլիսի սկզբի դրությամբ արդեն ավարտված է: Շինարարական-վերականգնողական աշխատանքների ծրագրային բյուջեն 2014թ.-ի առաջին կեսին կազմում է 230 800 000 լարի, որից 217 900 000-ը սեփականաշնորհվել է շրջանային զարգացման նախարարության կողմից, որը կազմում է հատկացված գումարի 94%-ը: Հարկ է նշել, որ այս տարի 2012թ.-ի համեմատությամբ ճանապարհների վերականգնողական աշխատանքների վրա ծախսվել է  104 100 000-ով ավել գումար: Անցած կես տարվա ընթացքում ճանապարհներին շինարարական աշխատանքներ են իրականացվել 131 կմ երկարությամբ, իսկ մինչ տարվա վերջը ծրագրվում է վերանորոգել-կառուցել ևս 140 կմ ճանապարհ», -ասված է Շրջանային զարգացման նախարարության` 2014թ.-ի հունվար-հուլիս ժամանակահատվածի հաշվետվության մեջ:

Հուլիսի 10-ին Վրաստանի Պաշտպանության նախարարը հանդիպել է ԱՄՆ-ի Բանակի տրանսպորտի կառավարման ղեկավար` գեներալ Փոլ Սելվի հետ: Քննարկման հիմնական թեման էր Վրաստանի ենթակառույցների օգտագործման հնարավորությունը ԱՄՆ-ի զինվորների` Աֆղանստանից դուրս գալու դեպքում: Հանդիպման ընթացքում ամերիկացի գեներալը կարևորեց Վրաստանի աշխարհագրական դիրքի աշխարհաքաղաքական կարևորությունը: Կողմերը նաև անդրադարձան Վրաստան-ԱՄՆ Ռազմավարական Խարտիայի համագործակցության շրջանակներում գոյություն ունեցող հարցերին նաև վրացի զինվորների մասնակցությունը ISAF-ի խաղաղաստեղծ գործողություններին: «Մենք նաև քննարկեցինք ԱՄՆ-ի նախագահի վերջերս արված հայտարարությունը, որտեղ նա հայտարարել է Արևմտյան Եվրոպային անվտանգության բնագավառում աջակցություն ցուցաբերելու` Ամերիկայի պատրաստամության մասին: Վրաստանը ևս Արևմտյան Եվրոպայի մաս է կազմում, և մենք, իհարկե, ողջունում ենք Օբամայի արած հայտարարությունը», -հանդիպման ավարտին հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարարը:

Հուլիսի 11-ին Վրաստանի վարչապետը և երկրի փոխվարչապետ Կախի Կալաձեն մեկնաբանել են հերոինի ծայրահեղ մեծ չափաբաժնի անցկացման մասին լուրերը: «Խոսակցությունները, թե Վրաստանի միջոցով իրականացվում է թմրանյութերի փոխանցում, միշտ էլ եղել են: Դեռևս այն ժամանակ, երբ վարչապետը Ներքին գործերի նախարար էր մենք հանդիպել ենք 115 կգ ծավալով թմրանյութերի անցկացմանը, բայց այն, ինչ մենք բացահայտեցինք այսօր, նման քանակի թմրանյութեր մենք դեռևս երբեք չենք հայտնաբերել», -հայտարարել է Կախի Կալաձեն: Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Վրաստանում կանգնեցվել է բեռնատար ավտոմեքենա, որը փոխադրում էր գրեթե 3 տոննա հերոինի լուծույթ: Բեռնատար ավտոմեքենան Վրաստանի տարածք էր դուրս եկել Ադրբեջանից (անցնելով համապատասխան ստուգում սահմանի վրա) և ուղևորվում էր դեպի Թուրքիա: Վրաստանի Ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն` հերոինի չափաբաժնի գումարը կազմում էր մի քանի հարյուր միլիոն դոլար:

Հուլիսի 12-ին Վրաստանի ինքնավար քաղաքներում կայացավ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը: Ըստ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի տվյալների` ընտրողների ներկայությունը կազմել է 36% (617 451 ընտրող): Հուլիսի 13-ի դրությամբ բոլոր ինքնավար քաղաքներում քաղաքապետի պաշտոնի համար թեկնածուներ են ընտրվել «Վրացական երազանք» կոալիցիայից:

 

Օրացույց