Իրադարձությունների կարճ ակնարկ

հուլիս 20, 2014 - 09:22        Viewed: 1713       

Շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ

(14-20 հուլիս, 2014թ.)

ՎՐԱՍՏԱՆ

Վրաստանի Արտաքին Գործերի նախարարի հայտարարության համաձայն` շուտով երկրում կստեղծվի միգրացիոն քաղաքականություն: Շատ երկրների քաղաքացիների համար, որոնք այսօր անարգել կարող են անցնել Վրաստանի տարածաշրջան, հնարավոր է, մտցվի վիզային ռեժիմ: Օտարերկրյա քաղաքացիների համար կմտցվեն Վրաստանում լինելու նոր օրենքներ:  Արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն` միգրացիոն քաղաքականության մշակման մասին որոշումն ընդունվել է ի դեմս Եվրոպայի առջև Վրաստանի ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև երկրում արտերկրյա քաղաքացիների տվյալների վիճակագրության հաշվառմամբ: «Մենք պատրաստվում ենք վերանայել օրենքը: Ավելի ճիշտ, երկրում գոյություն չունի միգրացիոն քաղաքականություն: Հիմա մենք ստիպված են կանոնավորել այ հարցը: Դա է մեզնից խնդրում Եվրամիությունը, բայց միաժամանակ մենք ինքներս էլ պատրաստվում էինք միգրացիոն հարցերով քաղաքականություն ստեղծել: Մենք անպայման պետք է ունենանք միգրացիոն քաղաքականություն: Անթուլատրելի է որ երկիրը, հատկապես եթե այն տեղակայված է նման տարածաշրջանում, մտցված չլինի միգրացիոն քաղաքականություն: Բոլոր երկրներն ունեն, կունենանք և մենք», -հուլիսի 14-ին հայտարարել է Վրաստանի Արտաքին Գործերի նախարարը:

Հուլիսի 15-ին Տեղական ինքնակառավարման ընտրությունների պաշտոնական ավարտից հետո վարչապետը հրաման է ստորագրել, որի համաձայն Վրաց Ուղղափառ եկեղեցուն է փոխանցվել 1 լարի խորհրդանշական գումարի փոխարեն Ծալկայում 1754 քառ. մ հողատարածք` նրա վրա գտնվող մի քանի կառույցներով հանդերձ: Հարկ է նշել, որ սա առաջին դեպքը չէ, որ պետությունը նման թանկ նվերներ է անում վրացական եկեղեցուն: Միայն 2012թ.-ից մինչ վրացական եկեղեցուն նվիրվել է հողի սեփականություն ավելի քան 7 000 000 քառ.մ. ընդհանուր տարածքով: Օրինակ նախընտրական արշավի սկզբից ևեթ վրացական եկեղեցում խորհրդանշական մեկ լարիի փոխարեն հողատարածք է նվիրվել Թբիլիսիի կենտրոնում, որի շուկայական արժեքը գերազանցում է 150 000 դոլլարը: Ավելին, 2003 թ.-ից սկսած վրացական եկեղեցին պետական բյուջեից ստացել է պաշտոնական ֆինանսավորում` 175 890 000 լարի, որից 75 000 000  միայն 2012-2014թթ. ընթացքում:

«Հաջորդ 5 տարիների ընթացքում Եվրամիության անդամ երկրների քանակը չի ընդլայնվի», -հուլիսի 15-ին հայտարարել է Եվրոհանձնաժողովի նորընտիր նախագահ Ժան Կլոդ Յունկերը: Եվրոհանձնաժողովի նախագահի խոսքերի համաձայն` մի քանի տարվա ընթացքում Եվրամիությունը շատ կտրուկ աճեց իր ծավալով, և հիմա ժամանակն է «մի քիչ հանգստանալու»:

