Առաջին Հանրապետությունների 95-րդ տարելից Թբիլիսիյում

մայիս 29, 2013 - 13:43        Viewed: 105224       

Մայիսի 26 – 28 – ը Վրաստան էին ժամանել Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրի աշակերտներն ու ուսուցիչները: Այցը նվիրված էր Հայաստանի և Վրաստանի առաջին անկախ հանրապետությունների հռչակման 95-րդ տարելիցին:

Այցի շրջանակներում անցկացվեցին բազմաթիվ միջոցառումներ: Հյուրերը «Վրաստանի Հայ Համայնքի» Պատանեկան Միության անդամների հետ հենց առաջին օրն այցելեցին ք.Թբիլիսիի այն տեսարժան վայրեր, որոնք անմիջականորեն կապված են Հայաստանի և Վրաստանի առաջին դեմոկրատական հանրապետությունների հռչակման հետ: Այդ թվում նաև «Թբիլիսի Մարիոթ» հյուրանոց (որտեղ 1918թ. 2 ամսվա ընթացքում, մինչև ք.Երևան տեղափոխվելն աշխատում էր Հայաստանի առաջին հանրապետության պառլամենտը) և իհարկե – Երիտասարդական պալատ, որտեղ 1918թ. մայիսի 26-ին ու 28-ին ստորագրվեց Վրաստանի և Հայաստանի առաջին հանրապետությունների անկախության հռչակագիր:

Այցի երկրորդ օրը «Վրաստանի Հայ Համայնքի» Պատանեկան Միության անդամների և հյուրերի  միջև անցկացվեց ֆուտբոլային ընկերական խաղ, իսկ օրվա երկրորդ հատվածում Մ.Սեբաստացի դպրոցի աշակերտներն այցելեցին ք.Թբիլիսիի միակ հայկական 104-րդ դպրոց:  Հայկական դպրոցում տեղի ունեցավ «Բրեյն – Ռինգ» եզրափակիչ միջոցառումը:

-Շատ կարևոր է, որ «Բրեյն – Ռինգում» մասնակցող խմբերն այնպես են կազմված, որ խմբի յուրաքանչյուր մասնակից-խաղացող, ինչպես հյուր, այնպես էլ մեր դպրոցի աշակերտ է: Հետևաբար, որ խումբն էլ հաղթի կամ պարտվի, միևնույն է ընկերությունն ու համագործակցությունն է մնալու հաղթանակած: Մենք ուրախ ենք, որ 104 –րդ դպրոցը նման միջոցառում է հյուրընկալում և իհարկե սպասում ենք, որ մեր կրթական հաստատությունների միջև այս առաջին քայլը կվերափոխվի ավելի խորը հարաբերությունների: Միասին կանցկացնենք տարբեր մշակութային և կրթական միջոցառումներ. - «Միությանը» տեղեկացրեց 104-րդ հանրային դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանը:

Ապագա համացործակցությունների մասին է խոսում նաև  Մ.Սեբաստացի կրթահամալիրի արտաքին կապերի վարչության ղեկավար – Արտակ Զարգարյանը.

«Շատ գոհ ենք մեր այցից: Ուզում ենք մեր շնորհակալությունը հայտնել «Վրաստանի Հայ Համայնքին» այցը կազմակերպելու և իրագործմանն աջակցելու համար: 3 օրվա ընթացքում մեր աշակերտները հյուրընկալվում էին համայնքի անդամների ընտանիքներում, որտեղ յուրաքանչյուր երեխային հնարավորություն ընձեռվեց ծանոթանար թբիլիսահայերի ապրելակերպին: Նրանք ձեռք բերեցին նոր ընկերներ: Ինչ վերաբերում է 104 –րդ դպրոցին, ուրախ կլինենք, եթե մեր հարաբերությունները շարունակվեն: Պատրաստ ենք մոտ ապագայում ք.Երևանում, մեր կրթահամալիրում հյուրընկալել թբիլիսահայ աշակերտներին ու ուսուցիչներին: Համոզված ենք, որ նման փոխանակման բնույթի ծրագրերը դրական կանդրադառնան ոչ միայն տարբեր երկրներում բնակվող հայերի, այլև մեր երկու երկրների հարաբերությունների վրա.» – հայտարարեց Ա.Զարգարյանը:

«Վրաստանի Հայ Համայնքի» հիմնադիր մարմին և Պատանեկան Միության պատասխանատու Սլավա Մեժդոյանը խոսեց այս ծրագրի կարևորության մասին. – «Շատ կարևոր է Հայաստանում և նրա սահմաններից դուրս ապրող հայերի միջև կապ հաստատելու և ընկերության գործոնը: Երևանից եկած երեխաները ծանոթանում են մեր մշակույթին, անցկացվում են տարբեր սպորտա-ինտելեկտուալ միջոցառումներ: Օրինակ, այսօր առավոտյան անցկացվեց ֆուտբոլի ընկերական խաղ, ինչպես նաև երեկոյան ծրագրվում է անցկացնել ինտելեկտուալ խաղ: Մենք ցանկանում ենք, որ նման ծրագրեր հաճախ անցկացվեն, որպեսզի Հայաստան – Սփյուռք հարաբերություններն ավելի ամուր բնույթ կրեն:»

«Առաջին անգամ եմ Թբիլիսիում և հիացած եմ, թե ինչ ջերմ ու սիրով ընդունեցին մեզ այստեղ: Հատկապես էմոցիոնալ է այն, որ մեր երկրների անկախության տարելիցին հնարավորություն ընձեռվեց տեսնեի այն շենքերը, որտեղ 95 տարի առաջ մեր նախնիները մեր երկրի անկախության մասին տեղեկացրեցին աշխարհին: Սա անմոռանալի զգացում է: Անհամբեր սպասում ենք մեր նոր ընկերներին Հայաստանում, որտեղ նույնպիսի ջերմությամբ կընդունենք ու կհյուրընկալենք, ինչպես մեզ այստեղ ընդունեցին.» – Աիդա Գրիգորյան, Մ.Սեբաստացու անվան կրթահամալիրի աշակերտ:

Օրացույց