Թեա Ծուլուկիանին հանդիպեց Հայաստանի վարչապետի հետ

հունիս 17, 2013 - 22:54        Viewed: 897       

Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին հանդիպում ունեցավ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Արդարադատության նախարարության տեղեկությամբ, հանդիպումը, որին ներկա էր նաև Հայաստանի արդարադատության նախարարը, կայացավ Հայաստանի կառավարության շենքում և կողմերը զրուցեցին իրավական դաշտում երկու երկրների համագործակցության մասին:

Վրաստանի արդարադատության նախարարը Հայաստանի կառավարության ղեկավարին ծանոթացրեց երկրում իրավական ոլորտում անցկացվող բարեփոխումների հետ:

Թեա Ծուլուկիանիի հայտարարությամբ, դատաիրավական բարեփոխման առաջին փուլն ավարտված է: Այս անգամ ծրագրվում է անցկացնել արդարադատության բարձրագույն դպրոցի բարեփոխում:

Նախարարը խոսեց աշխատանքային նոր օրենսգրքի մասին: Թեա Ծուլուկիանիի հայտարարությամբ, Վրաստանի պառլամենտն օրեր առաջ երրորդ լսումով աշխատանքային նոր օրենք ընդունեց, որտեղ, ի տարբերություն հին տարբերակին, աշխատողի և գործատուի միջև շահերի հավասարակշռությունը պաշտպանված է:

Հայաստանի վարչապետի հայտարարությամբ, Վրաստանի և Հայաստանի միջև արդյունավետ համագործակցությունը հնարավոր է հանրային քաղաքականության տարբեր ոլորտներում: Տիգրան Սարգսյանն օրինակ բերեց դատական համակարգի բարեփոխումները, որոնք ներկայումս իրականցվում են երկու երկրներում:

Նախարարության իսկ տեղեկությամբ, խոսվեց նաև երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների և համագործակցության մասին:

Վրաստանի արդարադատության նախարարի խոսքով՝ «Նոր կառավարությունը Հայաստանի հետ լավագույն հարաբերություններ հաստատելու հույս ունի»:

Հայաստանի վարչապետն էլ իր հերթին հայ-վրացական հարաբերությունները ոչ միայն դրացիական, այլև «ընկերական» կոչեց:

Տեղեկացնենք, որ Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին և նրա տեղակալ Գոչա Լորթքիփանիձեն հունիսի 16-ից գտնվում են Հայաստանում: Այցը Հայաստանի Հանրապետությունում կավարտվի հունիսի 19-ին:

Օրացույց