Հուլիսի 17-ին Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը մարդու իրավունքների պաշտպանության Խորհրդարանական կոմիտեին  ներկայացրել է 2013թ.-ի վերջի և 2014թ.-ի սկզբի ժամանակահատվածի գործունեությանը վերաբերող երաշխավորումների մի ամբողջ շարք: «Անցյալ տարիների համեմատությամբ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում դրությունը բարելավվել է: Մինչդեռ, դեռևս գոյություն ունի հարցերի մի ամբողջ շարք և դեռևս ոչ բոլոր խնդիրներն են լուծված: Մինչ օրս խնդիր է հանդիսանում ժողովրդավարական հետաքննական մարմնի ստեղծման հարցը: Մինչ օրս հետաքննված չեն մի քանի քրեական գործեր` քաղաքացիների սպանությունների, մարդկանց հափշտակման և անհետացման հետ կապված: Անթուլատրելի է, որ նման մակարդակի քրեական գործերը մնան չբացահայտված այսքան երկար ժամանակ: Եթե մենք Եվրոպայի մաս ենք դառնում, ապա մեր իրավապահպան մարմինները պետք է համապատասխանեն եվրոպական չափանիշներին, լինեն ավելի ժողովրդավարական և բաց», -Խորհրդարանական Կոմիտեի առջև ելույթ ունենալով` հայտարարել է Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը:

Հուլիսի 17-ին ԱՄՆ-ի Կոնգրեսը «ռուսական ագրեսիայի կանխարգելման» մասին նոր օրինագիծ է ընդունել: Փաստաթղթի համաձայն` Մոլդովայի հնարապետությունը, Ուկրաինան և Վրաստանը ստանում են ԱՄՆ-ի դաշնակիցների կարգավիճակ առանց ՆԱՏՕ-ի հետ անդամակցության: Օրինագիծը ԱՄՆ-ի դաշնակցի կարգավիճակ է ենթադրում առանց ՆԱՏՕ-ի անդամակցության, այդ ժամանակահատվածի ընթացքում այդ երկրներից յուրաքանչյուրը կհամապատասխանի որոշակի չափորոշիչների պաշտպանական համակարգի կամ պաշտպանական ծառայությունների պոտենցիալ փոխանցման նպատակով: Նախագիծը երաշխավորում է ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբամային մեծացնել ԱՄՆ-ի զինված ուժերի համագործակցությունը Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովայի, Մակեդոնիայի, Չեռնագորիայի և Սերբիայի զինված ուժերի հետ, և ուժեղացնել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի օգնությունը այդ երկրների անվտանգության ապահովման գործում:

Հուլիսի 18-ին Վրաստանի վարչապետը հանդիպում է անցկացրել Եվրամիության հատուկ ներկայցուցիչ Շտեֆան Ֆյուլլեի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Եվրամիություն-Վրաստան համագործակցության նոր պայմանների հետ կապված հարցեր,քննարկել են սպասվող բարեփախումների հետ կապված հարցեր: Հանդիպման ընթացքում Վրաստանի Կառավարության նախագահը հայտարարել է, որ Վրաստանը լիովին պատրաստ է այդ բարեփոխումների անցկացման համար: Վարչապետը նաև ներկայացրել է Շտեֆան Ֆյուլլեին «Վրաստան 2020» սոցիալ-տնտեսական ռազմավարությունը: Եվրոկոմիսարն իր հերթին հավատացրել է Վրաստանի վարչապետին, որ Եվրոպան կաջակցի Վրաստանին բարեփոխումներ անցկացնելու հարցում, ինչպես նաև կտրամադրի նյութական-տեխնիկական օգնություն:

Հուլիսի 18-ին Վրաստանի նախագահի հայտարարության համաձայն` հաջորդ շաբաթ` հուլիսի 21-28-ը Անվտանգության խորհրդի նիստ կգումարվի: «Մենք կարևոր քայլի համար ենք պատրաստվում: Մենք շարժվում ենք Եվրոպայի ուղղությամբ, եվրոատլանտյան տարածաշրջանի ուղղությամբ: Հատկապես տվյալ ուղղության համատեքստում մենք պատրաստվում ենք Անվտանգության Խորհրդի նիստ գումարել և քննարկել բոլոր առկա հարցերը: Մենք նաև պետք է նախապատրաստվենք ՆԱՏՕ-ի սպասվելիք գագաթաժողովին: Մենք պետք է ապահովենք մեր երկրի անվտանգությունը: Խորհուրդը նաև պետք է քննարկի այն բոլոր օրենսդրական նախաձեռնությունները և բարեփոխումները, որոնք մենք պետք է իրականացնենք Եվրամիության հետ խորացված փոխհարաբերությունների շրջանակներում», -հուլիսի 18-ին հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին:

 

Օրացույց