Արդարադատության նախարարության տեղեկությամբ, պետական ծառայությունների զարգացման գործակալությունն ակտիվորեն աշխատում է բարելավել ընտրացուցակները և վերլուծել բազան:
Այնպիսի 30.000 հոգի է հայտնաբերվել, որոնք բացի Վրաստանի քաղաքացիությունից նաև այլ երկրի քաղաքացիներ են, բայց այս մասին նրանք չեն տեղեկացրել Վրաստանի պետությանը: Վրաստանի Սահմանադրության համաձայն, այս փաստը հանդիսանում է քաղաքացիության դադարեցման հիմք: Վրաստանը փորձում է պահպանել իր քաղաքացիներին և պաշտպանել նրանց շահերը: Հետևաբար, պետական ծառայության գործակալությունը հատուկ հայտարարությամբ դիմեց բոլոր այն անձանց, անկախ դիրքից կամ կարգավիճակից, որ վերջիններս ներգրավվեն այս գործում և գործակալությանը դիմեն երկքաղաքացիություն ստանալու ցանկությամբ: Այնուհետև կգնահատվի նրանց քաղաքացիություն շնորհելու փաստը, արված եզրակացությունը կզեկուցվի նախագահի վարչակազմին և դրական որոշման ընդունման դեպքում, Վրաստանի նախագահը նրանց կշնորհի Վրաստանի քաղաքացիություն: Տեղեկացնենք նաև, որ այլ երկրի քաղաքացին, որը միաժամանակ ունի Վրաստանի քաղաքացիություն ստանալու ցանկություն, արդարադատության նախարարության պետական ծառայությանը պիտի դիմի. - պարզաբանում են նախարարությունում:
Նրանց տեղեկությամբ, Վրաստանի նախագահին ներկայացված դիմումը պիտի ուղեկցվի. Այլ երկրի քաղաքացիություն ունենալու փաստաթղթով, երկու անհատների երշախավորագրերով, երկու լուսանկարով և ծննդյան վկայականի պատճենով (եթե քաղաքացիություն ստանալ ցանկացող անձը ծնված է արտասահմանում և ունի նշված փաստաթուղթը): Վրաստանի քաղաքացություն շնորհելու հարցը քննարկման ենթակա է օրենքով սահմանված եռամսյա ժամկետում:
«Այն անձինք, որոնք գնտվում են արտասահմանում, կարող են համապատասխան դիմումը լրացնել առցանց www.house.gov.ge կայքի միջոցով կամ կապ հաստատեն ծառայությունների զարգացման գործակալության հաճախորդների սպասարկման կենտրոնին, հետևյալ հեռախոսահամարով՝ (+99532) 2 405 405». – նշված է հայտարարությունում: